Մաքսիմ Պալիենկո

ռուս ֆուտբոլիստ

Մաքսիմ Վլադիմիրովիչ Պալիենկո (ռուս.՝ Максим Владимирович Палиенко, հոկտեմբերի 18, 1994(1994-10-18)[1], Տոլյատի, Սամարայի մարզ, Ռուսաստան[2][3]), ռուս ֆուտբոլիստ, «Նիժնի Նովգորոդ» ակումբի կիսապաշտպան։

Մաքսիմ Պալիենկո
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 18, 1994(1994-10-18)[1] (29 տարեկան)
Ծննդավայր Տոլյատի, Սամարայի մարզ, Ռուսաստան[2]
Հասակ 1,77 մետր
Դիրք կիսապաշտպան
Պատանեկան կարիերա
Ռուսաստան Սպարտակ (Մոսկվա)
Ռուսաստան Լադա (Տոլյատտի)
Ռուսաստան Կռիլյա Սովետով
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2013-2016 Ռուսաստան Կռիլյա Սովետով 11 (0)
2015-2016  Ռուսաստան Զենիթ-2 30 (4)
2016  Ռուսաստան Զենիթ (ՍՊԲ) 2 (0)
2016-2018 Ռուսաստան Տոսնո 43 (6)
2018-մ.հ. Ռուսաստան Նիժնի Նովգորոդ 49 (12)
Ազգային հավաքական
2016 Ռուսաստան Ռուսաստան (մինչև 21) 1 (1)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կենսագրություն խմբագրել

Տոլյատիի «Լադայի» սան է։ 2011 թվականից խաղացել է «Կռիլյա Սովետով» ակումբի երկրորդ կազմում, երկրորդ կազմերի մրցաշարում անցկացրել է 60 խաղ։ 2013 թվականի հուլիսի 22-ին կատարել է իր նորամուտը Ռուսաստանի Պրեմիեր լիգայում՝ «ԲԿՄԱ»-ի դեմ արտագնա խաղի 71-րդ րոպեին փոխարինելով Իլյա Մաքսիմովին։ 2015 թվականի ամռանը «Կռիլյա Սովետով» ակումբը չի երկարաձգել խաղացողի հետ կնքված պայմանագրի ժամկետը, և Պալիենկոն տեղափոխվել է «Զենիթ»՝ ՖԱԼ-ում «Զենիթ 2»-ում հանդես գալու հնարավորությամբ։ «Զենիթի» կազմում նորամուտը կատարել է 2016 թվականի մայիսի 11-ին՝ փոխարինման է դուրս եկել 28-րդ տուրի՝ «Մորդովիա» ակումբի դեմ արտագնա խաղի (3:0) 81-րդ րոպեին։

2016 թվականի հուլիսի 21-ին երկամյա պայմանագիր է կնքել ՖԱԼ-ի «Տոսնո» ակումբի հետ[4]։ Ակումբի հետ միասին 2016/17 մրցաշրջանում վաստակել է Պրեմիեր լիգայում հանդես գալու իրավունք։ 2017/2018 մրցաշրջանում «Տոսնո» ակումբի կազմում դարձել է Ռուսաստանի գավաթի դափնեկիր։ Մրցաշրջանի ավարտին ակումբը կազմալուծվել է, Պալիենկոն պայմանագիր է կնքել «Նիժնի Նովգորոդ» ակումբի հետ, որը հանդես էր գալիս ՖԱԼ-ում[5]։ Ամբողջ մրցաշրջանի ընթացքում անցկացրել է 34 խաղ և աչքի է ընկել 9 անգամ, դարձել է 2018/19 մրցաշրջանի ակումբի լավագույն ռմբարկու։

2016 թվականի հոկտեմբերի 11-ին կատարել է նորամուտը Ռուսաստանի երիտասարդական հավաքականում՝ Ֆինլանդիայի հավաքականի դեմ խաղի 3-րդ րոպեին գրավելով հակառակորդի դարպասը 2017 թվականի Եվրոպայի առաջնության որակավորման խաղում[6]։ Այդ խաղն այդպես էլ մնացել է միակը Պալիենկոյի համար Ռուսաստանի երիտասարդական հավաքականի կազմում։

Ակումբային վիճակագրություն խմբագրել

2019 թվականի հուլիսի 28-ի դրությամբ
Ելույթներ Լիգա Գավաթ Եվրագավաթ Ընդհանուր
Ակումբ Լիգա Մրցաշրջան Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
  Կռիլյա Սովետով ՖԱԼ 2013/14 1 0 0 0 1 0
2014/15 10 0 0 0 10 0
Ընդհանուր 11 0 0 0 0 0 11 0
  Զենիթ Պրեմիեր լիգա 2015/16 2 0 0 0 2 0
Ընդհանուր 2 0 0 0 0 0 2 0
    Զենիթ-2 ՖԱԼ 2015/16 30 4 0 0 30 4
Ընդհանուր 30 4 0 0 0 0 30 4
  Տոսնո ՖԱԼ 2016/17 32 6 3 1 35 7
Պրեմիեր լիգա 2017/18 11 0 4 2 15 2
Ընդհանուր 43 6 7 3 0 0 50 9
  Նիժնի Նովգորոդ ՖԱԼ 2018/19 34 9 3 0 37 9
2019/20 5 1 0 0 5 1
Ընդհանուր 39 10 3 0 0 0 42 10
Ամբողջ կարիերա 125 20 10 3 0 0 135 23

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 2,2 http://footballfacts.ru/players/24419
  3. Нина Шумилова (2019 թ․ հունիսի 20). «Ударный сезон Максима Палиенко». Нижегородские новости. Վերցված է 2019 թ․ հուլիսի 4-ին.
  4. Палиенко перешел в «Тосно»
  5. «Полузащитник Максим Палиенко перешел в «Нижний Новгород»,». Рамблер/спорт (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
  6. «Молодежная сборная России сыграла вничью с Финляндией и заняла в группе предпоследнее место». 2016 թ․ հոկտեմբերի 11. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մաքսիմ Պալիենկո» հոդվածին։