«Մաքուր երկինք», խորհրդային գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանվել է 1961 թվականին ռեժիսոր Գրիգորի Չուխրայի կողմից[1]։

Մաքուր երկինք
ռուս.՝ Чистое небо
Երկիր ԽՍՀՄ
Ժանրռոմանտիկ ֆիլմ, դրամա, ռազմական ֆիլմ և մելոդրամա
ԹեմաԵրկրորդ համաշխարհային պատերազմ
Թվական1961
Լեզուռուսերեն
ՌեժիսորԳրիգորի Չուխրայ
Սցենարի հեղինակԴանիիլ Խրաբրովիցկի և Գրիգորի Չուխրայ
ԴերակատարներԵվգենի Ուրբանսկի, Nina Drobysheva?, Օլեգ Տաբակով և Վիտալի Կոնյաև
ՕպերատորՍերգեյ Պոուլյանով
ԵրաժշտությունՄիխայիլ Զիվ
ԿինոընկերությունՄոսֆիլմ
Տևողություն110 րոպե

Սյուժե խմբագրել

Ֆիլմի գործողությունները ծավալվում են ԽՍՀՄ-ում 1940-1950-ականներին։

Օդաչու Ալեքսեյ Աստախովը կռվել է և գերի ընկել, հետո փախել։ Խաղաղ ժամանակ Ալեքսեյը՝ որպես գերի ընկած զինծառայող, բախվել է անվստահության և կասկածամտության և դրանով իսկ «արատավորել խորհրդային օդաչուի բարոյական կերպարը»։ Ալեքսեյը տառապում է, չի կարողանում աշխատանք գտնել մասնագիտությամբ և գտնել իր տեղը կյանքում։ Նրան փրկում է Սաշա Լվովայի սերը, որը նա իր հետ տարել է պատերազմի և հետպատերազմյան բոլոր դժվարությունների միջով։ Ստալինի մահից հետո Աստախովին կանչում են պաշտպանության նախարարություն, որտեղ պարգևատրում են «Ոսկե աստղ» մեդալով։ Ալեքսեյը վերադառնում է ավիաջոկատ և օդանավեր է փորձարկում։

Դերերում խմբագրել

Գեղարվեստական առանձնահատկությունները խմբագրել

  • 1970 ական թվականներին ֆիլմը կինոյում և հեռուստատեսությունում գրեթե չի ցուցադրվել։ Ֆիլմում նկատելի է ստալինյան հետպատերազմական ահաբեկչության թեման, որը չէր համապատասխանում այդ ժամանակների տրամադրություններին։ Ֆիլմի և դրա դերի մասին խորհրդային կինոարտադրությունում կրկին հիշել են միայն 1985 թվականից հետո` վերակառուցման ժամանակաշրջանում։
  • Ֆիլմի համար հագուստները ստեղծվել են նկարիչ Վալենտին Պերելյոտովի նկարներով։

Մրցանակներ խմբագրել

  • 1961 – Մոսկվայի միջազգային կինոփառատոն, «Ոսկե աստղ» գլխավոր մրցանակ  
  • 1961 – տարվա լավագույն ֆիլմ «Սովետսկի էկրան» ամսագրի վարկածով

Ծանոթագրություններ խմբագրել