Մարտա Մինուխին

արգենտինացի կոնցեպտուալ և պերֆորմանս արտիստ

Մարթա Մինուխին (իսպ.՝ Marta Minujín, հունվարի 30, 1943(1943-01-30)[1][2][3], Բուենոս Այրես, Արգենտինա[4]), արգենտինացի կոնցեպտուալ և պերֆորմանս նկարիչ։

Մարտա Մինուխին
Մինուխինը La Menesunda ցուցահանդեսում, 1965 թվական
Ծնվել էհունվարի 30, 1943(1943-01-30)[1][2][3] (81 տարեկան)
ԾննդավայրԲուենոս Այրես, Արգենտինա[4]
Քաղաքացիություն Արգենտինա[5]
Մասնագիտությունքանդակագործ, նկարչուհի, նկարիչ-փորագրող, կոնցեպտուալ արվեստագետ և performance artist
Ոճփոփ արտ
Պարգևներ
ԱզգականներJuan Minujín?[6]
ստորագրություն
Изображение автографа
 Marta Minujín Վիքիպահեստում

Կյանք և գործունեություն խմբագրել

 
Շփվելով Երկիր մոլորակի հետ, 1970-ականների վերջ

Մարթա Մինուխինը ծնվել է Սան Տելմոյում, Բուենոս Այրեսի հարևանությամբ։ Նա հանդիպել է երիտասարդ տնտեսագետ Խուան Կառլոս Սաբաինին և գաղտնի ամուսնացել է նրա հետ 1959 թվականին։ Զույգն ունի երկու երեխա։ Լինելով Արվեստի ազգային ինստիտուտի առաջին կուրս ուսանող` նա առաջին անգամ ցուցադրել է իր աշխատանքները 1959 թվականին Տեատրո Ագոնում։ Արվեստների ազգային հիմնադրամից ստացած կրթաթոշակը թույլ է տվել նրան ճամփորդել Փարիզ որպես արգենտինացի երիտասարդ արվեստագետներից մեկը` ցուցադրվելու 1960 թվականին կազմակերպված ցուցահանդեսին[7]։ Փարիզում անցկացրած ժամանակահատվածում նա ստեղծել է «կենդանի քանդակներ», որոնցից հատկանշական է La Destrucción-ը, որտեղ նա ներքնակներ էր հավաքել Փարիզի 15-րդ շրջանում միայն նրա համար, որ հրավիրի իր արվեստագետ ընկերներին ավերելու ցուցադրությունը։ Այս ստեղծագործությունն առաջինն էր նրա «Կատարում» շարքից։ Փարիզում նրա հյուրերի թվում է եղել երկրի Ֆինանսների նախարար Վալերի Ջիսքարդ դ'Էսթեիգը (ով հետագայում դարձել է Ֆրանսիայի նախագահ)[8]։ 1964 թվականին նա արժանացել է Բուենոս Այրեսի Ազգային մրցանակի Տորկուատո դի Տելլա ինստիտուտում, որտեղ նա պատրաստել էր երկու ցուցադրություն` Eróticos en technicolor և ինտերակտիվ Revuélquese y viva (Պտտվիր մահճակալի մեջ և ապրիր)։ Նրա Cabalgata-ն հեռարձակվել է երկրի հանրային հեռուստատեսությամբ։ Այս ցուցադրութոյւնները նրան հասցրել են Մոնտեվիդեո, որտեղ նա կազմակերպել է Sucesos (Իրադարձություններ) ցուցադրությունն Ուրուգվայի մայրաքաղաքում` օգտագործելով 500 ճուտիկ, տարբեր ֆիզիկական տվյալներ ունեցող մասնակիցներ, մոտոցիկլետներ և այլ տարրեր[7]։ 1965 թվականին Ռուբեն Սանտանտոնի հետ դի Տելլա ինստիտուտում ստեղծել է La Menesunda-ն, որի մասնակիցներին խնդրում էին անցնել 16 սենյակների միջով, որոնցից յուրաքանչյուրը բաժանված էր մարմնի մարդու ձև ունեցող մուտքով։ Ութ այցելուներ անցնում էին նեոնային լույսերով լուսավորված սենյակներով, որտեղ մարդիկ տարբեր գործողություններ էին կատարում։ Այս աշխատանքների արդյունքում նա 1966 թվականին արժանացել է Գուգենհեյմ կրթաթոշակի և տեղափոխվել է Նյու Յորք։ Այստեղ նա տարվել է փսիխոդելիկ արվեստով։ Այս շրջանի ամենահայտնի աշխատանքներից է «Մինուֆոնը», որտեղ հաճախորդները կարող են մտնել հեռախոսային խցիկ, համար հավաքել և անակնկալների հանդիպել[9]։ Մինուֆոնը նախագծվել ու ստեղծվել է ինժեներ Փեր Բիորնի հետ համատեղ։ Աշխատանքը ցուցադրվել է Նյու Յորքի Հովարդ Վայզ պատկերասրահում[10]։ 1976 թվականին վերադարձել է Արգենտինա և ստեղծել հունական դասական քանդակների վերաթողարկման շարք։ Յոթ տարվա բռնապետությունից հետո 1983 թվականին երկրում ժողովրդական կարգերի վերահաստատումից հետո Մինուխինը հնարավորություն է ստացել ստեղծելու ռեժիմի զոհի` ազատ արտահայտման իրավունքի արձանը։ Իրար հետ հավաքելով ավելի քան 30.000 արգելված գիրք` նա ստեղծել է «Գրքերի պանթեոն»։ Լատինական Ամերիկայի ֆինանսական ճգնաժամի վերաբերյալ խոսակցությունը հիմք է դարձել նրա մեկ այլ «կատարման»` «Պարտք»-ի համար։ Մինուխինը շարունակել է ցուցադրել արվեստի իր գործերը Բունեոս Այրեսի ժամանակակից արվեստի թանգարանում, Կիրառական արվեստի ազգային թանգարանում, Բուենոս Այրեսի ԱրթեԲա ժամանակակից արվեստի փառատոնում, ինչպես նաև` մի շարք միջազգային պատկերասրահներում և արվեստի ցուցադրություններում[11]։ Նա հայտնի է իր «Ամեն ինչ արվեստ է» արտահայտությամբ[7]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 RKDartists (նիդերլ.)
  2. 2,0 2,1 Perazzo N. Minujín, Marta // Grove Art Online / J. Turner[Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2017. — ISBN 978-1-884446-05-4doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T058527
  3. 3,0 3,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
  4. 4,0 4,1 4,2 Union List of Artist Names — 2018.
  5. Ժամանակակից արվեստի թանգարանի առցանց հավաքածու
  6. https://www.lanacion.com.ar/espectaculos/personajes/los-minujin-sean-unidos-marta-y-juan-compartieron-una-escena-de-novela-nid1773332/
  7. 7,0 7,1 7,2 [«Clarín: 'Superé todos mis problemas, como Maradona' (7/6/2005) (Իսպաներեն)». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 26-ին. Clarín: 'Superé todos mis problemas, como Maradona' (7/6/2005) (Իսպաներեն)]
  8. Página/12: Pop-ular (5/25/2003) (Իսպաներեն)
  9. «Time (July 7, 1967). Sculpture: The Number is 581-4570, but Don't Call It». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 26-ին.
  10. Biorn Biography
  11. ArteBA (Իսպաներեն)
  12. 12,0 12,1 12,2 «Happenings and Performances». Marta-minujin.com. Վերցված է դեկտեմբերի 1, 2013-ին.