Մաքսիմ Գորկու փողոց (Դոնի Ռոստով)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մաքսիմ Գորկու փողոց (այլ կիրառումներ)

Մաքսիմ Գորկու փողոց (ռուս.՝ Улица Максима Горького), փողոց Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքի կենտրոնական մասում։

Մաքսիմ Գորկու փողոց
Երկիր Ռուսաստան
Գտնվում էԴոնի Ռոստով
Երկարություն6,5 ± 0,1 կմ
Անվանվել էՄաքսիմ Գորկի

Նրա սկիզբը գտնվում է Սիվերսի պողոտայի և Դոլոմանյան նրբանցքի միջև։ Փողոցը ձգվում է արևմուտքից արևելք մինչև Չենցովի փողոց։

Անվանվել է պրոլետարական հայտնի գրող Ալեքսեյ Մաքսիմովիչ Գորկու պատվին, որը երեք անգամ այցելել է քաղաքը։ Ի հիշատակ դրա 1938 թվականի մարտի 28-ին Բերեգովայա փողոցում տեղադրվել է հուշատախտակ. «Այստեղ 1891 թվականի ամռանը Դոնի Ռոստովի նավահանգստի տարածքում բեռնակիր է աշխատել պրոլետարական մեծ գրող Մաքսիմ Գորկին (Ալեքսեյ Մաքսիմովիչ Պեշկովը, 1868-1936)»[1]։

Պատմություն խմբագրել

 
Առևտրային դպրոցը և Աստվածածնի Վերափոխման եկեղեցին հին բացիկի վրա

Փողոցի առաջին անվանումը եղել է Սեննայա։ Սկզբնապես այն եղել է քաղաքի հյուսիսում գտնվող վերջին փողոցը. խուլ մի անկյուն, որտեղ հարևան փողոցներում տեղակայված ուսումնական հաստատությունների մոտ կենտրոնացած էին քաղաքի բոլոր հասարակաց տները։

Փողոցի տարեգրություն խմբագրել

  • 1885 թվական` վերանվանվում է Տուրգենևի փողոց։ Սակայն քաղաքի բնակչությունը դա ընկալում է շատ բացասական։
  • 1895 թվական` վերականգնվում է նախկին անվանումը։
  • 1913 թվական` Ռոմանովների արքայատոհմի 300-ամյակի կապակցությամբ փողոցը վերանվանվում է Ռոմանովյան։
  • 1917 թվական` կրկին վերականգնվում է Սեննայա փողոց անվանումը։
  • 1936 թվական` փողոցը ստանում է իր ներկայիս անվանումը։

Արդի վիճակ խմբագրել

Մաքսիմ Գորկու փողոցը լայն է նեղ երթևեկելի մասով` լայն մայթերի և տրամվայի գծերի պատճառով։ Փողոցում տեղակայված է մի քանի ուսումնական հաստատություն` Հարավային դաշնային համալսարանի իրավունքի և կառավարման ինստիտուտը, Ժամանակակից հումանիտար ակադեմիայի Ռոստովի մասնաճյուղը, Ռոստովի պետական տնտեսագիտական համալսարանը, Ռոստովի պետական տնտեսագիտական համալսարանի քոլեջը, Դոնի Ռոստովի շինարարական քոլեջը, Ռոստովի պետական համալսարանի հաղորդակցության ուղիների տեխնիկումը։ Փողոցում գտնվում է նաև Դոնի Ռոստով քաղաքի հնագույն արդյունաբերական շենքերից մեկը` «Դոնսկոյ տաբակ» ֆաբրիկան։

Փողոցի վերակառուցում խմբագրել

2012 թվականին սկսվել է մինչ օրս շարունակվող խոշոր վերակառուցումը` երկկողմանի երթևեկությամբ քառագոտի փողոցի ստեղծմամբ` տրամվայի գծերը ուղևորատար ավտոմեքենաների համար երթևեկելի դարձնելու և երթևեկելի մասի ընդլայնման միջոցով։ Վերակառուցման նպատակն էր Կրասնոարմեյսկայա և Պուշկինի փողոցների և փոքր չափով` Բոլշայա Սադովայա փողոցի ավտոմոբիլային երթևեկության լարվածության նվազեցումը։

Նախնական պլանի համաձայն` վերակառուցման աշխատանքները պետք է սկսվեին Սիվերսի պողոտայից[2]։ Աշխատանքների արժեքը գնահատվում է 956 մլն ռուբլի։ Սակայն 2014 թվականի սկզբին, ընդհակառակը, իրականացվել է փողոցի միջին մասի վերակառուցումը (Բուդյոննու պողոտայից վերև), իսկ աշխատանքները նրա սկզբնամասում միայն մեկնարկել են։

2012 թվականին վերանորոգման աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է խորհրդային ժամանակաշրջանում քանդված Աստվածածնի Վերափոխման եկեղեցու նախկին գերեզմանոցի երկու գերեզման[3]։

Նշանակալի շենքեր և կառույցներ խմբագրել

Կենտ կողմում.

Զույգ կողմում.

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Централизованная Библиотечная Система Ростова-на-Дону. Улица Максима Горького
  2. За год в Ростове отремонтируют дороги на площади более миллиона квадратных метров
  3. Александр Оленев (2012 թ․ դեկտեմբերի 11). «Ростов может обрести своего святого (склепы на Горького - II)». Вечерний Ростов. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 2-ին.
  4. Объект культурного наследия № 6100022000 // Реестр объектов культурного наследия Викигида.

Աղբյուրներ խմբագրել

  • Шулепова Э. А. Материалы свода памятников истории и культуры РСФСР. Ростовская область.. — М.: Изд-во НИИ культуры, 1990. — С. 24.