Մարտին Բեսուիկ (անգլ.՝ Martine Beswick, սեպտեմբերի 26, 1941(1941-09-26)[1], Պորտ Անտոնիո, Սարրի, Ճամայկա), Ճամայկա դերասանուհի և ֆոտոմոդել։

Մարտին Բեսուիկ
անգլ.՝ Martine Beswick
Ծնվել էսեպտեմբերի 26, 1941(1941-09-26)[1] (82 տարեկան)
ԾննդավայրՊորտ Անտոնիո, Սարրի, Ճամայկա
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունմոդել և կինոդերասանուհի
Ամուսին(ներ)John Richardson?

Կենսագրություն խմբագրել

Մարտին Բեսուիկը ծնվել է 1941 թվականի սեպտեմբերի 26-ին Պորտ Անտոնիոյում (Ճամայկա)[2]՝ անգլիացիների ընտանիքում, բայց այսօր ժամանակ առ ժամանակ դերասանուհին ապրում է Սանտա Մոնիկայում և Լոս Անջելեսում (Կալիֆոռնիա, ԱՄՆ), ինչպես նաև Լոնդոնում (Անգլիա, Միացյալ Թագավորություն

Կարիերա խմբագրել

Մարտինը սկսել է իր կարիերան որպես թատրոնի դերասանուհի 1945 թվականին՝ սիրողական թատրոնում։ 1962 թվականին Բեսուիկն իր դեբյուտն արեց կինոյում՝ խաղալով պարող մարդու դերը տիտրերի ցուցադրման ժամանակ՝ «Դոկտոր Նոու» ֆիլմում։ Ընդհանուր առմամբ խաղացել է 63 ֆիլմերում և հեռուստատեսերիալներում։

Մարտինը աշխատել է նաև որպես ֆոտոմոդել և մասնակցել «Միսս Ջամայկա», «Միսս Autoville» և այլ գեղեցկության մրցույթներին։

Ներկայումս Մարտինն ավարտել է իր կարիերան, սակայն հաճախ հանդես է գալիս տարբեր թոք-շոուներում և հարցազրույցներ է տալիս։

Անձնական կյանք խմբագրել

Նա ամուսնացել է Ջոն Ռիչարդսոնի հետ։

Ընտիր ֆիլմագրություն խմբագրել

Թիվ Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1962 Բժիշկ Նոու Dr. No պարող կերպար
1963 Ռուսաստանից սիրով From Russia with Love Զորա
1965 Գնդե կայծակ Thunderball Պաուլ
1966 Միլիոն տարի՝ մեր թվարկությունից առաջ One Million Years B.C. Նուպոնդի
1966 Էլ Չունչո, ո՞վ է ճանաչում նրան A Bullet for the General Ադելիտա
1971 Դոկտոր Ջեքիլն ու քույր Հայդը Dr Jekyll & Sister Hyde Տիկին Էդվինա Հեյդ
1977 Բարետտա Baretta Պորտապար
1979-1984 Երևակայությունների կղզին Fantasy Island Մոնիկ
1980 Հարթ ամուսինները Hart to Hart Ռուբի Բրաֆֆ
1982 Կասկադյորները The Fall Guy Կամսուհի Բիտտ
1984 Մեր կյանքի օրերը Days of Our Lives Էբիգեյլ Էբիգայլի
1985 Ֆելքոն Քրեսթ Falcon Crest Պամել ԼԻնչ
1987 Կուվալդա Sledge Hammer! Լենա
1993 Անափ Սարգասյան ծով Wide Sargasso Sea Տիկին Կորա
1995 Խրտվիլակի գիշերը Night of the Scarecrow Բարբարա

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Discogs — 2000.
  2. Lisanti, Tom; Paul, Louis (2002). Film Fatales: Women in Espionage Films and Television, 1962–1973 (անգլերեն). McFarland. էջեր 60+61. ISBN 9780786411948. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 2-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարտին Բեսուիկ» հոդվածին։