Մեդիսոն Մոնթգոմերի, «Ամերիկյան սարսափ պատմություն» հեռուստասերիալի գլխավոր կերպարներից, որը հայտնվում է «Կախարդների գիշերաժողով» (երրորդ) և «Ապոկալիպսիս» (ութերորդ) եթերաշրջաններում։ Հեռուստասերիալում դերը կատարել է Էմմա Ռոբերտսը[1][2]։

Մեդիսոն Մոնթգոմերի
Ամերիկյան սարսափ պատմությունի հերոս
Առաջին անգամ հայտնվել է«Քած լինելու արվեստը» (Bitchcraft)
Վերջին անգամ հայտնվել է«Ապոկալիպսիսը՝ հետո» (Apocalypse Then)
Տեղեկություններ
Տեսակներկախարդուհի
Սեռիգական
Մասնագիտությունդերասանուհի
ՀարազատներՋեյմս և Նորա Մոնթգոմերի
Ազգությունամերիկացի

Նախապատմություն խմբագրել

Մեդիսոն Մոնթգոմերին հոլիվուդյան հայտնի դերասանուհի է[3], որն ստանում է մեկ միլիոն դոլար ֆիլմում նկարահանվելու համար[4]։ Նա եսակենտրոն, ալկոհոլիկ և թմրամոլ կախարդուհի է, որն ունի սրտի աղմուկ[5], միացել է Ռոբիշո ակադեմիային այն բանից հետո, երբ իր ունակություններն օգտագործելով սպանել էր ռեժիսորին։

Զարգացում խմբագրել

Երրորդ եթերաշրջան (Կախարդների գիշերաժողով) խմբագրել

Մեդիսոնը դառնում է խմբակային բռնաբարության զոհ՝ համալսարանական եղբայրության 8 անդամների կողմից, այդ ամենը տեղի է ունենում երեկույթի ժամանակ, որին նա գնացել էր Զոի Բենսոնի հետ (Տաիսսա Ֆարմիգա), որը նոր է ժամանել մադամ Ռոբիշոյի ակադեմիա։ Եղբայրության անդամներից մյուսը՝ Քայլ Սփենսերը (Էվան Փիթերս), որը նոր է ծանոթացել Զոյիի հետ իմանում է դեպքի մասին և խանգարում է նրանց։ Երբ ուսանողները փորձում են փախչել ավտոբուսով, Մեդիսոնը, որը նոր է ուշքի եկել օգտագործում է իր ուժերը և վթարի է ենթարկում եղբայրության ավտոբուսը, ինչի արդյունքում եղբայրության 9 ուսանողներից յոթը զոհվում են[3]։ Հաջորդ առավոտյան ուսանողուհիները հանդիպում են Ֆիոնա Գուդին՝ (Ջեսիկա Լենգ) նրանց կովենի (կախարդների հասարակություն) գերագույն կախարդուհուն, որը միանգամից ստիպում է Մեդիսոնին և Զոյիին հասկանալ, որ իրեն հայտնի է նախորդ օրվա տեղի ունեցած դեպքերը։ Երբ հայտնվում են հետախույզները և Զոյին ճնշման տակ խոստովանում է բոլորին կատարվածի մասին, Ֆիոնան ջնջում է հետախույզների հիշուղությունը, հետո նախատում է Զոյիին և Մեդիսոնին և ասում, որ նրանք պետք է վախենան միայն իրենից։ Զոյին՝ առաջին բռնաբարողից վրեժ է լուծում և Մեդիսոնը շնորհակալությունը հայտնելու համար օգնում է նրան վերակենդանացնել Քայլին, որից հետո էլ սկսում է կապվել Քայլի հետ[6]։

