Մարսիո Գարսիա (պորտ.՝ Márcio Garcia Machado, ապրիլի 17, 1970(1970-04-17)[1][2], Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա[2]), բրազիլացի դերասան, հաղորդավար։

Մարսիո Գարսիա
պորտ.՝ Márcio Garcia
Ծնվել էապրիլի 17, 1970(1970-04-17)[1][2] (53 տարեկան)
ԾննդավայրՌիո դե Ժանեյրո, Բրազիլիա[2]
Քաղաքացիություն Բրազիլիա[2]
Մասնագիտությունդերասան, կինոդերասան, հեռուստատեսային դերասան, հաղորդավար, կինոռեժիսոր և հեռուստահաղորդավար

Կենսագրություն խմբագրել

Մարսիո Գարսիան 191 սանտիմետր հասակով, աթլետիկ կառուցվածքով երիտասարդ է, իր կարիերան սկսել է որպես ֆոտոմոդել՝ «Էլիտ» գործակալությունիս Սերժիու Մաթոսի հրավերով[3]։ 1994 թվականին նկարահանվել է իր առաջին «Տրոպիկանա» հեռուստասերիալում։ Իննունական թվականների իր հեռուստասերիալներում նա խաղացել է գլխավոր դերեր, իսկ 2003 թվականին հանդես է եկել որպես բացասական կերպար՝ «Հռչակավոր» սերիալում Մարկուս Ռանժելի դերը։ Շատ բրիազիլացիներ նախանձում էին հեռուստասերիալում նրա խաղընկեր դերասանուհի Կլաուդիա Աբրեին և երազում էին, որ նրա հերոսը իրենց ևս անվանվի «շուն»։

Ինքը Մարսիոն սկզբնական շրջանում գոհ չէր իր դերից. նա վախենում էր փչացնել իր դրական կերպարը, որով հանդես էր գալիս պատանի հանդիսատեսի համար, այն ժամանակ, երբ նա վարում էր «Պարզամիտ մարդիկ» շոուն[4]։

2005 թվականի տեղափոխվել է «Ռեկորդի» մրցակից «Գլոբո» հեռուստաալիք, որտեղ մինչև 2008 թվականի գարնանը վարում էր «Լավագույն բրազիլացի» հայտնի թոք շոուն, մասնակցել է այդ հեռուստաալիքի մի շարք սերիալների նկարահանմանը։ 2008 թվականին հրաժարվել է երկարաձգել պայմանագիրը «Ռեկորդ» հեռուստաընկերության հետ և վերադարձել է «Գլոբո»՝ ընդունելով Գլորիա Պերեզի առաջարկը՝ խաղալու Հնդկաստանի ճանապարհներ (հեռուստասերիալ)ի գլխավոր դերը։

Անձնական կյանք խմբագրել

2003 թվականին Գարսիան ամուսնացել է մոդել Անդրեա Սանտա Ռոսայի հետ, ունի երեք երեխա[5]։

Ֆիլմագրություն խմբագրել

  • (2013) - Սեր կյանքի նկատմամբ - (Գուտո)
  • (2009) - Հնդկաստանի ճանապարհները - Բահուան
  • (2008) - Կարմո - Դիամանտինո դոս Անժոս
  • (2006) - Կյանքին հակառակ - ԱԼենկար
  • (2005) - Սիրո ապացույց - Պաուլո
  • (2005) - Մանդրեյք - Ռոնալդո
  • (2003) - Շուշա Աբրակադաբրա - Մատեուս
  • (2003) - Փառք - Մարկուս Ռանժել
  • (1999) - Օդային դղյակներ - Արնալդո Սան Մարինո
  • (1997) - Դաժան հրեշտակը - Լուիս Կրլուս
  • (1996) - Իմ հրեշտակը - Նանդու Մոնտերեյ
  • (1996) - Գուարանի - Պերի
  • (1995) - Արծիվ և գիր - Ժիգա
  • (1994) - Տրոպիկանա - Կասիանո

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://caras.uol.com.br/perfil/marcio-garcia.phtml
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 https://www.papodecinema.com.br/artistas/marcio-garcia/
  3. «Dramaturgia Brasileira - Márcio Garcia». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 8-ին.
  4. «Braziliada — Марсиу Гарсия (Marcio Garcia)». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 8-ին.
  5. «Nasceu Felipe, o terceiro filho de Márcio Garcia». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 8-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարսիո Գարսիա» հոդվածին։