Մարտա Կոկլի
Մարտա Մերի Կոկլի (անգլ.՝ Martha Mary Coakley, հուլիսի 14, 1953, Pittsfield, Մասաչուսեթս, ԱՄՆ), ամերիկացի քաղաքական և պետական գործիչ, իրավաբան, Միդլսեքսի շրջանային դատախազ (1999-2007), Մասաչուսեթս նահանգի գլխավոր դատախազ (2007-2015)։ 2010 թվականին, ներկայացնելով ԱՄՆ դեմոկրատական կուսակցությունը, մասնակցել է Մասաչուսեթսի սենատորի ընտրություններին։ Հավաքելով ձայների 47 %՝ պարտվել է Սքոթ Բրաունին։ 2014 թվականին Մասաչուսեթսի նահանգապետի ընտրություններում հավաքել է ձայների 46,5 %՝ զիջելով Չառլի Բեյքերին։
Մարտա Կոկլի | |
Կուսակցություն՝ | Դեմոկրատական կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Ուիլյամս քոլեջ, Բոստոնի համալսարանի իրավունքի դպրոց և Drury High School? |
Մասնագիտություն՝ | փաստաբան և քաղաքական գործիչ |
Ծննդյան օր | հուլիսի 14, 1953 (71 տարեկան) |
Ծննդավայր | Pittsfield, Մասաչուսեթս, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կենսագրություն
խմբագրելՎաղ տարիներ
խմբագրելԾնվել է Փիթսֆիլդում, Մասաչուսեթս, Էդվարդ և Ֆիլլիս Կոկլիի ընտանիքում։ Նրա հայրը՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի և Կորեական պատերազմի վետերանը, մանր ձեռնարկատեր էր։ Մայրը զբաղվում էր տնային աշխատանքով։ Երբ Մարտան դարձավ մեկ տարեկան, ընտանիքը տեղափոխվեց Նորթ Ադամս, Մասաչուսեթս։ Այնտեղ Մարտան սովորել է Սուրբ Ջոզեֆի դպրոցում և Դրուրիի ավագ դպրոցում, որն ավարտել է 1971 թվականին[1]։
Կրթություն և կարիերայի սկիզբ
խմբագրել1975 թվականին Կոկլին ավարտել է Ուիլյամսի քոլեջը՝ արվեստի բակալավրի աստիճանով։ 1979 թվականին ավարտել է Բոստոնի համալսարանի իրավունքի դպրոցը՝ իրավաբանական գիտությունների դոկտորի աստիճանով։ 1978 թվականի ամռանը, լինելով իրավագիտության ֆակուլտետի ուսանող, Կոկլին աշխատել է Մասաչուսեթս նահանգի Ադամս քաղաքի «Դոնովան և Օ'Քոնոր» իրավաբանական ընկերությունում։ Իրավունքի դպրոցն ավարտելուց հետո Կոկլին սկսել է աշխատել Բոստոնում՝ որպես իրավաբան։ Նախ աշխատել է «Փարքեր, Ուոլթեր, Դեյլի և Ուայթ» իրավաբանական ընկերությունում (անգլ.՝ Parker, Coulter, Daley & White), իսկ հետո՝ «Գուդվին Պրոքթերում» (անգլ.՝ Goodwin Procter)[2][3]:
Շրջանային դատախազի օգնական
խմբագրել1986 թվականին Մասաչուսեթս նահանգի Լոուել քաղաքում Կոկլին սկսել է աշխատել շրջանային դատախազի օգնական։ Մեկ տարի անց ԱՄՆ արդարադատության նախարարությունը նրան առաջարկել է Բոստոնյան ուժերի կազմում կազմակերպված հանցավորության դեմ պայքարի համար հատուկ փաստաբանի պաշտոն (անգլ.՝ Boston Organized Crime Strike Force): Կոլին շրջանային դատախազություն է վերադարձել 1989 թվականին և երկու տարի անց նշանակվել երեխաների հետ դաժան վերաբերմունքի համար քրեական հետապնդման բաժնի պետ։
1997 թվականին Կոկլին, շրջանային դատախազ Թոմ Ռայլին և Ժերար Լեոնը գլխավորել են բրիտանացի երիտասարդ դայակի՝ Լուիզա Վուդվորդի դատական հետապնդումը (անգլ.՝ Louise Woodward), որը հետագայում դատապարտվել է Մասաչուսեթս նահանգի Նյուտոն քաղաքից ութ ամսական Մեթյու Իպենի (անգլ.՝ Matthew Eappen) սպանության համար[4]։
Մասաչուսեթսի նահանգապետի առաջադրում (2010)
խմբագրելՄասաչուսեթսի նահանգապետի առաջադրում (2014)
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Martha Coakley For Governor» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 30-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 5-ին.
- ↑ «NAAG | Martha Coakley». web.archive.org. 2014 թ․ հոկտեմբերի 16. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 5-ին.
- ↑ «About Martha Coakley». web.archive.org. 2015 թ․ հունվարի 19. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 5-ին.
- ↑ «In High-Profile Prosecutions, Martha Coakley Made Her Name» (անգլերեն). www.wbur.org. Վերցված է 2019 թ․ հուլիսի 5-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարտա Կոկլի» հոդվածին։ |