Այն պահին, երբ Մեդիսոնի ուժերը հանկարծակիորեն սկսում են աճել՝ Ֆիոնա Գուդը, որը տեսնում է նրան որպես նոր գերագույն, մտերմանում է նրա հետ և խոստովանում, որ 1971 թվականին սպանել է իր ավագ և նախորդ գերագույն կախարդ Աննա Լի Լեյթոնին, որպեսզի զբաղեցնի նրա դիրքը, իսկ հետո սկսում է համոզել Մեդիսոնին, որ կտրի իր կոկորդը։ Մեդիսոնը հրաժարվում է դա անել և դրան հաջորդող վեճի արդյունքում Ֆիոնան պատահմամբ սպանում է նրան՝ կտրելով նրա կոկորդը[7]։ Դերասանուհի Էմմա Ռոբերթսն ասել է, որ նա շատ է աշխատել այդ տեսարանի վրա, որովհետև շատ կարևոր է համարել այն փաստը, որը հեռուստաէկրանների առաջ նրա կոկորդը պետք է կտրեր Ջեսիկա Լենգի նման հայտնի դերասանուհին[8]։ Ֆիոնա Գուդը հրամայում է Սփոլդինգին (Դենիս Օ'հեր), որ վերջինս թաղի Մեդիսոնի մարմինը, բայց նա պահում է դիակն իր տիկնիկներով լցված սենյակում, որպեսզի Մեդիսոնին նույնպես հագցնի տիկնիկի նման[9]։ Այն բանից հետո, երբ Միսթի Դեյը (Լիլի Ռեյբ) վերակենդանացնում է նրան, Մեդիսոնն ասում է, որ հիշում է միայն կարմիր գույն և որ մահվանից հետո, ոչինչ չկա՝ միայն խավար[4]։ Վերակենդանանալուց հետո նա իր հերթին հետաքրքրություն է դրսևորում Քայլի հանդեպ, մտերմանում է նրա հետ, պատմում նրանց մահվան մասին և սեքսով է զբաղվում նրա հետ, ինչից հետո համոզում է Զոյիին, որ նա կարող է կիսել Քայլին իր հետ[10]։

Այն բանից հետո, երբ Մեդիսոնը և Զոյին իմանում են Քուիննիի (Սիդիբե Գաբուրի) դավաճանության մասին, որը միացել էր Մարի Լավոյի (Անջելա Բասեփ) թիմին[11], Մեդիսոնը իր վերակենդանացման գաղտնիքը բացում է Ֆիոնայի առաջ, պնդելով, որ ինքն իրեն է վերակենդանացել և հանդիսանում է նոր գերագույն կախարդուհի։ Հետո նա որոշում է մրցակցել Միսթի Դեյի հետ, որն ըստ մյուսների պետք է դառնար նոր գերագույն։ Մրցակցից ազատվելու համար, Մեդիսոնը նրան տանում է գերեզմանատուն, որպեսզի ցույց տա իր վերակենդանացնելու ունակությունը, ինչից հետո էլ քարով հարվածում է նրա գլխին և փակում գերեզմանի մեջ[5]։ Դրանից հետո նա հրաժարվում է օգնել Կորդելիա Գուդին՝ (Սառա Փոլսոն) նրան գտնելու հարցում[12], հետո նորից հայտնվում է Միսթին և հարձկավում է Մեդիսոնի վրա՝ Անտառահատի աչքի առաջ (Դենի Հյուսթոն), վերջինս հարձակվում է կախարդուհիների վրա և նրանք սպանում են նրան[13][14]։

Ուսանողուհիները սկսում են անցնել Յոթ հրաշքների փորձությունը՝ նոր գերագույն որոշելու համար[15], Անդրաշխարհ իջնելու փորձությունից հետո պարզվում է, որ Մեդիսոնի սեփական դժոխքը փոխվել է և նա այժմ նա փակված է երաժշտության ցանցային սեսիայում։ Կատարում է «La Mélodie du Bonheur» նոր տարբերակը և նույնիսկ չունի առաջնային դեր։ Հաջորդ փորձության ընթացքում, որը մասնակիցների մեջ վերածվում է խաղի՝ Զոյին պատահմամբ մահանում է, իսկ Մեդիսոնը հրաժարվում է նրան վերակենդանացնել, որպեսզի Զոյին չկարողանա նորից միանալ գերագույնի տիտղոսի համար մղվող պայքարին, անտեսելով նույնիսկ այն փաստը, որ Կորդելիան նրան ասում է, որ նա դեռ չի ցուցադրել իր վերակենդանացելու ուժը։ Սակայն Մեդիսոնը իր վերակենդանացնելու ուժը ցուցաբերում է այլ կերպ, նա սպանում է միջատի և նորից վերակենդանացնում նրան։

