Կրյուգերի ազգային պարկ
Կրյուգերի ազգային պարկ[1][2][3] (աֆրիկաանս՝ Nasionale Krugerwildtuin, անգլ.՝ Kruger National Park), ՀԱՀ հնագույն ազգային պարկը։ Գտնվում է Աֆրիկայի հարավում (ՀԱՀ հյուսիս-արևելքում) և համարվում է 2001 թվականին ստեղծված Կրյուգեր-տու-Քենոնս կենսոլորտային արգելոցի մի մասը։ Այն կոչվել է Տրանսվաալի նախագահ Պաուլուս Կրյուգերի պատվին[3][4]։
Կրյուգերի ազգային պարկ | |
---|---|
Տեղագրություն | Լիմպոպո և Մպումալանգա նահանգներ, Հարավային Աֆրիկա |
Ամենամոտիկ քաղաք | Մբոմբելա (հարավային) Ֆալաբորվա (կենտրոնական) |
Կոորդինատներ | 24°00′41″ հվ. լ. 31°29′07″ ավ. ե.HGЯO |
Տարածք | 18989 կմ2 |
Հիմնադրված է | 1926 |
Ղեկավարող կազմակերպություն | Հարավային Աֆրիկայի ազգային պարկեր |
Կայք | www.sanparks.org |
Kruger National Park Վիքիպահեստում |
Ֆիզիկա-աշխարհագրական բնութագիր
խմբագրելՊարկը գտնվում է նախկին Տրանսվաալ նահանգի արևելքում Լիմպոպո և Կոկորդիլոսի գետերի միջև (ներկայումս պարկը գտնվում է Մպումալանգա և Լիմպոպո նահանգների տարածքում)։ Արևելքում պարկը սահմանակից է Մոզամբիկին[5]։ Պարկի ընդհանուր երկարությունը հյուսիսից հարավ կազմում է 340 կմ։ Պարկի երեք հիմնական մասերը (հյուսիսային, կենտրոնական և հարավային) ձևավորվում են Ուլիֆանտս և Սաբի գետերի միջոցով[5]։
Պարկի տարածքում կլիման մերձարևադարձային է անձրևների սեզոնը սովորաբար տևում է հոկտեմբերից մինչև մարտ (ներառյալ)[6]։
Պատմություն
խմբագրելՊարկի տարածքում հայտնաբերվել են Homo erectus-ի հետքեր, որոնք ապրել են այստեղ ավելի քան կես միլիոն տարի առաջ։ Բացի այդ պարկի տարածքում առկա են քարի և երկաթի դարի մնացորդներ։ Պարկի տարածքում են գտնվում շուրջ 130 ժայռապատկերներ, ավելի քան 300 հնագիտական օբյեկտներ, ներառյալ Thulamela –ի և Masorini-ի ավերակները[7]։ Տարածաշրջանի պատմությունը, տարածքի բնակեցումը և եվրոպացիների ի հայտ գալն արտացոլված են նգունի ժողովուրդների մշակույթում։
Պարկի պատմություն
խմբագրել1884 թվականին Տրանսվալի նախագահ Պաուլ Կրյուգերը հանդես եկավ Ներքին Վելդում բնապահպանական գոտու ստեղծման նախաձեռնությամբ։ 1898 թվականին Սաբի և Կոկորդիլոս գետերի միջև ընկած տարածքում հիմնադրվեց Սաբի արգելոցը, որի տարածքում սահմանափակվեց որսը։ 1926 թվականի մայիսի 31-ին Սաբի և Շինգվիձի որսորդական արգելոցների բազայի վրա ստեղծվեց Կրյուգերի պարկը, որը դարձավ առաջին ազգային պարկը ՀԱՀ-ում։ Ազգային պարկի կազմավորման պատմությանը կարելի է ծանոթանալ Ստեվենսոն-Համիլտոնի գրադարանում, որը հանդիսացել էր պարկի առաջին հսկիչը և նշանակվել էր այդ պաշտոնում 1902 թվականին։ 2002 թվականին այն ընդգրկվում է «Մեծ Լիմպոպո» անդրսահմանային պարկի կազմի մեջ[8]։
Բուսական և կենդանական աշխարհ
խմբագրելԿրյուգերի պարկի տարածքում գերակշռում է պարկային սավաննայի բուսականությունը[5], որը բնութագրվում է սակավանտառությամբ, չոր տերևաթափ անտառներով և հացազգի բույսերով[9]։ Ուլիֆանտս գետի հյուսիսային մասում գտնվող պարկի մի մասը իրենից ներկայացնում է վելդ մոպանի, իսկ հարավային մասը՝ տորնվելդ։ Պարկում աճում են պետության կողմից պահպանվող 47 ծառատեսակից 17-ը, (ցանկը հրապարակվել է 2004 թվականի սեպտեմբերին)[10]։
Աֆրիկյան անտիլոպ | Աֆրիկյան փղեր | Ընձառյուծ |
