Մեդեա Ջուղելի
Մեդեա Նիկոլաևնա Ջուղելի (վրաց.՝ მედეა ჯუღელი, ռուս.՝ Медея Николаевна Джугели, օգոստոսի 1, 1925, Քութայիս, Վրացական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - հունվարի 8, 2016, Թբիլիսի, Վրաստան), խորհրդային մարմնամարզուհի, 1952 թվականի օլիմպիական խաղերի չեմպիոն։ ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1952)։
Մեդեա Ջուղելի | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | իգական |
Ամբողջական անուն՝ | վրաց.՝ მედეა ჯუღელი |
Մականուն(ներ) | Mzia (მზია)[1] |
Մասնագիտացում | սպորտային մարմնամարզիկ |
Երկիր | Վրաստան |
Ծննդյան ամսաթիվ | օգոստոսի 1, 1925 |
Ծննդավայր | Քութայիս, Վրացական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահվան ամսաթիվ | հունվարի 8, 2016 (90 տարեկան) |
Մահվան վայր | Թբիլիսի, Վրաստան |
Հասակ՝ | 158 սանտիմետր |
Մարզական կարիերա
խմբագրել1959 թվականին ավարտել է ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտը։ Եղել է ԽՍՀՄ-ի հավաքականի կազմում, որը թիմային մրցումներում հաղթել է Հելսինկիում անցկացվող (1952) ամառային օլիմպիական խաղերին, խմբային վարժություններում արծաթե մեդալակիր։ ԽՍՀՄ մարմնամարզության ութակի չեմպիոն, հաղթել է 1946-1947 թթ. և 1951-1955 թթ. ուղիղ թռիչքի մրցաշարերում։
Համաշխարհային ուսանողական խաղեր քառակի չեմպիոն։
1962 թվականից Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության անդամ։ Աշխատել է Վրաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի մարզիչ (1962-1965) և ԽՍՀՄ հավաքականի (1965-1970) մարզիչ, եղել է միջազգային կարգի մրցավար, ինչպես նաև Վրաստանի սպորտային մարմնամարզության ֆեդերացիայի փոխնախագահ (1991-2005)։
Պարգևներ և կոչումներ
խմբագրելՊարգևատրվել է «Պատվո շքանշանով»։
Վրացական ԽՍՀ-ի վաստակավոր մարզիչ (1971), Վրացական ԽՍՀ սպորտի և ֆիզիկական կուլտուրայի վաստակավոր գործիչ (1973)։
Թբիլիսիի պատվավոր քաղաքացի։ 2012 թվականին Վրաստանի սպորտի նախարարության որոշմամբ նրան շնորհվեց Վրաստանի սպորտի ասպետ բարձրագույն սպորտային կոչումը։
Ծանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրել- «Медея Николаевна Джугели» (ռուսերեն). Peoples.ru. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 16-ին.