Կորդելիան համաձայնվում է մասնակցել Յոթ հրաշքների փորձությանը և Մեդիսոնը պարտվում է նրան, չկարողանալով անցնել գուշակության փորձությունը։ Իր պարտությունից զարյացած, այն դեպքում, երբ նա իրեն համարում է բավականին հզոր՝ գերագույնի նոր տիտղոսը ստանալու համար, Մեդիսոնը որոշում է լքել ակադեմիան։ Երբ Կորդելիան վերակենդանացնում է Զոյիին, Մեդիսոնը հավաքում է իր ճամպրուկները, բայց հայտնվում է Քայլը և սպանում է Մեդիսոնին՝ մեղադրելով նրան այն բանում, որ նա չի վերակենդանացրել Զոյիին, իմանալով հանդերձ, թե նրան ինչ է սպասվում մահացած ժամանակ։ Հետո գալիս է Սփոլդինգի ուրվականը և վերցնում է նրա մարմինը, հասկացնելով Քայլին, որ ոչ ոք չի հարցնի, թե ուր է Մեդիսոնը գնացել։

Ութերորդ եթերաշրջան (Ապոկալիպսիս) խմբագրել

2014 թվականին տեղի ունեցած երկրորդ մահվանից հետո Մեդիսոնը կրկին հայտնվում է իր դժոխքում։ Այն նորից փոխվել է, խավարի և դատարկության[4] կամ la Mélodie du Bonheur-ի նոր տարբերակի փոխարեն[15], նա այժմ աշխատում է հիպերմարկետում, որտեղ նա անդադար զբաղվում է հաճախորդների գնած ապրանքները հետ վերադարձնելով, որոնք նրան պարբերաբար նմանեցնում են այլ հայտնությունների, իսկ հետո հաճախորդը պահանջում է մենեջերին, որն ուղարկում է Մեդիսոնին հենց նոր բերված սրբիչները դասավորելու։

Նրան նորից վերակենդացնում են[16], այս եթերաշրջանում[17] արդեն Մայքլ Լենգդոնը (Քոդի Ֆերն), որը Քուիննիի հետ հայտնվում է նրա սեփական դժոխքում, վերակենդանացնում է նրան և տանում Հոթորնյան դպրոց և այսպես Մեդիսոնը նորից վերադառնում է սյուժեի մեջ[18]։

Մայքլ Լենգդոնի ծագումը հասկանալու համար՝ Կորդելիան ուղարկում է Մեդիսոնին և Բեհոլդ Չաբլիսին (Բիլի Փորթեր) Մարդասպան տուն[19], նրանց հայտնում են, որ տանը կատարվել են 36 մահացու դեպքեր, հաշվի չառնելով չբացահայտված մահերը և նրանք այնտեղ իմանում են, որ Մայգլ Լենգդոնը նեռ է և նրան դաստիարակել է Կոնստանս Լենգդոնը (Ջեսիկա Լենգ)[20][21], ինչից հետո նրանք ազատ են արձակում Մոյրային (Ֆրենսիս Քոնրոյ)։

