Մարտին Շոնգաուեր (գերմ.՝ Martin Schongauer, 1435/1440, Կոլմար (այժմ՝ Ֆրանսիայում) - փետրվարի 2, 1491, Բրայզախ, Բադեն), գերմանացի նկարիչ։

Մարտին Շոնգաուեր
գերմ.՝ Martin Schongauer
Ծնվել է1450
ԾննդավայրԿոլմար, Էլզաս, Ֆրանսիայի մետրոպոլիս, Ֆրանսիա
Վախճանվել էփետրվարի 2, 1491[1]
Մահվան վայրԲրայզախ
ՔաղաքացիությունԳերմանիա[2]
ԿրթությունԼայպցիգի համալսարան
Մասնագիտություննկարիչ, փորագրիչ, գծանկարիչ և copper engraver
Ուշագրավ աշխատանքներMadonna of the Rose Bower?
 Martin Schongauer Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Սովորել է Նիդերլանդներում, կրել Ռոգիր վան դեր Վեյդենի ուժեղ ազդեցությունը։ Շոնդաուերի գեղանկարչական երկերը («Տիրամայրը վարդապատ տաղավարում», 1473 թվականին) և հատկապես պղնձի վրա արված փորագրությունները («Ավետում», «Շուկա մեկնող գյուղացիները», «Չարչարանքներ» նկարաշարը ևն) առանձնանում են ձևերի արտահայտչականությամբ։ Շոնդաուերի՝ ուշ գոթիկայի և Վաղ Վերածննդի գծերով օժտված ստեղծագործությունը մեծ ազդեցություն է ունեցել գերմանիայի Վերածննդի վարպետների (Ալբրեխտ Դյուրեր և ուրիշներ) վրա։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 541