Մարս 2020 (անգլ.՝ Mars 2020 Rover Mission), մարսյան մոլորակագնացի առաքելություն, որը մշակվում Է ՆԱՍԱ-ի կողմից և նախատեսված է 2020 թվականի ամռանը գործարկելու և 2021 թվականի փետրվարին ժամանելու։ Մարսագնացը նախատեսված է Մարսի հին միջավայրի աստղակենսաբանական հետազոտությունների, ինչպես նաև մոլորակի մակերևույթի և երկրաբանական գործընթացների հետազոտությունների համար, այդ թվում՝ մոլորակի անցյալի բնակելիության գնահատման և կյանքի ապացույցների որոնման համար՝ մատչելի երկրաբանական նյութերի սահմաններում[1][2]։

Մարս 2020
«Մարս 2020» մարսագնացի պատկեր
ՏեսակՄարսագնաց
Օգտագործվում է ինչպեսմոլորակի մակերևույթի և երկրաբանական գործընթացների հետազոտությունների համար, այդ թվում՝ մոլորակի անցյալի բնակելիության գնահատման և կյանքի ապացույցների որոնման համար
ՍտեղծողԳայ Ուեբսթեր, Դուեյն Բրաուն, Ջորջ Դիլեր
ԱրտադրողՆԱՍԱ
Առաջին թռիչքՊլանավորված է 2020 թվականի օգոստսի վրա
ՇահագործողներՆԱՍԱ
Արտադրման թվականներ2012-2020
Միավոր արտադրված2,1 մլրդ դոլար
 Mars 2020 Վիքիպահեստում

Մարս 2020-ի մասին ՆԱՍԱ-ն հայտնել է 2012 թվականի դեկտեմբերի 4-ին Սան Ֆրանցիսկոյում՝ ամերիկյան երկրաֆիզիկական միության աշնանային նիստում[3]։  Մարսագնացի կառուցվածքը հիմնված է նախորդ Curiosity մարսագնացի կառուցվածքի վրա[4]։ 2014 թվականի հունվարին ՆԱՍԱ-ն ստացել է ավելի քան 58 առաջարկ ամբողջ աշխարհի հետազոտողների և ինժեներների կողմից, մարսագնացում սարքերի տեղադրման համար։ Առաջարկների քանակը կրկնակի էր, քան նախորդ տարիներին նմանատիպ մրցույթներում[5][6][7]։ Առաջարկությունները քննարկվել են և 2014 թվականի հուլիսի 31-ին ՆԱՍԱ-ն հայտարարել է մարսագնացի համար օգտակար ծանրաբեռնվածությունը։ Առաքելության համար ընտրվել է յոթ սարք։

Առաքելության արժեք խմբագրել

ՆԱՍԱ-ի նախնական գնահատականներով՝ ռովերի արժեքը պետք է կազմեր մոտ 1,5 մլրդ դոլար։ 2017 թվականի նոյեմբերի սկզբին NASA-ն նոր գնահատականներ է հնչեցրել, որոնցում «Մարս 2020»-ը մոտենում են MSL-ի արժեքին։ Այժմ դրա կառուցումը գնահատվում է առնվազն 2,1 մլրդ դոլար։ Եվս առնվազն 300 մլն դոլար պետք է հատկացվի մարսագնացի գործարկելուց հետո աշխատանքը պահպանելու համար[8]։

Արձակված մարսագնացներ խմբագրել

  • ПрОП-М ` Սովետական մարսագնաց, հաջողությամբ հասցվել է Մարսի վրա Մարս-3 ԱՄԿ-ով 1971 թվականին, սակայն ազդանշանը կորավ արդեն վայրէջքից 20 վայրկյան անց, Մարս-2 ԱՄԿ-ի իջեցվող սարքը, նույնպես ПрОП-М-ով անցավ Մարսի կողքով (առաքելությունը չհաջողված է)։
  • Sojourner` Աշխատել է Մարսի վրա Mars Pathfinder ծրագիր շրջանակներում 1997 թվականի հուլիսի 4-ից մինչև սեպտեմբերի 27-ը։
  • Spirit` Աշխատել է Մարսի վրա 2004 թվականի հունվարից մինչև 2010 թվականի մարտի 22-ը։
  • Opportunity` Աշխատում է Մարսի վրա սկսած 2004 թվականի հունվարից
  • Curiosity` ՆԱՍԱ-ի նոր սերնդի մարսագնաց, արձակվել է 2011 թվականի նոյեմբերի 26-ին և Մարսի վրա վայրէջք է կատարել 2012 թ․ օգոստոսի 6-ին։

Տես նաև խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Alicia Chang (2014 թ․ հուլիսի 9). «Panel: Next Mars rover should gather rocks, soil». Excite News (անգլերեն). Ассошиэйтед Пресс. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 4-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 1-ին.
  2. Keith Cowing (2013 թ․ դեկտեմբերի 20). «Science Definition Team for the 2020 Mars Rov» (անգլերեն). SpaceRef. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 1-ին.
  3. William Harwood (2012 թ․ դեկտեմբերի 4). «NASA announces plans for new $1.5 billion Mars rover» (անգլերեն). CNET. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 1-ին.
  4. Jonathan Amos (2012 թ․ դեկտեմբերի 4). «Nasa to send new rover to Mars in 2020». Science & Environment (անգլերեն). BBC. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 1-ին.
  5. Guy Webster, Dwayne Brown (2014 թ․ հունվարի 21). «NASA Receives Mars 2020 Rover Instrument Proposals for Evaluation». Лаборатория реактивного движения (անգլերեն). НАСА. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 1-ին.
  6. John Timmer (2014 թ․ օգոստոսի 1). «NASA announces the instruments for the next Mars rover» (անգլերեն). Ars Technica. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 1-ին.
  7. Станислав Наранович (2014 թ․ օգոստոսի 1). «За марсианской пылью». Русская планета. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 1-ին.
  8. «Следующий марсоход НАСА запишет трехмерное видео посадки на Марс». 01.11.2017.