Մեգի Հաբերման
Մեգի Հաբերման (անգլ.՝ Maggie Lindsy Haberman, հոկտեմբերի 30, 1973[2], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[2]), ամերիկացի լրագրող, «Նյու Յորք Թայմսի» քաղաքական թղթակից և «CNN»-ի քաղաքական վերլուծաբան, որպես քաղաքական թղթակից նախկինում աշխատել է «New York Post», «Daily News» և «Politico» օրաթերթերում[4][5]։
Մեգի Հաբերման անգլ.՝ Maggie Haberman[1] | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 30, 1973[2] (50 տարեկան) |
Ծննդավայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[2] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Սարա Լուրենսի քոլեջ և Ֆիլդսթոնի էթիկական-մշակութային դպրոց |
Մասնագիտություն | լրագրող և political historian |
Աշխատավայր | Նյու Յորք Թայմս[1][2] |
Ծնողներ | հայր՝ Քլայդ Հաբերմա |
Պարգևներ և մրցանակներ | |
Maggie Haberman Վիքիպահեստում |
Հաբերմանը ծնվել է 1973 թվականի հոկտեմբերի 30-ին Նյու Յորքում, «The New York Times»-ի երկարամյա լրագրող Քլայդ Հաբերմանի և մեդիա ոլորտի մասնագետ Նենսի Հաբերմանի դուստրն է։ Մայրը աշխատել է ազդեցիկ նյույորքցիների համար, այդ թվում՝ ձեռնարկատեր Դոնալդ Թրամփի համար[6][7]։
3-րդ դասարանում Հաբերմանը դպրոցում խաղացել է «Էննի» մյուզքլի գլխավոր դերում։ 1991 թվականին նա ավարտել է Ֆիլդսթոնի դպրոցը, որից հետո՝ Սառա Լոուրենս քոլեջը և ստացել բակալավրի աստիճան[8]։
Կարիերա խմբագրել
Հաբերմանի պրոֆեսիոնալ կարիերան սկսվել է 1996 թվականին, երբ նա աշխատանքի է ընդունվել «New York Post» օրաթերթում[9]։ 1999 թվականին թերթը նրան հանձնարարել է լուսաբանել քաղաքապետարան գործունեությունը։ Այդ աշխատանքին զուգահեռ նա սկսել է հետաքրքրվել քաղաքականությամբ[10]։ Երեքուկես տարի՝ 2000-ականների սկզբին, նա աշխատեց «Daily News» թերթում, որտեղ նա շարունակել է լուսաբանել քաղաքապետարան գործունեությունը։ Հաբերմանը հետագայում աշխատանքի է անցել «New York Post» օրաթերթում՝ լուսաբանելու 2008 թվականի ԱՄՆ նախագահական քարոզարշավը և այլ քաղաքական իրադարձություններ[11]։ 2010 թվականին նա դարձել է «Politico» թերթի լրագրող, 2014 թվականին՝ «CNN»-ի քաղաքական վերլուծաբան[12]։
2015 թվականի սկզբին նա տեղափոխվել է «The New York Times» թերթ, միացել Գլեն Թրուշի թիմին և դարձել 2016 թվականի ԱՄՆ նախագահական քարոզարշավի քաղաքական թղթակիցը։
Սպիտակ տան լրագրողի ռեպորտաժի նրա ոճը ներկայացված է Լիզ Գարբուսի «Չորրորդ գույքը» վավերագրական ֆիլմաշարում։
Բրիտանացի ռազմագետ Ռոբ Բլեքիի վերլուծության համաձայն՝ Հաբերմանը Թվիթերում Բայդենի վարչակազմի աշխատակիցների շրջանում ամենահայտնի քաղաքական լրագրողներից մեկն է եղել։
Անձնական կյանք խմբագրել
Հաբերմանը ամուսնացել է Դարե Արդաշես Գրեգորյանի հետ, որը նախկինում եղել է «New York Post» թերթի թղթակից։ Դարե Արդաշես Գրեգորյանը Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Վարդան Գրեգորյանի որդին է։ Նրանք ունեն երեք երեխա և ապրում են Բրուքլինում, Նյու Յորք[13]։
Մրցանակներ խմբագրել
- Պուլիտցերյան մրցանակ
- Ալդո Բեքմանի հիշատակի մրցանակ
- Առաջին էջի մրցանակ
Աշխատություններ խմբագրել
- Haberman, Maggie. Confidence Man: The Making of Donald Trump and the Breaking of America. — October 4, 2022. — ISBN 978-0593297346.
- Flegenheimer, Matt. Campaign trends and election law. — ISBN 9781682170670.
- Haberman, Maggie. Held Captive: The Kidnapping and Rescue of Elizabeth Smart. — 2003. — ISBN 9780060580209.
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 https://www.nytimes.com/by/maggie-haberman
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Library of Congress Authorities — Library of Congress.
- ↑ http://www.newswomensclubnewyork.com/2018-award-recipients/
- ↑ Корелина, Ольга (2022 թ․ փետրվարի 4). «Госдепартамент заявил, что Россия готовит фейковое видео как предлог для вторжения в Украину». Meduza (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 11-ին.
- ↑ Gross, Terry (2020 թ․ դեկտեմբերի 10). «'It Is Roiling Him': Reporter Maggie Haberman Unpacks Trump's Refusal To Admit He Lost». National Public Radio (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 11-ին.
- ↑ «Weddings/Celebrations: Maggie Haberman, Dareh Gregorian». The New York Times (անգլերեն). 2003 թ․ նոյեմբերի 9. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 11-ին.
- ↑ Combe, Rachael (2017 թ․ մայիսի 24). «Wanna Know What Donald Trump Is Really Thinking? Read Maggie Haberman». Elle (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 29-ին.
- ↑ Calderone, Michael (2015 թ․ հունվարի 9). «New York Times Staffing Up For 2016 Election With Maggie Haberman Hire». HuffPost (անգլերեն). Нью-Йорк. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 11-ին.
- ↑ Flood, Brian (2017 թ․ մարտի 21). «How Tabloids Helped NY Times' Maggie Haberman Ace Trump White House». TheWrap. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մարտի 25-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 26-ին.
- ↑ Meares, Joel (2010 թ․ սեպտեմբերի 2). «Q & A: Politico's Maggie Haberman». Columbia Journalism Review. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 26-ին.
- ↑ Wemple, Erik (2015 թ․ հունվարի 9). «Maggie Haberman leaves huge hole at Politico, moves to New York Times». The Washington Post. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 11-ին.
- ↑ Gilman, Greg (2015 թ․ հունվարի 9). «Politico's Senior Political Reporter Maggie Haberman Joins New York Times». TheWrap. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 26-ին.
- ↑ Wanna Know What Donald Trump Is Really Thinking? Read Maggie Haberman
Արտաքին հղումներ խմբագրել
- Մեգի Հաբերման Թվիթթերում
- Appearances on C-SPAN
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեգի Հաբերման» հոդվածին։ |