Մարսել Պրևո

ֆրանսիացի արձակագիր, դրամատուրգ

Մարսել Պրևո (ֆր.՝ Marcel Prévost, մայիսի 1, 1862(1862-05-01)[1][2][3][…], Փարիզ, Ֆրանսիա[4] - ապրիլի 8, 1941(1941-04-08)[4][1][3][…], Vianne), ֆրանսիացի արձակագիր, դրամատուրգ։

Մարսել Պրևո
ֆր.՝ Marcel Prévost
Marcel Prévost 1910.jpg
Ծնվել էմայիսի 1, 1862(1862-05-01)[1][2][3][…]
ԾննդավայրՓարիզ, Ֆրանսիա[4]
Վախճանվել էապրիլի 8, 1941(1941-04-08)[4][1][3][…] (78 տարեկան)
Վախճանի վայրVianne
Մասնագիտությունգրող և դրամատուրգ
Լեզուֆրանսերեն[1]
ՔաղաքացիությունFlag of France (1794–1815, 1830–1958).svg Ֆրանսիա
ԿրթությունՊոլիտեխնիկական դպրոց
Ժանրերվեպ
ԱնդամակցությունՖրանսիական ակադեմիա
ՊարգևներՊատվո լեգեոնի շքանշանի ասպետ Prix Toirac? և Hercule Catenacci prize?
Marcel Prévost Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Կրթություն է ստացել Բորդոյի և Փարիզի ճիզվիտական դպրոցներում։ 1982 թվականին ընդունվել է Փարիզի պոլիտեխնիկական դպրոցը։ Առաջին պատմվածքը «Le Clairon»-ում տպագրել է դեռևս 1881 թվականին, սակայն բարձրագույն կրթությունն ստանալուց հետո որոշ ժամանակ զբաղվել է ծխախոտի արդյունաբերությամբ։ 1909 թվականին ընտրվել է Ֆրանսիական ակադեմիայի անդամ։ 1922-1940 թվականներին եղել է «Revue de France» պարբերականի գլխավոր խմբագիրը։ 1937-1940 թվականներին ղեկավարել է Երեխաների օգնության ֆրանսիական միությունը։

ՍտեղծագործությունըԽմբագրել

Մարսել Պրևոյի ստեղծագործության թեման հիմնականում կենցաղագրական՝ ժամանակի ֆրանսիական բոհեմյան հասարակության կյանքի քննադատությամբ։ Նրա առաջին վեպը՝ «Le Scorpion»-ը («Կարիճը», 1887), մասամբ ինքնակենսագրական է և պատմում է ճիզվիտական քոլեջի կյանքի մասին։ Ավելի հայտնի են նրա վաղ շրջանի ստեղծագործությունները, որտեղ դատապարվում է բարոյական անկումը, անուղղակիորեն քննադատվում է կաթոլիկ եկեղեցին և պարունակում է էրոտիկ տեսարաններ՝ «Շոնշետա» («Chonchette», 1888), «Մադմուազել Ժոֆր» («Mlle Jaufre», 1889), «Կնոջ աշունը» («L'Automne d'une femme», 1893), «Կիսակույս» (1894)։ Վերջինիս հիման վրա 1898 թվականին գրել է նաև պիես։ Այս վեպը, որ նկարագրում է Փարիզի կանանց սեռական կյանքը, հասարակության մեջ հարուցեց հսկայական բանավեճեր, ինչը հեղինակին բերեց մեծ, սակայն որոշ չափով կասկածելի համբավ։

Մարսել Պրևոն հայերենԽմբագրել

  • Մարսել Փրէվօ, Կինը (հոգեբանական վերլուծումներ), Կ. Պոլիս, տպ. Յ. Աբրահամեան, 1934, 213 էջ։ Թարգմանությունը՝ Տիրան Անդրեասյանի։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France идентификатор BNF (фр.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 база данных Léonore (фр.)ministère de la Culture.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Прево Эжен Марсель // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.