Մելիկա Մահմուտբեգովիչ (ապրիլի 20, 1959(1959-04-20), Բուգոյնո, Բոսնիայի և Հերցեգովինայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ), բոսնիացի քաղաքական գործիչ և վիրաբույժ, 2015 թվականից մինչև 2023 թվականը՝ Բոսնիա և Հերցեգովինայի ֆեդերացիայի փոխնախագահը[1]։

Մելիկա Մահմուտբեգովիչ
Դիմանկար
Ծնվել էապրիլի 20, 1959(1959-04-20) (65 տարեկան)
ԾննդավայրԲուգոյնո, Բոսնիայի և Հերցեգովինայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ
Քաղաքացիություն Բոսնիա և Հերցեգովինա
Մասնագիտությունքաղաքական գործիչ
 Melika Mahmutbegović Վիքիպահեստում

Նա ծնվել է 1959 թվականի ապրիլի 20-ին Բուգոյնոյում[2]։ 1983 թվականին ավարտել է բժշկական կրթությունը Սարաևոյում[2]։ Ավարտելուց հետո նա աշխատել է որպես ընտանեկան բժիշկ և վիրաբույժ[3]։

Նա 1992 թվականի ապրիլից ծառայում է Բոսնիա և Հերցեգովինայի բանակում[2]։

1998 թվականին ընտրվել է Կենտրոնական Բոսնիա կանտոնի սկուպշչինայի պատգամավոր[2]։ 2002 թվականի խորհրդարանական ընտրություններում ընտրվել է խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի անդամ, վերընտրվել է 2010 թվականին։ Նա Բոսնիա և Հերցեգովինայի Ժողովրդավարական գործողությունների կուսակցություն անդամ է[2]։

Մահմուտբեգովիչը Բոսնիա և Հերցեգովինայի ֆեդերացիայի փոխնախագահն էր 2015 թվականի փետրվարից մինչև 2023 թվականի փետրվարը։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Makić, Dijana (2023 թ․ հունվարի 12). «Zašto je dr. Melika Mahmutbegović povukla kandidaturu za (pot)predsjendicu FBiH?». Radio Donji Vakuf (բոսնիերեն).
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 «MELIKA MAHMUTBEGOVIĆ | Klub Parlamentarki FBIH». web.archive.org. 2016 թ․ մարտի 5. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2024 թ․ հունիսի 4-ին.
  3. «» Biografija Kabinet Potpredsjednice Federacije BIH». web.archive.org. 2018 թ․ դեկտեմբերի 11. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 11. Վերցված է 2024 թ․ հունիսի 4-ին.{{cite web}}: CS1 սպաս․ bot: original URL status unknown (link)