Մարվին Գեյ Ուիլյամս Կրտսեր (անգլ.՝ Marvin Gaye Williams Jr., հունիսի 19, 1986(1986-06-19), Բրեմերթոն, Քիթսեփ, Վաշինգտոն, ԱՄՆ), ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ, որը հանդես է գալիս Բասկետբոլի ազգային ասոցիացիայի «Շառլոթ Հորնեթս» ակումբի կազմում։ Մեկ տարի հանդես է եկել Հյուսիսային Կարոլինայի համալսարանի բասկետբոլային հավաքականի կազմում։ 2005 թվականի NBA դրաֆթի ժամանակ ընտրվել է «Ատլանտա Հոքս» ակումբի կողմից՝ 2-րդ ընդհանուր համարի ներքո։ «Հոքսի» հետ անցկացրել է յոթ մրցաշրջան, ինչից հետո տեղափոխվել է «Յութա Ջազ»։ 2014 թվականին «Յութայից» տեղափոխվել է «Հորնեթս»։

Մարվին Ուիլյամս
Marvin Williams

Մարվինը 2012 թվականի մարտին
Շառլոթ Հորնեթս
Ակումբ Շառլոթ Հորնեթս
Դիրքը Թեթև հարձակվող / Ծանր հարձակվող
Համար 2
Ի ծնե տրված անունը Մարվին Գեյ Ուիլյամս Կրտսեր
Ծննդյան ամսաթիվ հունիսի 19, 1986 (37 տարեկան)
Ծննդավայր Բրեմերթոն, Վաշինգտոն
Ազգություն ամերիկացի
Հասակ 206 սանտիմետր
Քաշ 108 կիլոգրամ
Դպրոց Բրեմերթոնի ավագ դպրոց
համալսարան Հյուսիսային Կարոլինայի Համալսարան (2004-2005)
Դրաֆթ 2
Դրաֆթի տարի 2005
Դրաֆթ ակումբ Ատլանտա Հոքս
Կարիերա սկիզբ 2005
Կարիերայի պատմություն

Վաղ տարիներ խմբագրել

Ուիլյամսը ծնվել և մեծացել է Վաշինգտոնի Բրեմերթոն քաղաքում[1]։ Հաճախել է Բրեմերթոնի ավագ դպրոցը, որտեղ երկու անգամ ներգրավվել է նահանգի լավագույն բասկետբոլիստներից կազմված հավաքականի մեջ։ «Associated Press» կազմակերպությունը Ուիլյամսին ճանաչել է Վաշինգտոն նահանգի տարվա լավագույն բասկետբոլիստ[2]։ 2002/03 մրցաշրջանի ընթացքում միջինում հավաքել է 23.9 միավոր, 15.5 անդրադարձ և հնգական բլոքշոթեր ու օգնություններ։ Անվանվել է «McDonald's All-American» և ստացել է «Parade All-American» առաջին հավաքականի մրցանակները[2]։

Համալսարանական գործունեություն խմբագրել

Ուիլյամը 2004-2005 թվականներին խաղացել է Հյուսիսային Կորոլինայում՝ օգնելով Թալ Հիլսին հաղթել NCAA առաջնությունը։ Իլինոյսի դեմ NCAA եզրափակիչ խաղում Մարվինը թիփին է իրականացրել, երբ խաղի ավարտին մնացել էր ընդամենը 1։26 րոպե, ինչի արդյունքում թիմը ևս մեկ շանս է ստացել և կարողացել է հաղթել 75-70 հաշվով[1]։ Ստացել է «ԱԾԿ տարվա սկսնակ» մրցանակը և ընտրվել է «ԱԾԿ սկսնակների հավաքականում»[1][3]։ 36 խաղերի ընթացքում կարողացել է միջինում հավաքել 11,3 միավոր, 6,6 անդրադարձ և 1,1 խլում՝ խաղադաշտում անցկացնելով միջինում 22,2 րոպե[4]։

2005 ապրիլին Ուիլյամսը NBA դրաֆթին մասնակցելու հայտ է ներկայացրել՝ բաց թողնելով համալսարանի հետագա 3 տարիները[5]։

Պրոֆեսիոնալ կարիերա խմբագրել

Ատլանտա Հոքս (2005-2012) խմբագրել

 
Ուիլյամսը ապրիլի 10-ին

2005 թվականի NBA դրաֆթի ժամանակ ընտրվել Ատլանտա Հոքս ակումբի կողմից՝ ընդհանուր 2-րդ համարի ներքո։ 2005-06 մրցաշրջանի ընթացքում 79 խաղերում միջինում հավաքել է 8,8 միավոր և 4,5 անդրադարձ, ինչի շնորհիվ ներգրավվել NBA սկսնակների երկրորդ հավաքականի կազմում։ 2005 թվականի դեկտեմբերի 20-ին Մայամի Հիթի դեմ խաղում հավաքել է 26 միավոր՝ սահմանելով անձնական ռեկորդ[1]։