Աֆրիկյան խոզ | Սպիտակ ռնգեղջյուր | Աֆրիկյան գոմեշ |
Սովետական մեծ հանրագիտարան-ի տվյալներով պարկի կենտրոնական մասում նկատվում է վայրի կենդանիների աշխարհում ամենամեծ կենտրոնացումը։ Պարկում բնակվում են փղեր, գետաձիեր, ընձուղտներ, ռնգեղջյուրներ, առյուծներ, ընձառյուծներ, նեղոսյան կոկորդիլոսներ, այծքաղների 17 տեսակներ։
Արծաթագույն արծիվ | Ալցիոնա | Տոկո Tockus leucomelas |
Terathopius ecaudatus (արծիվ) | Խայտահավ սովորական | Ներկարար |
Պարկի ղեկավարության տվյալներով տարածքում բնակվում են շուրջ 1500 առյուծներ, 12000 փղեր, 2500 գոմշացուլեր, 1000 ընձառյուծներ և 5000 ռնգեղջուրներ (ինչպես սպիտակ, այնպես էլ սև)[6]։
Պարկի ենթակառուցվածքներ
խմբագրելՊարկի տարածք կարելի է մուտք գործել իննը տարբեր դարպասներով, որոնք սովորաբար բաց են առավոտյան ժամը 6-ից մինչև 17:30[11]։ Պարկի տարածքում կան մեծ թվով հանգստի կանգառներ (շուրջ 30), այդ թվում մի քանի մասնավոր ճամբարներ[12]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Южная Африка // Атлас мира / сост. и подгот. к изд. ПКО «Картография» в 1999 г. ; отв. ред.:
- ↑ Արտասահմանյան երկրների աշխարհագրական անվանումների բառարան / խմբ․ Ա․ Մ․ Կոմիկով. — 3֊րդ հրատարակություն. — Մոսկվա: Նեդրա, 1986. — С. 179.
- ↑ 3,0 3,1 Географический энциклопедический словарь: географические названия / Под ред. А. Ф. Трёшникова. - 2-е изд., доп. - М.: Советская энциклопедия, 1989. - С. 261. - 210 000 экз. - ISBN 5-85270-057-6.
- ↑ «KRUGER TO CANYONS» (անգլերեն). Человек и биосфера. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 13-ին.
- ↑ 5,0 5,1 5,2 Крюгер (нац. парк в ЮАР) // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.
- ↑ 6,0 6,1 «Kruger National Park: General Information» (անգլերեն). South African National Parks. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 10-ին.
- ↑ «Kruger National Park: History» (անգլերեն). South African National Parks. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 10-ին.
- ↑ «GREAT LIMPOPO TRANSFRONTIER PARK». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 20-ին.
{{cite web}}
: More than one of|accessdate=
and|access-date=
specified (օգնություն) - ↑ Крюгер // Словарь современных географических названий / Рус. геогр. о-во. Моск. центр; Под общ. ред. акад. В. М. Котлякова. Институт географии РАН. - Екатеринбург: У-Фактория, 2006.
- ↑ «Kruger National Park: Flora and Fauna» (անգլերեն). South African National Parks. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 10-ին.
- ↑ «Kruger National Park: Entrance Gates» (անգլերեն). South African National Parks. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 10-ին.
- ↑ «Kruger National Park: Camps» (անգլերեն). South African National Parks. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 10-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- «Kruger National Park» (անգլերեն). South African National Parks. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 31-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կրյուգերի ազգային պարկ» հոդվածին։ |