Իլյա Մաքսիմով

ռուս ֆուտբոլիստ

Իլյա Վլադիմիրովիչ Մաքսիմով (ռուս.՝ Илья Владимирович Максимов, փետրվարի 2, 1987(1987-02-02)[1] կամ հոկտեմբերի 4, 1984(1984-10-04), Նիժնի Նովգորոդ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս ֆուտբոլիստ, կիսապաշտպան։ Ռուսաստանի հավաքականի կազմում անցկացրել է մեկ հանդիպում։

Իլյա Մաքսիմով
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 2, 1987(1987-02-02)[1] (37 տարեկան) կամ հոկտեմբերի 4, 1984(1984-10-04) (39 տարեկան)
Ծննդավայր Նիժնի Նովգորոդ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ ազատ գործակալ
Պատանեկան կարիերա
1993-1999 Ռուսաստան Սորմովո[2]
1999-2001 Ռուսաստան Սպարտակ (Մոսկվա)
2001-2004 Ռուսաստան Ակադեմիկա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2004-2010 Ռուսաստան Զենիթ 13 (0)
2008  Ռուսաստան Շիննիկ 1 (0)
2008  Ռուսաստան Սպորտակադեմկլուբ 18 (4)
2009  Ռուսաստան Խիմկի 15 (1)
2010 Ռուսաստան Նիժնի Նովգորոդ 14 (6)
2011 Ռուսաստան Կուբան 14 (0)
2011-2012 Ռուսաստան Վոլգա 29 (6)
2013 Ռուսաստան Կռիլյա Սովետով 13 (5)
2013-2016 Ռուսաստան Անժի 65 (16)
2016-2018 Ռուսաստան Արսենալ (Տուլա) 23 (2)
Ազգային հավաքական
Ռուսաստան Ռուսաստան (երիտ․) 2 (0)
2011-2012 Ռուսաստան Ռուսաստան Բ 1 (0)
2016 Ռուսաստան Ռուսաստան 1 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կարիերա խմբագրել

Ակումբային խմբագրել

Ֆուտբոլով սկսվել է զբաղվել 6 տարեկանից Նիժնի Նովգորոդում, առաջին մարզիչը եղել է Անդրեյ Ռեուտովը։ Ապա շարունակել է կրթությունը մոսկովյան «Սպարտակ» ֆուտբոլային դպրոցում, ինչից հետո տեղափոխվել է Սանկտ Պետերբուրգ, որտեղ 2004 թվականին 17 տարեկանում ստորագրել է իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը «Զենիթ» ակումբի հետ[3]։ 2004 թվականին մասնակցել է դիտումների ֆրանսիական «Թուլուզ» ակումբում[2]։

 
Իլյա Մաքսիմովը «Զենիթի» կազմում

Ռուսաստանի գավաթում առաջին խաղը թիմի հիմնական կազմում անցկացրել է 2005 թվականին, Ռուսաստանի Պրեմիեր լիգայում՝ 2006 թվականին։ 2007 թվականի՝ «Զենիթ» ակումբի համար հաղթական մրցաշրջանում Մաքսիմովը մասնակցել է 6 խաղի։

«Զենիթ» ակումբի երկրորդ կազմում 2004-2007 թվականներին մասնկցել է 47 խաղի, խփել 3 գոլ և դարձել Ռուսաստանի երկրորդ կազմերի առաջնության 2005 թվականի երրորդ մրցանակակիր։

2008 թվականի փետրվարին վարձավճարով տեղափոխվել է «Շիննիկ» ակումբ կես տարի ժամկետով։ Ապրիլի 16-ին Մաքսիմովը, որ անցկացրել է մեկ խաղ Ռուսաստանի առաջնությունում, ժամկետից շուտ լքել է Յարոսլավլի ակումբը․ պայմանագիրը խզվել է փոխադարձ համաձայնությամբ[4]։ 2008 թվականի հուլիսին վարձավճարով տեղափոխվել է Ռուսաստանի առաջին դիվիզիոնի «Սպորտակադեմկլուբ» ակումբ (Մոսկվա)։ 2009 թվականի հունվարի 16-ին վարձավճարով մեկ տարով տեղափոխվել է «Խիմկի» ֆուտբոլային ակումբ[5]։

2010 թվականի մրցաշրջանն անցկացրել է առաջին դիվիզիոնի «Նիժնի Նովգորոդ» ակումբում, որն զբաղեցրել է երրորդ տեղը այդ առաջնությունում։

2011 թվականի հունվարին կնքել է եռամյա պայմանագիր «Կուբան» ակումբի հետ[6], որի կազմում իր նորամուտը կատարել է 2011 թվականի մարտի 13-ին՝ մասնակցելով առաջնության առաջին տուրի՝ «Ռուբին» ակումբի դեմ տնային խաղին[7]։ 2011 թվականի օգոստոսին տեղափոխվել է «Վոլգա» ակումբ։ 2013 թվականի փետրվարին տեղափոխվել է «Կռիլյա Սովետով» ակումբ (Սամարա)։