2006-07 մրցաշրջանի ընթացքում Ուիլյամսը ձախ ձեռքի կոտրվածքի պատճառով 17 խաղ է բաց թողել[6]։ 2007 թվականի հունվարի 5-ին Տորոնտո Ռեպտորսի դեմ խաղում հավաքել է 24 միավոր։ Ապրիլի 13-ին Վաշինգտոն Վիզարդսի դեմ խաղում հավաքել է 24 միավոր՝ կրկնելով մրցաշրջանում իր նախորդ ռեկորդը[7]։

2007-08 մրցաշրջանի ընթացքում միջինում հավաքել է 14,8 միավոր[8]։ 2008 թվականի հունվարի 25-ին հավաքել է 33 միավոր՝ սահմանելով նոր անձնական ռեկորդ[9]։

2009 թվականի փետրվարի 25-ին Դենվեր Նագեթսի դեմ խաղում հավաքել է 31 միավոր[1]։ Մեջքի վնասվածքի[10] պատճառով մարտ և ապրիլ ամիսներին բաց է թողել 16 հանդիպում[11]։ Մարվինը առաջին երեք մրցաշրջանների ժամանակ վրիպել է 55 երեքմիավորանոց նետում և կարողացել իրականացնել ընդամենը 25-ը[12]։

2009 թվականի օգոստոսի 7-ին 37,5 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ հնգամյա պայմանագիր է ստորագրել Հոքսի հետ[12]։ 2009 թվականի նոյեմբերի 20-ին Հյուստոն Ռոքեթսի դեմ խաղում հավաքել է 29 միավոր[1]։ 2009 թվականի դեկտեմբերի 5-ին Դալաս Մավերիքսի դեմ խաղում կատարել է 15 անդրադարձ[1][13]։

2010-11 մրցաշրջանի նոյեմբեր ամսի սկզբում աջ ծնկի վնասվածքի պատճառով բաց է թողել 11 հանդիպում[14]։ Դեկտեմբեր ամսին մեջքի վնասվածք է ստացել և բաց թողել 11 հանդիպում[15]։ 2011 թվականի մարտի 27-ին Կլիվլենդ Կավալիերսի դեմ խաղում հավաքել է 31 միավոր[1][16]։

2011-12 կրճատման ենթարկված մրցաշրջանի ընթացքում 66 խաղից մասնակցել է 57-ին[1]։ Հունվարի սկզբին վնասել է ձախ սրնքաթաթային հոդը և բաց է թողել երեք հանդիպում[17]։ 2012 թվականի ապրիլի 22-ին Նյու Յորք Նիքսի դեմ խաղում հավաքել է 29 միավոր[1]։

NBA կարիերայի ցուցանիշներ խմբագրել

Պայմանանշաններ
  Խ Մասնակցած խաղեր   ՄԽ  Խաղեր որպես մեկնարկային  ր/խ  Խաղացած րոպեներ
 ՆԱ%  Նետման արդյունավետություն  3Մ%  Երեք միավորների իրացման արդյունավետություն  Տ%  Տուգանային նետման արդյունավետություն
 ա/խ  անդրադարձները խաղում  փ/խ  Արդյունավետ փոխանցումները խաղում  խ/խ  Խլումները խաղում
 բ/խ  Բլոկշոտերը խաղում  մ/խ  Միավորները խաղում  Թավատառ  Կարիերայի բարձրագույն ցուցանիշ

