Վալերի Աթաջանյան

քաղաքական, պետական գործիչ

Վալերի Աբգարի Աթաջանյան (հուլիսի 29, 1947(1947-07-29), Վալբժիխ, Լեհաստան), հայազգի քաղաքական, պետական գործիչ, գրող, խմբագիր-հրատարակիչ, Արցախյան շարժման մասնակից, արցախցի պետական և քաղաքական գործիչ Վասիլի Աթաջանյանի եղբայրը։

Վալերի Աթաջանյան
Ծնվել էհուլիսի 29, 1947(1947-07-29) (76 տարեկան)
ԾննդավայրՎալբժիխ, Լեհաստան
Մասնագիտությունքաղաքական գործիչ, պետական գործիչ, խմբագիր և հրատարակիչ

Կենսագրություն խմբագրել

Վալերի Աթաջանյանը ծնվել է Վալդենբուրգում (այժմ՝ Վալբժիխ, Լեհաստան)։ 1970 թվականին ավարտել Երևանի պետական համալսարանը։ 1965–1970 թվականներին թղթակցել է ռուսական «Կոմսոմոլեց» պաշտոնաթերթին։ 1989–1990 թվականներին եղել է Ստեփանակերտի քաղկոմի 1-ին քարտուղար, 1990–1993 թվականներին՝ «Մաշտոց» հրատարակչության տնօրեն, 1993–1995 թվականներին՝ «Մարտիկ» շաբաթաթերթի հրատարակիչ-համակարգող։ Վալերի Աթաջանյանը եղել է «Գազետա գազետ» (1998), «Քաղաքացիական ծառայություն» (2006–08) թերթերի հիմնադիր-խմբագիրը։

1992 թվականին պարգևատրվել է Արցախի գրողների միության մրցանակով։

Ստեղծագործություններ խմբագրել

  • «Ղարաբաղյան հարց։ Ակունքներն ու էությունը ըստ փաստաթղթերի և փաստերի» (1991, համահեղինակ)
  • «Խաչին, Բուբուլը և ուրիշները։ Պատերազմական զվարճապատումներ» (1994)
  • «Правда о Нагорном Карабахе. Документалный сборник» (1989, համահեղինակ)[1]

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։