Մարտիկը (անգլ.՝ The Warrior), ֆիլմ, որը թողարկվել է 2001 թվականին, հնդիկ-բրիտանացի ռեժիսոր Ազիֆ Կապադիի կողմից։ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Հնդկաստանի համատեղ նախագիծ է։ Գլխավոր դերում է բոլիվուդյան դերասան Իրֆան Խանը։ Առանց բացառության բոլոր դերասանական ակնարկները հինդիով են։ Նկարահանումները տեղի են ունեցել Ռաջաստանում։

Մարտիկը
անգլ.՝ The Warrior
Երկիր Միացյալ Թագավորություն[1]
 Հնդկաստան[1]
 Ֆրանսիա[1]
 Գերմանիա[1]
Ժանրմարտաֆիլմ, արկածային ֆիլմ[2] և դրամա
Թեմամարդասպանություն[1], փախուստ[1], ճանապարհորդություն[1] և tyranny?[1]
Թվական2001
Լեզուհինդի
ՌեժիսորԱսիֆ Կապադիա[2][3][4][…]
ՊրոդյուսերBertrand Faivre?[1]
Սցենարի հեղինակԱսիֆ Կապադիա[1] և Tim Miller?[1]
ԴերակատարներԻրֆան Խան[4][1], Damayanti Marfatia?[1], Puru Chibber?[1], Mandakini Goswami?[1], Sunita Sharma?[1] և Noor Mani?[1]
ՕպերատորՌոման Օսին[1]
ԵրաժշտությունԴարիո Մարիանելլի[1]
ՄոնտաժEwa J. Lind?[1]
Պատմվածքի վայրՌաջասթան[1] և Հիմալայներ[1]
Տևողություն86 րոպե

Նկարահանումներ խմբագրել

Ազիֆ Կապադիան սկսել է աշխատել ֆիլմի վրա 2001 թվականին, Արքայական արվեստի դպրոցում ուսումն ավարտելու տարին[5]։ Սա նրա առաջին գեղարվեստական ժապավենն էր[5]։ Ֆիլմի պրոդյուսերությամբ զբաղվել են գերմանական, բրիտանական և ֆրանսիական ընկերություններ։

Սյուժե խմբագրել

Սյուժեն հիմքում հինդուս Լաֆկադիի պատմությունն է, որը մի ժամանակ որպես պահակախմբի ղեկավար է ծառայել Ռաջաստանի դաժան տիրակալի մոտ։ Հանգամանքների շնորհիվ Լաֆկադին հրաժարվում է բռնությունից, սուրը պատյանն է դնում` երդվելով այլևս երբեք մարդ չսպանել և որոշում է հայրենիք վերադառնալ։ Կատաղած տիրակալը Լաֆկադիի հետևից վարձու մարդասպաններ է ուղարկում։

Ճանաչում խմբագրել

BAFTA 56-րդ մրցանակաբաշխության ժամանակ ֆիլմը ներակայացվել է երեք անվանակարգերում և հաղթել է «Լավագույն բրիտանական ֆիլմ» անվանակարգում։ Ֆիլմը նաև ներկայացվել է Օսկար մրցանակաբաշությանը` «Օսկար լավագույն օտարալեզու ֆիլմի համար» անվանակարգում, սակայն մրցանակ չի ստացել[6]։

Թողարկում խմբագրել

Ֆիլմը ցուցադրվել է Լոնդոնի, Կառլովի Վարիի, Պուսանի, Էդինբուրգի, Ռոտերդամի, Մոնրեալի, Կալկաթայի, Գոտենբուրգի, Մումբայի և Բոստոնի կինոփառատոնների ժամանակ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 1,18 1,19 1,20 1,21 europeanfilmawards.eu
  2. 2,0 2,1 http://www.imdb.com/title/tt0295682/
  3. http://stopklatka.pl/film/wojownik-2001
  4. 4,0 4,1 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=47788.html
  5. 5,0 5,1 Matt Warren (2001 թ․ օգոստոսի 24). «Review The silent soldier The Warrior». The Scotsman. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 31-ին.
  6. «UK Hindi film causes Oscar trouble». BBC News. 2002 թ․ նոյեմբերի 29. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 28-ին.

Արտաքին հղումներ խմբագրել