Մադամ Ռոբիշոյի ակադեմիայում բոլոր կախարդների սպանությունից հետո ողջ մնացածները, այդ թվում Մեդիսոնը և իր նախկին տանը թաքնված Միսթին, հայտնաբերում են, որ Մայքլը այրել է բոլոր կախարդուհիների ոգիները և նրանք չեն կարող այլևս վերակենդանալ։ Կորդելիան խստորեն քննադատում է Մեդիսոնին, որ նա ավելի շուտ չէր հայտնել այն մասին, որ Մայքլն ունի նմանատիպ ուժ[22]։ Հետո Մեդիսոնը պարզում է, որ Դինա Սթիվենսը (Ադինա Փորթեր) պայման է կապել Մայքլ Լենգդոնի հետ և հանել է պաշտպանիչ կախարդանքը, որը թույլ չէր տալիս Մայքլին ոտք դնել Ռոբիշո ակադեմիա։ Կորդելիան որոշում է պայման կապել Պապա Լեգբայի հետ, ըստ որի նա փոխարինում է Մարիա Լավոյի հոգին Դինայի հոգու հետ։ Եզրափակիչ հակամարտություն սկսելուց առաջ Մեդիսոնը որոշում է պահել Մայքլին ինչքան հնարավոր է երկար, որն էլ վերջնական արդյունքում սպանում է նրան և նորից ուղարկում իր սեփական դժոխք[23]։

Եթերաշրջանի ավարտում, երբ Մելորին (Բիլլի Լուրդ) վերադառնում է անցյալ և սպանում Մայքլին, չեղարկելով Մայքլի նեռ դառնալը և Մեդիսոնի վերակենդանացումը։ Հետո Մելորին հանդիսատեսին ասում է, որ որոշել է մի փոքր սպասել Մեդիսոնին երրորդ անգամ վերակենդանացնելուց առաջ։

Կարծիքներ խմբագրել

Քանի որ հեռուստասերիալի բոլոր եթերաշրջանները կապված են իրար հետ՝ համացանցում հայտնվել են մի շարք կարծիքներ Մեդիսոն Մոնթգոմերիի կերպարի վերաբերյալ

  • Մեդիսոն Մոնթգոմերին համարվում է Մարդասպան տան առաջին տերերի՝ Չարլզ և Նորա Մոնթգոմերիների ազգակիցը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Webb Mitovich, Matt (2013 թ․ մայիսի 22). «Emma Roberts Joins FX's 'American Horror Story'». Deadline Hollywood. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 21-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 2-ին.
  2. Megan Masters (2013 թ․ մայիսի 22). «American Horror Story Exclusive: Emma Roberts Joins the FX Spookfest's Coven» (անգլերեն). TVLine. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 20-ին.
  3. 3,0 3,1 Saison 3, Épisode 1 : Les sorcières de la Nouvelle-Orléans
  4. 4,0 4,1 4,2 Saison 3, Épisode 6 : L'homme à la Hache
  5. 5,0 5,1 Saison 3, Épisode 10 : Voie céleste, voie démoniaque
  6. Saison 3, Épisode 2 : Résurrection
  7. Saison 3, Épisode 3 : Succession
  8. «Flashback AHS Coven :Emma Roberts parle de Madison Montgomery». watchama.fr. Վերցված է 21 avril 2020-ին.
  9. Saison 3, Épisode 4 : Petites farces entre amis
  10. Saison 3, Épisode 7 : Tous morts
  11. Saison 3, Épisode 8 : La prise sacrée
  12. Saison 3, Épisode 12 : Va en enfer
  13. «L'Homme à la Hache de la Nouvelle-Orléans». Mindshadow.fr. {{cite web}}: Unknown parameter |consulte le= ignored (օգնություն)
  14. «American Horror Story: Coven – "The Axeman Cometh" Review». IGN (anglais). 2014 թ․ նոյեմբերի 13.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  15. 15,0 15,1 Saison 3, Épisode 13 : Les sept merveilles
  16. Guillaume Labrude (1 novembre 2018). «La mort leur va si bien : le rôle des revenants dans les séries télévisées». Libération. Վերցված է 21 avril 2020-ին. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  17. Saison 8, Épisode 3 : Le fruit défendu
  18. Saison 8, Épisode 4 : Serait-ce... Satan ?
  19. Saison 8, Épisode 5 : Le Jeune Prodige
  20. Saison 8, Épisode 6 : Retour dans la maison de l'horreur
  21. «Արխիվացված պատճենը». AHS France. 16 juillet 2019. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 18-ին. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  22. Saison 8, Épisode 9 : Le Règne du feu
  23. Saison 8, Épisode 10 : Apocalypse ce sera

Արտաքին հղումներ խմբագրել