Մեխադիր (նախկինում՝ Նակադուլի, աբխազերեն՝ Маҳадыр, վրացերեն՝ მეხადირი), գյուղ Աբխազիայի Գագրայի շրջանում[1], Գագրայից 23 կմ հյուսիս-արևմուտք։ Գտնվում է ծովի մակարդակից 250 մ բարձրության վրա։

Գյուղ
Մեխադիր
աբխ.՝ Маҳадыр, վրաց.՝ მეხადირი
ԵրկիրԱբխազիա Աբխազիա
ՄունիցիպալիտետԳագրայի մունիցիպալիտետ
ԲԾՄ250 մ
Պաշտոնական լեզուաբխազերեն և ռուսերեն
Բնակչություն1779 մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Մեխադիր (Աբխազիա)##
Մեխադիր (Աբխազիա)

Բնակչությունը խմբագրել

1959 թվականի տվյալներով, գյուղն ուներ 682 բնակիչ (Վերին Նակադուլի գյուղը` 228 բնակիչ, իսկ Ներքին Նակադուլի գյուղը` 454 բնակիչ), հիմնականում հայեր[2][3]։ 1989 թվականին, գյուղում ապրում էր 137 մարդ[4], մեծամասնությունը կրկին հայեր[5]։

2011 թվականի հաշվառումներով, գյուղական բնակչության թիվը կազմել է 1779 մարդ, որից 1618 (90,9%) - հայեր, 122 (6,9%) - ռուսներ, 11 (0,6%) - ուկրաինացիներ, 7 (0,4%) - աբխազներ, 3 (0,2%) - վրացիներ և 18 (1,0%) այլ ազգերի ներկայացուցիչներ[6]։

Բնակիչները զբաղվում են ծխախոտի և եգիպտացորենի մշակությամբ, այգեգործությամբ, անասնապահությամբ և մեղվաբուծությամբ։ Խորհրդային տարիներին գյուղն ուներ հայկական ութամյա և տարրական դպրոցներ, երկու ակումբ, գրադարան և բուժկայան։ Մեխադիրը հիմնադրել են մոլդովացիները` 1883 թվականին։

Հայերը եկել են Սամսունի և Օրդուի շրջակայքի գյուղերից` 1898 թվականին։

1956 թվականին, Նակադուլի (Վերին Նակադուլի և Ներքին Նակադուլի) գյուղը` վերանվանվել է Մեխադիր[7]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. По законам Грузии — в Гагрском муниципалитете Автономной Республики Абхазия
  2. Гагрский район 1959 г. Сёла и преобладающая национальности
  3. Этнокарта Абхазской АССР 1959
  4. Всесоюзная перепись населения 1989. Абхазская АССР
  5. Этноязыковые карты Абхазии в 1989 г. Коряков Ю.Б.
  6. Перепись населения Абхазии 2011. Гагрский район
  7. «Карта K-37-021». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 15-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 397