Մարցին Բուրկհարդտ (լեհ.՝ Marcin Burkhardt, սեպտեմբերի 25, 1983(1983-09-25), Էլբլոնգ, Warmian-Masurian Voivodeship, Լեհաստան[1]), լեհ ֆուտբոլիստ, «Մոտոր» թիմի կիսապաշտպան (Լյուբլին

Մարցին Բուրկհարդտ
Քաղաքացիությունը  Լեհաստան
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 25, 1983(1983-09-25) (40 տարեկան)
Ծննդավայր Էլբլոնգ, Warmian-Masurian Voivodeship, Լեհաստան[1]
Հասակ 186 սանտիմետր
Քաշ 80 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան

Կենսագրություն խմբագրել

Ակումբային կարիերա խմբագրել

Պոզնանի «Օլիմպիա» և ՍԿՍ 13 ակումբների սան է։ 2000 թվականին տեղափոխվել է Վրոնկի քաղաքի «Ամիկա» ֆուտբոլային ակումբ։ Էքստրակլասում դեբյուտն է նշել 2001 թվականի սեպտեմբերի 16-ին, «Դիսկոբոլիայի» դեմ խաղում, որն ավարտվել է ոչ-ոքի` 1-1 հաշվով։ 2005 թվականին տեղափոխվել է վարշավյան հայտնի «Լեգիա» ֆուտբոլային ակումբ։ Խաղալով 3 խաղաշրջան` տեղափոխվել է շվեդական «Նոռչյոպինգ» ֆուտբոլային ակումբ։ 2008 թվականին թիմը մտել է Սուպերեթան։

2009 թվականի օգոստոսին տեղափոխվել է խարկովյան «Մետալիստ» ֆուտբոլային ակումբ և պայմանագիր է ստորագրել 3 տարով[2]։ «Մետալիստը» տրանսֆերի համար վճարել է 600.000 եվրո, իսկ Մարցինն ստացել է տարեկան 300.000 եվրո աշխատավարձ[3]։ Ուկրաինայի ֆուտբոլի առաջնությունում դեբյուտն է նշել 2009 թվականի օգոստոսի 30-ին, Զապորոժյեի «Մետալուրգ» ֆուտբոլային ակումբի դեմ խաղում, որն ավարտվել է 0-2 հաշվով[4]։ Մարցինը չի կարողացել դառնալ թիմի հիմնական խաղացող և փետրվարին վարձավճարով տեղափոխվել է «Յագելոնիա» [5]: 2017 թվականին դարձել է «Մոտոռ» ակումբի խաղացող (Լյուբլին) [6]:

Կարիերան հավաքականում խմբագրել

Լեհաստանի հավաքականում դեբյուտն է նշել 2003 թվականի փետրվարի 14-ին, Մակեդոնիայի հավաքականի դեմ, խաղում որն ավարտվել է 3-0 հաշվով։

Անձնական կյանք խմբագրել

Նրա հայրը` Յացեկ Բուրկխարդտը, նախկինում եղել է պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, հիմա նրա փոքր եղբայրը` Ֆիլիպ Բուրկխարդտը, ներկայումս հանդես է գալիս լեհական «Սանդեցիա» ակումբում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 90minut.pl (польск.) — 2003.
  2. Буркхардт перешёл в «Металлист»
  3. Буркхардт получит в Харькове 300 000 евро
  4. «Украина — «Металлург» (Запорожье) — «Металлист» (Харьков) — Чемпионат.ру». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ սեպտեմբերի 2-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 21-ին.
  5. «Буркхардт отдан в аренду». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 11-ին.
  6. «Marcin Burkhardt pierwszym zimowym wzmocnieniem Motoru Lublin». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 31-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 11-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարցին Բուրկհարդտ» հոդվածին։