Մեթյու Ջոզեֆ Կորկլան (անգլ.՝ Matthew Joseph Korklan[1], մարտի 19, 1983(1983-03-19), Սենթ Լուիս, Միսսուրի, ԱՄՆ), առավել հայտնի Մեթ Սայդել ռինգային անվամբ, ամերիկացի պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ (ռեստլեր)։

Մեթ Սայդել
Matt Sydal
Ռինգային անուն(ներ)Էվան Բորն
Լենս Սայդել
Մեթ
Մեթ Սայդել
Ընդհանուր տեղեկություններ
Իրական քաշ84 կգ
Իրական հասակ1,75 մ
Հայտարարվող քաշ84 կգ
Հայտարարվող հասակ1,75 մ
Ծննդյան թվականմարտի 19, 1983 (39 տարեկան)
ԾննդավայրԱմերիկայի Միացյալ Նահանգներ Սենթ Լուիս, Միսուրի, ԱՄՆ
ՄարզիչGateway Championship Wrestling
ԴեբյուտՀոկտեմբերի 20, 2000

Հանդես է գալիս «All Elite Wrestling» (AEW)[2] կազմակերպությունում։ Հայտնի է նաև «WWE» կազմակերպությունում անցկացրած տարիներից, որտեղ ելույթներ է ունեցել Էվան Բորն[3] ռինգային անվան ներքո։

2000-2007 թվականների ընթացքում Կորկլանն հանդես է եկել «NWA Midwest», «IWA-Mid South», «Ring of Honor» և «Dragon Gate» անկախ առաջնություններում։ Հանդես է եկել նաև «Total Nonstop Action Wrestling» կազմակերպության առաջին փեյ-փեր-վյու իրադարձություններում։

Առավելապես հայտնի է ակրոբատիկ, մեքսիական Լուչա Լիվռե ճյուղով ներշնչված մարտաոճով։

2005 թվականին ավարտել է Միսուրիի համալսարանը՝ շուկայաբանի բակալավրի աստիճանով։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Մեթ Սինդալի էջը»։ «Ռեստլինգի առցանց աշխարհ»։ Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 13-ին։ Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 11 
  2. All Elite Wrestling [AEW] (նոյեմբերի 17, 2020)։ «Welcome to the team... #MattSydal is #AllElite» (Թվիթ) 
  3. «Էվան Բորնի կենսագրությունը»։ «WWE»։ Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 13-ին։ Վերցված է 2009 թ․ հունիսի 30 

Արտաքին հղումներԽմբագրել