Մեծ Լիմպոպո անդրսահմանային պարկ

Մեծ Լիմպոպո անդրսահմանային պարկ (անգլ.՝ Great Limpopo Transfrontier Park), աֆրիկյան Զիմբաբվե, Մոզամբիկ և ՀԱՀ պետությունների տարածքում ներկայումս ձևավորվող բնական պարկ, որի տարածքը կազմում է 37572 կմ²։ Պարկի զարգացման երկրորդ փուլում նրա տարածքը կհասնի մինչև 100000 կմ², որը «Մեծ Լիմպոպոն» կդարձնի աշխարհի ամենախոշոր բնական պարկը[1]։

Մեծ Լիմպոպո անդրսահմանային պարկ
ՏեղագրությունԶիմբաբվե Զիմբաբվե
Մոզամբիկ Մոզամբիկ
Հարավային Աֆրիկա Հարավային Աֆրիկա
Կոորդինատներ22°26′00″ հվ. լ. 31°22′00″ ավ. ե.HGЯO
Տարածք37572 կմ2
Հիմնադրված է2002
Կայքgreatlimpopo.org
Քարտեզ
 Great Limpopo Transfrontier Park Վիքիպահեստում
Մեծ Լիմպոպո անդրսահմանային պարկի ուրվագիծը

Պատմություն խմբագրել

Պարկի ստեղծման հուշագիրը ստորագրվել է 2000 թվականի նոյեմբերի 10-ին։ Ապագա պարկը ի սկզբանե կոչվել է Գազա-Կրյուգեր-Գոնառեժուի անդրսահմանային պարկ, սակայն 2001 թվականի հոկտեմբերին որոշվեց նրան տալ ներկայիս անվանումը։ 2002 թվականի դեկտեմբերի 9-ին պետությունների ղեկավարները, որոնց տարածքում ձևավորվել էր պարկը ստորագրեցին համաձայնագիր դրա ստեղծման վերաբերյալ[1]։ Առաջին կենդանիներն անցան ազգային պարկերի նախկին սահմանները 2001 թվականի հոկտեմբերի 4-ին։ Այդ ժամանակից ի վեր հանվեցին ավելի քան 50 կմ արգելափակոցներ կենդանիների անխոչընդոտ տեղաշարժն ապահովելու նպատակով[1]։ 2013 թվականի հոկտեմբերից Մոզամբիկի և ՀԱՀ-ի միջև գործում է հատուկ սահմանային անցակետ «Մեծ Լիմպոպո» այցելող զբոսաշրջիկների անցման համար[1]։

Ֆաունա խմբագրել

Պարկում կան վայրի կենդանիների աշխարհի տարբեր ներկայացուցիչներ, այդ թվում՝ հարավային սպիտակ ռնգեղջյուր, հարավաֆրիկյան ընձուղտ, կապույտ գնու, աֆրիկյան ընձառյուծ, հարավային առյուծ, հարավային վագրակատու, մանգուստներ և բծավոր բորենիներ։

Պարկի կազմ խմբագրել

«Մեծ Լիմպոպո» անդրսահմանային պարկը ներառում է ՀԱՀ-ի, Մոզամբիկի և Զիմբաբվեի տարածքում գործող նախկին մասնավոր և պետական, բնական պարկերն ու արգելոցները։

  • Կրյուգերի ազգային պարկ (ՀԱՀ)
  • Լիմպոպո ազգային պարկ (Մոզամբիկ)
  • Բանյինե ազգային պարկ (Մոզամբիկ)
  • Զինավի ազգային պարկ (Մոզամբիկ)
  • Մապուտո փղի արգելոց (Մոզամբիկ)
  • Գոնառեժու ազգային պարկ (Զիմբաբվե)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 «GREAT LIMPOPO TRANSFRONTIER PARK». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 20-ին. {{cite web}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեծ Լիմպոպո անդրսահմանային պարկ» հոդվածին։