Մարտինոս Օպավացի
Մարտինոս Օպավացի, Լեհացի ((լեհ.՝ Marcin z Opawy, լատ.՝ Martinus Oppaviensis, Martinus Polonus, գերմ.՝ Martin von Troppau, 13-րդ դար, Օպավա, Չեխիա[1] - դեկտեմբերի 23, 1279, Բոլոնիա, Պապական մարզ[1][3][4])), ժամանակագիր, կաթոլիկ եկեղեցական գործիչ։ Ազգությամբ չեխ (այլ կարծիքով՝ լեհ)։
Մարտինոս Օպավացի | |
---|---|
Ծնվել է | 13-րդ դար |
Ծննդավայր | Օպավա, Չեխիա[1] |
Մահացել է | դեկտեմբերի 23, 1279 |
Մահվան վայր | Բոլոնիա, Պապական մարզ[1] |
Գերեզման | Basilica of San Domenico |
Քաղաքացիություն | ![]() |
Կրոն | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի[2] |
Մասնագիտություն | պատմաբան, կաթոլիկ քահանա և canon law jurist |
Զբաղեցրած պաշտոններ | կաթոլիկ արքեպիսկոպոս և կաթոլիկ եպիսկոպոս |
![]() |
Եղել է պապական պալատի երեց, կյանքի վերջում՝ Լեհաստանի եկեղեցական կենտրոն Դնեզնենի թեմակալ արքեպիսկոպոս։ Սխալմամբ նույնացվել է Մարինուս Շոտլանդացու, Մարտինոս Սանդոմիրցու և այլոց հետ։ Հայտնի է եկեղեցական իրավական կանոններով, քարոզներով և հատկապես Հռոմի կայսրերի ու պապերի ժամանակագրությամբ։ Մարտինոս Օպավիացին իր ժամանակագրությունը սկսել է նախահանրապետական և նախաքրիստոնեական Հռոմի պատմությունից և հասցրել մինչև 13-րդ դարի 2-րդ կեսը։ Օգտագործել է Տիտոս Լիվիոսի, Եվսեբիոս Կեսարացու, Պողոս Օրոզեոսի, Դամասոս պապի, Պողոս սարկավագ Հռոմեացու ժամանակագրությունները և այլն։ Մարտինես Оպավիացու ժամանակագրությունն անմիջապես թարգմանվել է բազմաթիվ լեզուներով և օգտագործվել որպես ընդհանուր պատմության դասագիրք։ 1348 թվականին Ավինյոնում Ներսես Պալիանենցը այն թարգմանել է հայերեն։ Հայերեն թարգմանությունում առկա է նաև 1279-1342 թվականների ժամանակագրությունը, որն առ այսօր բնագրով հայտնի չէ։ Մարտինես Օպավիացու ժամանակագրությունը շարունակել է Ներսես Պալիանենցը՝ գրելով 1342-1351 թվականների պատմությունը։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Czech National Authority Database
- ↑ Catholic-Hierarchy.org — USA: 1990.
- ↑ Record #13194721 // общий каталог Национальной библиотеки Франции
- ↑ CERL Thesaurus — Консорциум европейских научных библиотек.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 345)։ |