Ամենամյա մրցաշրջան խմբագրել

Տարի Ակումբ Խ ՄԽ ր/խ ՆԱ% 3Մ% Տ% ա/խ փ/խ խ/խ բ/խ մ/խ
2005-06 Ատլանտա 79 7 24.7 .443 .245 .747 4.8 .8 .6 .3 8.5
2006-07 Ատլանտա 64 63 34.0 .433 .244 .815 5.3 1.9 .8 .5 13.1
2007-08 Ատլանտա 80 80 34.6 .462 .100 .822 5.7 1.7 1.0 .4 14.8
2008-09 Ատլանտա 61 59 34.3 .458 .355 .806 6.3 1.3 .9 .6 13.9
2009-10 Ատլանտա 81 81 30.4 .455 .303 .819 5.1 1.1 .8 .6 10.1
2010-11 Ատլանտա 65 52 28.7 .458 .336 .845 4.8 1.4 .5 .4 10.4
2011-12 Ատլանտա 57 37 26.3 .432 .389 .788 5.2 1.2 .8 .3 10.2
2012-13 Յութա 73 51 23.7 .423 .325 .778 3.6 1.1 .5 .5 7.2
2013-14 Յութա 66 50 25.4 .439 .359 .781 5.1 1.2 .8 .5 9.1
2014-15 Շառլոթ 78 37 26.1 .424 .358 .713 4.9 1.3 .9 .5 7.4
2015-16 Շառլոթ 81 81 28.9 .452 .402 .833 6.4 1.4 .7 1.0 11.7
2016-17 Շառլոթ 76 76 30.2 .422 .350 .873 6.6 1.4 .8 .7 11.2
2017-18 Շառլոթ 78 78 25.7 .458 .413 .829 4.7 1.2 .7 .5 9.5
2018-19 Շառլոթ 75 75 28.4 .422 .366 .767 5.4 1.2 .9 .8 10.1
Career 1,014 827 28.6 .443 .362 .807 5.3 1.3 .8 .5 10.5

Փլեյ օֆ խմբագրել

Տարի Ակումբ Խ ՄԽ ր/խ ՆԱ% 3Մ% Տ% ա/խ փ/խ խ/խ բ/խ մ/խ
2008 Ատլանտա 7 7 28.4 .414 .000 .889 4.0 .7 .3 .4 11.4
2009 Ատլանտա 6 3 16.2 .345 .167 .692 1.5 1.0 .8 .3 5.0
2010 Ատլանտա 11 11 31.4 .392 .500 .906 5.7 .7 .6 .5 8.4
2011 Ատլանտա 12 3 18.0 .393 .273 .769 2.3 .5 .8 .6 4.8
2012 Ատլանտա 6 3 24.2 .356 .500 .778 5.5 .8 .5 .3 7.8
2016 Շառլոթ 7 7 32.6 .275 .353 .500 6.9 .9 .9 .4 5.1
Կարիերա 49 34 25.1 .368 .365 .832 4.2 .7 .6 .4 7.0

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 «Marvin Williams stats, details, videos, and news». NBA.com. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 26-ին.
  2. 2,0 2,1 «2004-05 Men's Basketball Roster - Marvin Williams». GoHeels.com. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 26-ին.
  3. «May, Felton Named First-Team All-ACC». cstv.com. 2005 թ․ մարտի 7. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 26-ին.
  4. «Marvin Williams College Stats». Sports-Reference.com. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 26-ին.
  5. Bernstein, Viv (2005 թ․ ապրիլի 22). «May, Felton and Williams Are Latest to Leave Carolina for N.B.A.». NYTimes.com. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 26-ին.
  6. «Walton's 25 points help Kobe-less Lakers ground Hawks». ESPN.com. 2006 թ․ դեկտեմբերի 8. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 26-ին.
  7. «Marvin Williams 2006-07 Game Log». Basketball-Reference.com. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 26-ին.
  8. «Marvin Williams Stats». Basketball-Reference.com. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 26-ին.
  9. «Williams' 33 help Hawks end four-game losing streak». ESPN.com. 2008 թ․ հունվարի 25. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 26-ին.
  10. «Marvin Williams 2008-09 Game Log». Basketball-Reference.com. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 26-ին.
  11. «Smith, Johnson lead way as Hawks grab East's fourth playoff spot». ESPN.com. 2009 թ․ ապրիլի 10. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 26-ին.
  12. 12,0 12,1 «Ատլանտա Հոքս re-sign Marvin Williams». InsideHoops.com. 2009 թ․ օգոստոսի 7. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 26-ին.
  13. «Johnson's 31 help Hawks handle Mavericks, stop skid in Dallas». ESPN.com. 2009 թ․ դեկտեմբերի 5. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 26-ին.
  14. «Jazz rally from fourth straight double-digit hole to thwart Hawks». ESPN.com. 2010 թ․ նոյեմբերի 12. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 26-ին.
  15. «Marvin Williams 2010-11 Game Log». Basketball-Reference.com. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 26-ին.
  16. «Hawks-Bucks notebook». NBA.com. 2011 թ․ հունվարի 26. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 26-ին.
  17. «Hawks rally from down 18 in 2nd half, deny Wolves back-to-back road wins». ESPN.com. 2012 թ․ հունվարի 14. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 26-ին.

Արտաքին հղումներ խմբագրել