Մեդինինկայ ամրոց (լիտ.՝ Medininkų pilis), միջնադարյան ամրոց Լիտվայում՝ Վիլնյուսի շրջանում։ Կառուցվել է 14-րդ դարի առաջին կեսին։ Պաշտպանական տարածքն զբաղեցնում է 6,5 հեկտար։ Մեդինինկայը պարսպապատված ամենաընդարձակ ամրոցն է Լիտվայում [1][2]։ Կառուցվել է հարթ վայրում և նախատեսվել է շուրջանակի պաշտպանություն կազմակեպելու համար։ Ամրոցի ուղղանկյունաձև բակը զբաղեցնում է մոտավորապես 1.8 հեկտար տարածք և պաշտպանված է 15 մետր բարձրություն, 2 մետր հաստություն ունեցող պարիսպներով։ Ամրոցն ունի չորս դարպաս ու աշտարակ։ Գլխավոր աշտարակը, որի բարձրությունը շուրջ 30 մետր է, ծառայել է որպես կեցավայր։

Մեդինինկայ ամրոց
Տեսակդղյակ
Երկիր Լիտվա
ՎարչատարածքՄեդինինկայ
Նյութաղյուս
Առաջին հիշատակում1385
Քարտեզ
Քարտեզ

Մեդինինկայը պատմական փաստաթղթերում առաջին անգամ հիշատակվել է 1392 թվականին[3]։ Ամրոցը 15-րդ դարի վերջերին լրջորեն վնասվել է հրդեհից։ Մարտերում հրազենի լայնորեն կիրառման հետ կապված՝ այս տիպի ամրոցը դարձել էր չափազանց խոցելի և այլևս չէր կարող ծառայել պաշտպանական նպատակների, ուստի օգտագործվել է զուտ որպես կեցավայր։ 17–18-րդ դարերում վերածվել է ագարակի դաստակերտի։ Վերակառուցումից հետո այստեղ բացվել է թանգարան, որտեղ ցուցադրված են Լիտվայի մեծ դքսության ժամանակներում տեղացի արհեստավորների պատրաստած արծաթե իրերը[4] և Լիտվայի Հանրապետության նախագահներից Ալգիրդաս Բրազաուսկասի որսի ավարներն ու որսորդական դանակները[5]։

Գրականություն խմբագրել

  • Даугудис В., Мардоса Й., Жемайтите З. и др. 300 памятников культуры / Сост. З. Жемайтите. — Вильнюс: Минтис, 1984. — С. 150–151. — 270 с.
  • Абрамаускас С. К вопросу генеза крепостных сооружений типа кастелъ в Литве (на примере замка Медининкай) // Строительство и архитектура. — 1963. — Т. III. — № 1. — С. 73.
  • Jurginis J. Медницкий замок = Medininkų pilis. — Vilnius, 1984.(լիտվ.)

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Medininkai Castle»։ exploretrakaivilnius.lt (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2019-08-14-ին։ Վերցված է նոյեմբերի 4, 2019 
  2. «Medininkai Castle»։ trakaimuziejus.lt։ Արխիվացված է օրիգինալից 2016-06-09-ին։ Վերցված է նոյեմբերի 4, 2019 
  3. «Medininkai Castle»։ visitlithuania.net։ Արխիվացված է օրիգինալից 2019-06-04-ին։ Վերցված է նոյեմբերի 4, 2019 
  4. «Kultūros savanoriai»։ Lrt.lt (լիտվերեն)։ հունվարի 23, 2014։ Վերցված է նոյեմբերի 4, 2019 
  5. «Medininkai Castle»։ visitcastles.eu։ Վերցված է նոյեմբերի 4, 2019 

Արտաքին հղումներ խմբագրել