Բիլլի Քեթրին Լուրդ (անգլ.՝ Billie Catherine Lourd, հուլիսի 17, 1992(1992-07-17)[1][2], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի։ Առավել հայտնի է «Ճիչերի թագուհիները» հեռուստասերիալում կատարած Շանել №3-ի դերի շնորհիվ։

Բիլլի Լուրդ
Billie Lourd by Gage Skidmore.jpg
Ծնվել էհուլիսի 17, 1992(1992-07-17)[1][2] (29 տարեկան)
ԾննդավայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԿրթությունՆյու Յորքի համալսարան
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտությունդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի և կինոդերասանուհի
Ծնողներհայր՝ Ռայան Ուլիամ Լոուրդ[3], մայր՝ Քերրի Ֆիշեր[3]
Համատեղ ապրող(ներ)Austen Rydell?

ԿենսագրությունԽմբագրել

Վաղ տարիներԽմբագրել

Լուրդը ծնվել է Լոս Անջելեսում, Կալիֆորնիա, դերասանուհի Քերրի Ֆիշերի և գործակալ Բրայան Լուրդի ընտանիքում[4][5]։ Բիլլին ունի անգլիական, հրեական, շոտլանդական և իռլանդական արմատներ[6][7]։ Բիլլին դերասանուհի Դեբբի Ռեյնոլդսի և երգիչ Էդդի Ֆիշերի թոռնուհին է, ինչպես նաև Թոդդ Ֆիշերի, Ջոելի Ֆիշերի և Տրիշա Լի Ֆիշերի զարմուհին։

ԳործունեությունԽմբագրել

2014 թվականի հունիսին հրապարակվեց, որ Լուրդը հայտնվելու է «Աստղային պատերազմներ։ Էպիզոդ VII։ Ուժի արթնացում»-ում՝ երիտասարդ Լեյա Օրգանայի դերում։ Հետագայում Բիլլին հաստատեց, որ կհայտնվի ֆիլմում, սակայն ոչ թե Լեյայի, այլ իր աղջկա դերում[8]։ 2015 թվականին տեղի ունեցավ ֆիլմի պրեմիերան, որտեղ դերասանուհին կատարեց լեյտենանտ Քոնիքսի դերը[9]։ Բիլլին նաև հայտնվեց «Աստղային պատերազմներ»-ի հաջորդ դրվագում[10]։

2015 թվականի փետրվարին հայտնվեց «Ճիչերի թագուհիները» հեռուստասերիալում[11], որտեղ նա կատարում է հարուստ ժառանգորդի, Ուոլլեսկյան համալսարանի ուսանող, Շանել №3-ի դերը[12][13]։ Նրա դերակատարը միշտ կրում է մորթե ականջակալներ։ Ինչպես նաև Լուրդը հայտնվել է հեռուստասերիալի երկրորդ եթերաշրջոնում[14]։

2015 թվականի դեկտեմբերին Variety ամսագիրը հայտնել է, որ Լուրդը միացել է «Միլիարդատերների խումբ» ֆիլմին, որի պրեմիերան տեղիկունենա 2017 թվականին։ Բիլլի հետ աշխատելու է նաև Էմմա Ռոբերթսը, որի հետ արդեն աշխատել է «Ճիչերի թագուհիները» ֆիլմում[15]։

Անձնական կյանքԽմբագրել

2016 թվականին Բիլլին «Ճիչերի թագուհիները» հեռուստասերիալի նկարահանումների ընթացքում ծանոթացել է դերասան Թեյլոր Լոթների հետ։ Նույն թվականի դեկտեմբերին հայտարարվել է, որ նրանք հանդիպում են իրական կյանքում։

ՖիլմագրությունԽմբագրել

Տարեթիվ Հայերեն անվանում Օրիգինալ անվանում Դերը
2015-2016 Ճիչերի թագուհիները Scream Queens Շանել №3
2015 Աստղային պատերազմներ։ Էպիզոդ VII։ Ուժի արթնացում Star Wars. Episode VII: The Force Awakens լեյտենանտ Քոնիքս
2017 Միլիարդատերների խումբ Billionaire Boys Club Թոզաննա Տիկբուրգ
Աստղային պատերազմներ։ Էպիզոդ VII Star Wars. Episode VIII լեյտենանտ Քոնիքս

ԾանոթագրություններԽմբագրել