2013 թվականի օգոստոսից մինչև 2016 թվական խաղացել է «Անժի» ակումբում, իսկ մինչև 2018 թվական՝ Տուլայի «Արսենալ» ակումբ։ Հետագայում ստացել է ազատ գործակալի կարգավիճակ[8]։

Հավաքականում խմբագրել

Խաղացել է Ռուսաստանի պատանեկան (մինչև 19 տարեկանների) և երիտասարդական հավաքականներում։

2011 թվականի օգոստոսի 6-ին հայտարարվել է, որ Իլյան Ռուսաստանի երկրորդ հավաքականի գլխավոր մարզիչ Յուրի Կրասնոժանի կողմից՝ մասնակցելու Ռուսաստանի երիտասարդական հավաքականի հետ խաղին օգոստոսի 10-ին[9]։ 2016 թվականի մարտի 11-ին ընդգրկվել է այն խաղացողների ցանկում, որոնք պետք է հրավիրվեին մարտին մասնակցելու հիմնական հավաքականի նախապատրաստմանը Լիտվայի (26 մարտի, Մոսկվա) ու Ֆրանսիայի (29 մարտի, Փարիզ) դեմ ընկերական խաղերին, որոնցից առաջինում կատարել է իր նորամուտը հավաքականում։

Ձեռքբերումներ խմբագրել

Ակումբային վիճակագրություն խմբագրել

2015 թվականի մարտի 18-ի դրությամբ

Ակումբ Լիգա Մրցաշրջան Լիգա Գավաթ Եվրագավաթ Ընդհանուր
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
  Զենիթ Պրեմիեր լիգա 2005 0 0 1 0 0 0 1 0
2006 7 0 1 1 0 0 8 1
2007 6 0 4 0 2 1 12 1
Ընդհանուր 13 0 6 1 2 1 21 2
   Շիննիկ Պրեմիեր Լիգա 2008 1 0 0 0 0 0 1 0
Ընդհանուր 1 0 0 0 0 0 1 0
   Սպորտակադեմկլուբ ՊՖԼ 2008 18 4 0 0 0 0 18 4
Ընդհանուր 18 4 0 0 0 0 18 4
   Խիմկի Պրեմիեր Լիգա 2009 15 1 0 0 0 0 15 1
Արդյունքը 15 1 0 0 0 0 15 1
  Նիժնի Նովգորոդ ՊՖԼ 2010 14 6 0 0 0 0 14 6
Ընդհանուր 14 6 0 0 0 0 14 6
  Կուբան Պրեմիեր Լիգա 2011/2012 14 0 1 0 0 0 15 0
Ընդհանուր 14 0 1 0 0 0 15 0
  Վոլգա Պրեմիեր Լիգա 2011/2012 16 2 0 0 0 0 16 2
2012/13 13 4 1 0 0 0 14 4
Ընդհանուր 29 6 1 0 0 0 30 6
  Կռիլյա Սովետով Պրեմիեր Լիգա 2012/13 10 4 0 0 0 0 10 4
2013/14 4 1 0 0 0 0 4 1
Ընդհանուր 14 5 0 0 0 0 14 5
  Անժի Պրեմիեր Լիգա 2013/14 12 0 0 0 3 0 15 0
ՖԱԼ 2014/15 22 7 2 0 0 0 24 7
Ընդհանուր 34 7 2 0 3 0 39 7
Ընդհանուր կարիերայում 152 29 10 1 5 1 167 31

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  2. 2,0 2,1 Россия молодая. От Ниццы и Тулузы до Петербурга // Спорт-Экспресс
  3. «Илья Максимов: «Надеюсь большего добиться с „Кубанью"»» (ռուսերեն). Официальный сайт ФК «Кубань». 22.01.2011. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 23-ին.
  4. «Шинник» расстался с Максимовым // Спорт-Экспресс
  5. «Трансферные новости на официальном сайте ФК «Химки»». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 17-ին.
  6. «Максимов стал игроком «Кубани»» (ռուսերեն). Официальный сайт ФК «Кубань». 22.01.2011. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 22-ին.
  7. «Статистика матча «Кубань» — «Рубин»» (ռուսերեն). championat.ru. 13.03.2011. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 13-ին.
  8. Илья Максимов: «Дзюба прав: сейчас время лизоблюдов» // Спорт-Экспресс №7729, 08.09.2018г.
  9. «Вместо Касаева во вторую сборную России приглашён Максимов» (ռուսերեն). championat.com. 06.08.2011. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 6-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իլյա Մաքսիմով» հոդվածին։