Մաքս Քարվեր

ամերիկացի դերասան

Մաքս Քարվեր (Անգլ.՝ Max Carver, օգոստոսի 1, 1988(1988-08-01), Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկայն դերասան հայտնի դարձած MTV հեռուստաալիքի «Պատանի գայլը» սերիալից (Էյդան)[1]։

Մաքս Քարվեր
անգլ.՝ Max Carver
Ծնվել էօգոստոսի 1, 1988(1988-08-01) (35 տարեկան)
ԾննդավայրՍան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԿրթությունՀարավային Կալիֆոռնիայի համալսարան
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասան, կինոդերասան և հեռուստատեսային դերասան
Ծնողներհայր՝ Robert Martensen?
carvertwins.com

Կենսագրություն խմբագրել

 
Մաքս Քարվերը և Չարլի Քարվերը

Մաքս Քարվերը ծնվել է 1988 թվականի օգոստոսի 1-ին, Կալիֆոռնիա նահանգի Սան Ֆրանցիսկո քաղաքում։ Մաքսի ծնողները՝ Ռոբերտ Մարտենսեն և Էնն Քարվեր։ Մաքսը ունի նաև երկվորյակ եղբայր՝ Չարլի Քարվեր։ Մաքսի և Չարլիի ծնունդը եղել է բավականին հետաքրքիր՝ Չարլին ծնվել է հուլիսի 31-ին, երեկոյան, իսկ Մաքսը օգոստոսի 1-ին, առավոտյան։ Մաքսը կրթություն է ստացել «St. Paul's School» դպրոցում։

Կարիերա խմբագրել

2008 թվականից սկսած մինչ 2012 թվականը Մաքսը նկարահանվել է ABC հեռուստաալիքի «Հուսահատ տան տիրուհիներ» սերիալում։ 2009-2012 թթ նկարահանվել է տարբեր սերիալների մի քանի սերիաներում («Օֆիս», «Վիկտորիա՝ հաղթող», «Լավագույն ընկերներ ընդմիշտ», «Հաջողությու՛ն, Չարլի՛» ) 2013 թվականից Մաքսը սկսում է նկարահանվել «Պատանի գայլը» սերիալում, որպես Էյդան։ Մաքսն այդ սերիալում նկարահանվում էր ֆիլմում եղբոր՝ Չարլիի հետ։ Սերիալը մեծ ճանաչում բերեց Մաքսին։ Սերիալի 3-րդ սեզոնի ֆինալում Մաքսի կերպարը մահանում է (2014 թ.)։ 2014 թվականից նկարահանվում է «Լքվածները» սերիալում։

Անձնական կյանք խմբագրել

2014 թվականի մայիսից Մաքս Քարվերը հանդիպում է «Պատանի գայլը» սերիալի աստղ Հոլլանդ Ռոդենի հետ։

Ֆիլմագրություն խմբագրել

Ֆիլմ խմբագրել

Տարի Հայերեն անվանում Իրական անվանում Դեր
2010 «Քլիֆֆհենհեր» Cliffhanger Չարլի
2012 «Հեյվենի կետը» Haven's Point Քևին
2013 «Դան Սլաթեր» Dean Slater: Resident Advisor -
2014 «Հարցու ինձ ամեն ինչ» Ask Me Anything Ռոլի
2014 - Mantervention Լիվգրուարդ

Սերիալներ խմբագրել

Տարի Հայերեն անվանում Իրական անվանում Դեր
2008-2012 «Հուսահատ տան տիրուհիներ Desperate Housewives Փրեսթոն
2009 «Օֆիս» The Office Էրիկ
2010 «Հաջողությու՛ն, Չարլի՛» Good Luck Charlie Բրեդ
2012 «Լավագույն ընկերներ ընդմիշտ» Best Friends Forever Քորի
2012 «Վիկտորիա՝ հաղթող» Victorious Էվան Սմիթ
2012 - NTSF:SD:SUV:: Թեդ
2012 «Լուսապսակ» Halo 4։ Forward Unto Dawn Քեդմոն Լասքի
2013-2014 «Պատանի գայլը» Teen Wolf Էյդան
2013 - The Cheating Pact Ջորդան
2014 «Լքվածները» The Leftovers Ադամ Ֆրոսթ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Masters, Megan; Masters, Megan (2012 թ․ նոյեմբերի 28). «TVLine Items: Teen Wolf Adds Desperate Twins, Nick Cannon Signs New NBC Deal and More!». TVLine. Վերցված է 2017 թ․ հունիսի 22-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մաքս Քարվեր» հոդվածին։