Մարտա Մարիա Թուիլստոն-Յայկեմ-Ֆայնս (անգլ.՝ Martha Maria Twisleton-Wykeham-Fiennes, փետրվարի 5, 1964(1964-02-05)[1][2], Սուֆոլք, Անգլիա, Միացյալ Թագավորություն)[3], անգլիացի կինոռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր։

Picto infobox cinema.png
Մարտա Ֆայնս
Ծնվել էփետրվարի 5, 1964(1964-02-05)[1][2] (59 տարեկան)
ԾննդավայրՍուֆոլք, Անգլիա, Միացյալ Թագավորություն
ԿրթությունLady Margaret School? և St Mary's School?
ՔաղաքացիությունFlag of the United Kingdom (1-2).svg Միացյալ Թագավորություն
Մասնագիտացումդերասանուհի, սցենարիստ, գրող, կինոռեժիսոր և կինոպրոդյուսեր
IMDbID ID 0276397
marthafiennes.com

ԿենսագրությունԽմբագրել

Մարտա Մարիա Թուիլստոն-Յայկեմ-Ֆայնսը ծնվել է 1964 թվականի փետրվարի 5-ին Սաֆֆոլկում (Անգլիա, Միացյալ Թագավորություն)՝ լուսանկարիչ և պատկերազարդող Մարկ Ֆայնսի (1933-2004) և նրա առաջին կին՝ նովելիստ և նկարչուհի Ջենիֆեր Լեշի (1938-1993) ընտանիքում, որոնք 31 տարի ամուսիններ են եղել՝ 1962 թվականից մինչև Ջենիֆերի մահը։ Ջենիֆերը մահացել է 1993 թվականի դեկտեմբերի 28-ին, կրծքագեղձի քաղցկեղից 55 տարեկան հասակում։ Մարտան ունի 5 քույր և եղբայր․ դերասան Ռեյֆ Ֆայնս (ծնվ.1962), երաժիշտ Մագնուս Ֆայնս (ծնվ.1965), ռեժիսոր Սոֆի Ֆայնս (ծնվ.1967), դերասան Ջոզեֆ Ֆայնս (ծնվ.1970) և էկոլոգ Ջեյկոբ Ֆայնս, ինչպես նաև նա ունի որդեգրված եղբայր՝ հնագետ Մայքլ Էմերի, որին դաստիարակել են նրա ծնողները, սակայն նրանց կողմից պաշտոնապես որդեգրված երբեք չի եղել։

ԳործունեությունԽմբագրել

Մարտայի գործունեությունը որպես կինոռեժիսոր, սցենարիստ և կինոպրոդյուսեր տևել է 6 տարի՝ 1999-2005 թվականներին։ Որպես ռեժիսոր իր առաջին աշխատանքը եղել է 1999 թվականին նկարահանված «Օնեգին» ֆիլմը, որի համար Ֆայնսը Տոկիոյի միջազգային կինոփառատոնում մրցանակի է արժանացել։ Բացի այդ մրցանակից նա արժանացել է նաև Լոնդոնի քննադատների միության մրցանակի։

ՖիլմագրությունԽմբագրել

Անձնական կյանքԽմբագրել

Մարտան ամուսնացած է ռեժիսոր, օպերատոր և սցենարիստ Ջորջ Թիֆինի հետ։ Նրանք ունեն 3 երեխա՝ 2 տղա և 1 աղջիկ։

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել