Առևտրային դպրոցի շենք (Դոնի Ռոստով)

Առևտրային դպրոցի շենք (ռուս.՝ Здание торговой школы), շենք Դոնի Ռոստովում, որը կառուցվել է 1905 թվականին[1] Ռոստովի առևտրային արական ուսումնարանին կից առևտրային դպրոցի համար[2]։ Ներկայումս շենքը Հարավային դաշնային համալսարանի մասնաշենքերից մեկն է։ Առևտրային դպրոցի շենքն ունի տարածաշրջանային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտի կարգավիճակ[3]։

Առևտրային դպրոցի շենք
Տեսակպատմական շենք
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունԴոնի Ռոստով
Հասցեул. Максима Горького, д. 88, г. Ростов-на-Дону, Россия
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Ռոստովի առևտրային արական ուսումնարանը հիմնադրվել է 1900 թվականին։ Հաջորդ տարի ուսումնարանին կից բացվել է առևտրային դպրոց[2]։ Այդ դպրոցի համար սեփական շենք կառուցվել է 1905 թվականին Սեննայա փողոցում (այժմ` Մաքսիմ Գորկու փողոց)։ Առևտրային դպրոցին կից գործում էր Սուրբ Աստվածածին եկեղեցին, որը չի պահպանվել[4]։ 1915 թվականին դպրոցի շենքում համերգով հանդես է եկել կոմպոզիտոր և դաշնակահար Սերգեյ Ռախմանինովը[1]։ Ավելի ուշ առևտրային դպրոցի շենքը դարձել է Ռոստովի պետական համալսարանի մասնաշենքերից մեկը։ Ներկայումս շենքում գործում են Հարավային դաշնային համալսարանի իրավաբանական և տնտեսագիտական ֆակուլտետները։

Ռոստովի մարզի վարչակազմի ղեկավարի 1998 թվականի հոկտեմբերի 9-ի թիվ 411 որոշմամբ առևտրային դպրոցի շենքը վերցվել է պետական պահպանության ներքո որպես մշակութային ժառանգության տարածաշրջանային նշանակության օբյեկտ[3]։

Ճարտարապետություն խմբագրել

Առևտրային դպրոցի աղյուսե շենքն ունի երեք հարկ, նկուղ և քառալանջ ձեղնահարկային տանիք։ Պատուհանների բացվածքների ռիթմիկ շարքով գլխավոր ճակատն ունի համաչափ կառուցվածք։ Ճակատի կենտրոնական մասն առանձնացված է բարդ պրոֆիլի ելունով և քիվով։ Վերջին երկու հարկերը զարդարված են լիզեններով (հարթ որմնասյուն), որոնք երրորդ հարկի պատուհանների վերևում միանում են աղեղաձև բարավորներով։ Գլխավոր մուտքի կիսաշրջանաձև կամարը զարդարում են կամարաղեղները[1]։

Գլխավոր ճակատը նայում է Մաքսիմ Գորկու փողոցին։ Շենքի հատակագիծը H-աձև է։ Ուսումնական լսարանները և այլ տարածքները գտնվում են աստիճանասրահի շուրջը[1]։

Հուշատախտակներ խմբագրել

1993 թվականին շենքի ճակատին տեղադրվել է հուշատախտակ հետևյալ տեքստով[5].

  Այս տանը (նախկին Առևտրային դպրոցում) 1915 թվականին համերգներով հանդես է եկել ռուս մեծ կոմպոզիտոր և դաշնակահար Սերգեյ Վասիլևիչ Ռախմանինովը։  

2011 թվականի դեկտեմբերի 11-ին շենքի պատին հանդիսավորությամբ բացվեց Ալեքսանդր Սոլժենիցինի հուշատախտակը (1936-1941 թվականներին նա սովորել է Ռոստովի պետական համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետում)։ Հարթաքանդակների հեղինակը քանդակագործ Դմիտրի Լինդինն է[6][7]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Шулепова Э. А. Материалы свода памятников истории и культуры РСФСР. Ростовская область.. — М.: Изд-во НИИ культуры, 1990. — С. 24.
  2. 2,0 2,1 «На пути к РФЭИ. ВУЗ в предвоенные годы». rsue.ru. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 14-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 20-ին.
  3. 3,0 3,1 «г. Ростов-на-Дону (объекты культурного наследия регионального значения, 1-100). Часть 1». Официальный портал Правительства Ростовской области. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 14-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 20-ին.
  4. Малаховский Е. И. Храмы и культовые сооружениея Ростова-на-Дону. — Ростов-на-Дону: Издательство "NB", 2006. — С. 89. — ISBN 5-98155-014-7
  5. «Рахманинов в Ростове». Ростовская государственная консерватория (академия) имени C. В. Рахманинова. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 3-ին.
  6. «Мемориальная доска, посвященная Солженицыну, открыта в Ростове-на-Дону». youreporter.ru. 2011 թ․ դեկտեմբերի 12. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 3-ին.
  7. Янина Чевеля (2011 թ․ դեկտեմբերի 14). «Новое лицо Александра Солженицына». Ростов Официальный. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 3-ին.

Գրականություն խմբագրել

  • Гурвич С. С. Встречи с Доном: Далекие и близкие. — Ростов-на-Дону. — С. 98,100.