Մա Ռեյնի
Գերթրուդ (Մա) Ռեյնի (անգլ.՝ Gertrude "Ma" Rainey, օրիորդական ազգանունը՝ Փրիդջետ (Pridgett), ապրիլի 26, 1886[1][2][3][…], Columbus, Ջորջիա, ԱՄՆ[4] - դեկտեմբերի 22, 1939[1][2][3][…], Columbus, Ջորջիա, ԱՄՆ[5] - 22 դեկտեմբերի 1939), ամերիկացի երգչուհի, բլյուզի ամենահին պրոֆեսիոնալ կատարողներից մեկը, ով սկսել է ձայնագրվել պրոֆեսիոնալ ձայնագրման ստուդիայում[6]։ Նրան հաճախ անվանում են «բլյուզի մայրը»[7]։
Մա Ռեյնի | |
---|---|
Մա Ռեյնի | |
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | անգլ.՝ Ma Rainey |
Ի ծնե անուն | Գերտրուդա Պրիդջետ |
Ծնվել է | ապրիլի 26, 1886[1][2][3][…] Կոլումբուս |
Երկիր | ԱՄՆ |
Մահացել է | դեկտեմբերի 22, 1939[1][2][3][…] (53 տարեկան) Կոլումբուս |
Ժանրեր | Ջազ, Բլյուզ |
Մասնագիտություն | երգչուհի, վոկալիստ |
Երգչաձայն | կոնտրալտո |
Լեյբլ | Paramount? |
Կապված | Rainey and Rainey, Assassinators of the Blues Rabbit Foot Minstrels |
Պարգևներ | |
Ma Rainey Վիքիպահեստում |
Սկսել է ելույթ ունենալ 12 կամ 14 տարեկանում։ Բեմական կեղծանունը՝ «Մա Ռեյնի», վերցրել է այն բանից հետո, երբ 1904 թվականին ամուսնացել է Ուիլլ Ռեյնիի հետ, որի հետ ստեղծել է Rainey and Rainey, Assassinators of the Blue դուետը։ 1923 – 1928 թվականներին ընկած ժամանակաշրջանում, համագործակցելով Paramount ընկերության հետ, ձայնագրել է ավելի քան հարյուր երգ։ Տարբերվել է շատ հզոր վոկալային տվյալներով ու ուժեղ վոկալով, ինչը բնորոշ է աֆրոամերիկացիներին։ Հյուրախաղերով ճամփորդել է մինչև 1935 թվականը, որից հետո վերադարձել է հայրենի Կոլումբուս, որից չորս տարի անց մահացել է սրտի նոպայից։
1983 թվականին Ռեյնին ներկայացվեց Բլյուզի փառքի սրահ, իսկ 1990 թվականին՝ Ռոք'ն'ռոլլի փառքի սրահ[8]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Broadway Database — 2000.
- ↑ 4,0 4,1 Southern E. Biographical Dictionary of Afro-American and African Musicians — Greenwood Publishing Group, 1982.
- ↑ Oliver, Paul, «Rainey, Ma (née Pridgett, Gertrude)», Grove Dictionary of Music and Musicians, Oxford University Press, Վերցված է 2010 թ․ ապրիլի 20-ին
- ↑ Southern, Eileen (1997). The Music of Black Americans: A History (3rd edition ed.). W. W. Norton & Company. ISBN 0-393-97141-4.
{{cite book}}
:|edition=
has extra text (օգնություն) - ↑ Lieb, Sandra (1983). Mother of the Blues: A Study of Ma Rainey (3rd ed.). University of Massachusetts Press. ISBN 0-87023-394-7.
- ↑ Ma Rainey Induction Year: 1990
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մա Ռեյնի» հոդվածին։ |