Մեդեա Ջուղելի

խորհրդային մարմնամարզուհի
(Վերահղված է Մեդեյա Ջուգելիից)

Մեդեա Նիկոլաևնա Ջուղելի (վրաց.՝ მედეა ჯუღელი, ռուս.՝ Медея Николаевна Джугели, օգոստոսի 1, 1925(1925-08-01), Քութայիս, Վրացական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - հունվարի 8, 2016(2016-01-08), Թբիլիսի, Վրաստան), խորհրդային մարմնամարզուհի, 1952 թվականի օլիմպիական խաղերի չեմպիոն։ ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1952)։

Մեդեա Ջուղելի
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Ամբողջական անուն՝վրաց.՝ მედეა ჯუღელი
Մականուն(ներ)՝Mzia (მზია)[1]
Մասնագիտացում՝սպորտային մարմնամարզիկ
Երկիր՝ Վրաստան
Ծննդյան ամսաթիվ՝օգոստոսի 1, 1925(1925-08-01)
Ծննդավայր՝Քութայիս, Վրացական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահվան ամսաթիվ՝հունվարի 8, 2016(2016-01-08) (90 տարեկան)
Մահվան վայր՝Թբիլիսի, Վրաստան
158 սանտիմետր

Մարզական կարիերա խմբագրել

1959 թվականին ավարտել է ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտը։ Եղել է ԽՍՀՄ-ի հավաքականի կազմում, որը թիմային մրցումներում հաղթել է Հելսինկիում անցկացվող (1952) ամառային օլիմպիական խաղերին, խմբային վարժություններում արծաթե մեդալակիր։ ԽՍՀՄ մարմնամարզության ութակի չեմպիոն, հաղթել է 1946-1947 թթ. և 1951-1955 թթ. ուղիղ թռիչքի մրցաշարերում։

Համաշխարհային ուսանողական խաղեր քառակի չեմպիոն։

1962 թվականից Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության անդամ։ Աշխատել է Վրաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի մարզիչ (1962-1965) և ԽՍՀՄ հավաքականի (1965-1970) մարզիչ, եղել է միջազգային կարգի մրցավար, ինչպես նաև Վրաստանի սպորտային մարմնամարզության ֆեդերացիայի փոխնախագահ (1991-2005)։

Պարգևներ և կոչումներ խմբագրել

Պարգևատրվել է «Պատվո շքանշանով»։

Վրացական ԽՍՀ-ի վաստակավոր մարզիչ (1971), Վրացական ԽՍՀ սպորտի և ֆիզիկական կուլտուրայի վաստակավոր գործիչ (1973)։

Թբիլիսիի պատվավոր քաղաքացի։ 2012 թվականին Վրաստանի սպորտի նախարարության որոշմամբ նրան շնորհվեց Վրաստանի սպորտի ասպետ բարձրագույն սպորտային կոչումը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Olympedia — 2006.

Արտաքին հղումներ խմբագրել

  • «Медея Николаевна Джугели» (ռուսերեն). Peoples.ru. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 16-ին.