Մեծարգո պարոն (անգլ.՝ The Distinguished Gentleman), ռեժիսոր Ջոնաթան Լինի 1992 թվականի ամերիկյան քաղաքական կատակերգություն։

Մեծարգո պարոն
անգլ.՝ The Distinguished Gentleman
Երկիր ԱՄՆ
Ժանրկինոկատակերգություն
Թվականդեկտեմբերի 4, 1992 և մարտի 11, 1993[1]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՋոնաթան Լին
ՊրոդյուսերMarty Kaplan? և Leonard Goldberg?
Սցենարի հեղինակMarty Kaplan?
ԴերակատարներԷդի Մերֆի, Վիկտորյա Ռոուել, Շերիլ Լի Ռալֆ, Քևին ՄաքՔարթի, Չարլզ Ս․ Դաթոն, Չի ՄակԲրայդ, Նոուբլ Ուիլինգհեմ, Լեյն Սմիթ, Ջո Դոն Բեյքեր, Ջեյմս Գարներ, Grant Shaud?, Gary Frank?, Վիկտոր Ռիվերս, Doris Grau?, Դենիել Բենզալի, Frances Foster?, Cynthia Harris? և Sonny Jim Gaines?
ՕպերատորԳաբրիել Բերիսթեյն
ԵրաժշտությունՌենդի Էդելման
Պատմվածքի վայրՎաշինգտոն, Կոլումբիայի շրջան
Նկարահանման վայրԲալթիմոր
ԿինոընկերությունTouchwood Pacific Partners և Hollywood Pictures
Տևողություն112 րոպե

Սյուժե խմբագրել

Ֆլորիդայից խորամանկ խաբեբա Թոմաս Ջեֆերսոն Ջոնսոնը թեև աղքատ չէ, բայց և այնպես հասկանում է, որ այդ խուլ տեղում չի կարող մեծ գումարներ վաստակել։ Նրան գերում են մայրաքաղաքի հարուստ բնակիչները, որոնց հետ կարող է ազատություն տալ իր տաղանդին։ Դրա համար նա որոշում է ընտրվել ԱՄՆ֊ի կոնգրեսի անդամ և վաստակել լոբբինգով զբաղվելով։

Հաջողության հասնելու համար նա օգտագործում է այն փաստը, որ իր կրճատ անունը Ջեֆ Ջոնսոն է, որը համընկնում է վերջերս մահացած կոնգրեսականի անվան հետ, և անցկացնում է ցածրաբյուջե քարոզարշավ, մտածելով, որ մարդկանց մեծ մասը չեն կարողանա գլուխ հանել այդ ամենից և ուղակի կքվեարկեն այն «անունին, որը գիտեն»։ Նա հաղթում է և գնում Վաշինգթոն, որտեղ «փողոցները լցված են ոսկով»։

Սկզբում գործերը լավ են դասավորվում, բայց հետո նա սկսում է տեսնել, թե ինչպես ժլատությունը և կաշառակերությունը դժվարացնում են այն հարցերի լուծումները, ինչպիսիք են՝ նախընտրական հիմնադրամների բարեփոխումը, շրջակա միջավայրի պաշտպանությունը, ինչպես նաև էլեկտրաէներգետիկական ընկերության գործունեությունը, որը փոքրիկ քաղաքում քաղցկեղ է առաջացնում փոքր երեխաների մոտ։

Փորձելով լուծել այս խնդիրները, կոնգրեսական Ջոնսոնն իմանում է, որ նրան խաբել է Էներգետիկայի և արդյունաբերության խորհրդի նախագահ Դիկ Դոջը։ Ջոնսոնը որոշում է պատասխան հարված հասցնել նրան, բայց այնպես, ինչպես ինքն է սովոր՝ խարդախությամբ։ Նրան հաջողվում է և բացահայտում է, որ Դոջը կաշառակեր է։ Ֆիլմի վերջում հասկանալի է դառնում, որ Ջոնսոնին դուրս են նետելու Կոնգրեսից՝ նրա ընտրվելու ձևի պատճառով, բայց նա ցուցադրաբար հայտարարում է, որ «Ես պատրաստվում եմ թեկնածությունս առաջադրել նախագահական ընտրություններում», իսկ հետո ջարդում է «չորրորդ պատը»։

Դերերում խմբագրել

Դերասան Դեր
Էդի Մերֆի Թոմաս Ջեֆերսոն Ջոնսոն Թոմաս Ջեֆերսոն Ջոնսոն
Ջո Դոն Բեյքեր Օլաֆ Անդերսեն Օլաֆ Անդերսեն
Լեյն Սմիթ Դիկ Դոջ Դիկ Դոջ
Շերիլ Լի Ռալֆ Լորետա միս Լորետա
Վիկտորիա Ռոուելլ Սելիա Կիրբի Սելիա Կիրբի
Գրանտ Շոդ Արթուր Ռեյնհարդ Արթուր Ռեյնհարդ
Չարլզ Դաթոն Էլայջա Հոքինս Էլայջա Հոքինս

Հետաքրքիր փաստեր խմբագրել

  • Ֆիլմի բյուջեն կազմել է 50 միլիոն դոլար[2], իսկ ԱՄՆ֊ում վաճառքից ստացված գումարը՝ 46,666,502 դոլար[3]։

Մրցանակներ խմբագրել

  • Environmental Media Awards
    • «Լավագույն ֆիլմ» (1993)
    • «Լավագույն ռեժիսոր» (Ջոնաթան Լին, 1993)
  • Political Film Society

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել