Մարտին Ռիվաս

իսպանացի դերասան

Մարտին Ռիվաս (գալ.՝ Martiño Rivas, հունվարի 10, 1985(1985-01-10), Vimianzo, Լա Կորունյա նահանգ, Գալիսիա, Իսպանիա), իսպանացի, գալիսիացի դերասան։

Մարտին Ռիվաս
Ծնվել էհունվարի 10, 1985(1985-01-10) (39 տարեկան)
ԾննդավայրVimianzo, Լա Կորունյա նահանգ, Գալիսիա, Իսպանիա
ԿրթությունՍանտյագո դե Կոմպոստելա
Քաղաքացիություն Իսպանիա
Մասնագիտությունդերասան, մոդել և հեռուստատեսային դերասան
Ծնողներհայր՝ Manuel Rivas?

Լրագրող և գրականագետ Մանուել Ռիվասի որդին է։

Կենսագրություն խմբագրել

Մարտին Ռիվասը ծնվել է 1985 թվականի հունվարի 10-ին Իսպանիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Լա Կորունյա քաղաքում։ Նրա դերասանական դեբյուտը կայացել է, երբ 13 տարեկանում խաղաց «Mareas vivas» (1998 թվական) հեռուստասերիալի դրվագներից մեկում։ 2006 թվականին խաղացել է «SMS» և «Maridos e mulleres» հեռուստասերիալներում։ 2007 թվականից խաղացել է իսպանական «Սև ավազան» միստիկ հեռուստասերիալում՝ Մարկոս Նովոա Պասոսի դերը ստանձնելով[1]։

2008 թվականին հեռուստաէկրաններ բարձրացավ «Կույր արևածաղիկներ» ֆիլմը, որտեղ Մարտինը մարմնավորում էր Լալոյին, որի համար առաջադրվեց «Գոյա» մրցանակի՝ որպես «Լավագույն սկսնակ դերասան»[2]։

Ֆիլմագրություն խմբագրել

ԿԻնո և հեռուտատեսություն
Տարի Անվանում Բնօրինակ անվանում Դեր
2012-2013 Ալբայի պարգևը El don de Alba Պաբլո Էսկուդերո
2008 Կույր արևածաղիկներ Los girasoles ciegos Լալո
2007-2010 Սև ավազան El Internado Մարկես Նովոա Պասոս
2006 Երազել առանց վախի SMS Մոիսես
2005 Ամուսիններ և կանայք Maridos e mulleres Դավիդ
1998-1999 Մակընթացություններ Mareas vivas Դանի

Մրցանակներ խմբագրել

Գոյա կինոմրցանակ
Տարի Կատեգորիա Ֆիլմ Արդյունք
2008 Լավագույն դեբյուտ Կույր արևածաղիկներ Առաջադրում
Իսլանտիլլեի կինոփառատոն
Տարի Կատեգորիա Ֆիլմ Արդյունք
2009 Chameleon Սև ավազան Հաղթանակ
Վիեյրա դի Պլատա մրցանակաբաշխություն
Տարի Կատեգորիա Ֆիլմ Արդյունք
2008 Լավագույն դեբյուտ Սև ծովախորշը Հաղթանակ
EP3 մրցանակ
Տարի Կատեգորիա Ֆիլմ Արդյունք
2008 Լավագույն դեբյուտ Կույր արևածաղիկներ Հաղթող

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարտին Ռիվաս» հոդվածին։