Մեթիլմետակրիլատ

քիմիական միացություն

Մեթիլմետակրիլատ СН2= С (СН3)-СООСН3, a-մետակրիլաթթվի մեթիլ էսթերը։ Անգույն հեղուկ է, հալման ջերմաստիճանը՝ -48°С, եռմանը՝ 101°С։ Խտությունը՝ 936 կգ/մ3։ Վատ է լուծվում ջրում, լավ՝ սպիրտում և եթերում։ Գոլորշիները (4,9-12,5 ծավ․%) օդի հետ առաջացնում են պայթուցիկ խառնուրդներ։ Ջրում հիդրոլիզվում է դանդաղ, թթուներում և հիմքերում՝ արագ։ Կրկնակի կապի հաշվին տալիս է միացման ռեակցիաներ (Н2, НВr, Cl2, NH3, մերկապտաններ և այլն)։ Պոլիմերվում է՝ առաջացնելով պոլիմե-թիլմետակրիլատ։ Պոլիմերումը կանխում են ծծումբը, պղնձի աղերը, հիդրոքինոնը և այլն։ Օգտագործվումէ պլաստմասսաներ, հատկապես օրգանական ապակի ստանալու համար։ Արդյունաբերության մեջ ստանում են ացետոնից և կապտաթթվից։ Թունավոր է, ունի նարկոտիկ հատկություն, գոլորշիները գրգռում են լորձաթաղանթը։ Օդում թույլատրելի պարունակությունը 0,05 մգ/լ է։

Մեթիլմետակրիլատ
Изображение химической структуры
Քիմիական բանաձևC₅H₈O₂
Մոլային զանգված1,7E−25 կիլոգրամ[1] գ/մոլ
Խտություն0,94 ± 0,01 գ/սմ³[2] գ/սմ³
Դինամիկ մածուցիկություն0,0006 պուազեյլ Պա/վ
Իոնիզացման էներգիա9,7 ± 0,1 Էլեկտրոն-վոլտ[2][3] կՋ/մոլ
Հալման ջերմաստիճան−54 ± 1 ℉[2] և −48 °C[4][3] °C
Եռման ջերմաստիճան214 ± 1 ℉[2] և 100,5 °C[3] °C
Այրման ջերմաստիճան50 ± 1 ℉[2]
Գոլորշու ճնշում29 ± 0 mm Hg[2]
Քիմիական հատկություններ
Դասակարգում
CAS համար80-62-6
PubChem6658
EINECS համար201-297-1
SMILESCC(=C)C(=O)OC
ЕС201-297-1
RTECSOZ5075000
ChEBI6406
IDLH4090 ± 0 mg/m³[2]
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)

Ծանոթագրություններ խմբագրել


 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեթիլմետակրիլատ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 379