Մարտին Հրաչի Սուքիասյան (մարտի 8, 1955(1955-03-08), Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հունվարի 31, 2011(2011-01-31), Երևան, Հայաստան), քաղաքական գործիչ, Հայաստանի Ազգային ժողովի նախկին պատգամավոր։

Մարտին Սուքիասյան
Ծնվել էմարտի 8, 1955(1955-03-08)
ԾննդավայրԼենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհունվարի 31, 2011(2011-01-31) (55 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Քաղաքացիություն Հայաստան
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններՀայաստանի Ազգային ժողովի պատգամավոր
ԿուսակցությունՀայաստանի Հանրապետական կուսակցություն

Կենսագրություն խմբագրել

Մարտին Սուքիասյանը ծնվել է 1955 թվականի մարտի 8-ին Գյումրիում[1]։ 1977 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի Լենինականի մասնաճյուղի շինարարական ֆակուլտետը, իսկ 1985 թվականին կարի արտադրության ֆակուլտետը։ Ստացել է ճարտարագետ-շինարարի որակավորումը։ Եղել է կարի արտադրության տեխնոլոգ։ 1980-1990 թվականներին եղել է երկաթգծի հանգույցի ԼԿԵՄ կոմիտեի քարտուղար[2], կուսկոմիտեի քարտուղար, 1990-1992 թվականներին՝ երկաթգծի հանգույցի արհմիության նախագահ, իսկ 1992-1999 թվականներին եղել է Գյումրիի հացաընդունման ձեռնարկության տնօրեն։

1998-1999 թվականներին եղել է Ազգային Ժողովի պատգամավոր (թիվ 54 ընտրատարածք)։ Եղել է «Բարեփոխումներ» պատգամավորական խմբի անդամ։ 1999-2003 թվականներին եղել է Ազգային Ժողովի պատգամավոր (թիվ 64 ընտրատարածք)։ Եղել է Ազգային Ժողովի պետական-իր ավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ Եղել է «Միասնություն» խմբակցության անդամ, ՀՀԿ անդամ։ Մահացել է 2011 թվականի հունվարի 11-ին, 55 տարեկան հասակում։

Անձնական կյանք խմբագրել

Ամուսնացած է, ունի երեք երեխա։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «National Assembly of Armenia | Official Web Site | parliament.am». www.parliament.am. Վերցված է 2021 թ․ հունիսի 23-ին.
  2. Гюмри, Геворг Ананюгич Сукасян арм Մարտին Սուքիասյան Армянский полутех Дата рождения: 8 марта 1955Место рождения:; ССР, Армянская. «Сукиасян, Мартин Грачаевич - это... Что такое Сукиасян, Мартин Грачаевич?». Словари и энциклопедии на Академике (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ հունիսի 23-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)

Արտաքին հղումներ խմբագրել