Մելիք Առաքելյան

հայ օդաչու
Վիքիպեդիայում կան հոդվածներ Առաքելյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Մելիք Տիգրանի Առաքելյան (հոկտեմբերի 2, 1954(1954-10-02), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), օդաչու-ավիատեխնիկ։ Ավարտել է Ուկրաինայի Կրիվոյ Ռոգի քաղաքացիական ավիացիայի օդաչուական (1977 թվական), Ղազախստանի Ակտյուբինսկի քաղաքացիական ավիացիայի բարձրագույն (1992 թվական) ուսումնարանները։ 1977-1980 թվականներին աշխատել է Երևանի «Զվարթնոց», 1992 թվականից՝ «Էրեբունի» օդանավակայաններում։ 1992 թվականին Մի-8 ուղղաթիռի անձնակազմում (2-րդ օդաչու) մասնակցել է ՀՀ սահմանամերձ շրջանների և ԼՂ ինքնապաշտպանությանը։ Ընդհանուր թռիչքաժամը դեպի ԼՂ, Շահումյան և Գետաշեն կազմել է 266 ժամ[1]։

Մելիք Առաքելյան
Ծնվել էհոկտեմբեր 2, 1954
ԾննդավայրԵրևան,
ՔաղաքացիությունՀՀ
ԱզգությունՀայ
Մասնագիտությունօդաչու
Աշխատանքօդաչու-ավիատեխնիկ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ղարաբաղյան ազատագրական պատերազմ.1988-1994, Ե., ՀՀՀ, 2004, էջ 672։