Մարմոլադա (իտալ.՝ Marmolada, լատին․՝ Marmoleda), լեռ Իտալիայի հյուսիս-արևելքում (Տրենտոյից արևելք), Դոլոմիտյան Ալպերի ամենաբարձր կետը։ Սա լեռնաշղթայի մի մասն է, որը ձգվում է արևմուտքից դեպի արևելք։ Արևմուտքում լեռը կիսվում է հսկա գոգավորություններով՝ կազմելով մի քանի կիլոմետր երկարությամբ քարե պատ։ Հյուսիսում թեք սառցադաշտ է (իտալ.՝ Ghiacciaio della Marmolada):

Մարմոլադա
Տեսակalpine group?
Երկիր Իտալիա
Վարչատարածքային միավորԲելունո
ԼեռնաշղթաԴոլոմիտյան Ալպեր
Մասն էThe Dolomites? և Fassa Dolomites?
Բարձրությունը ծովի մակարդակից3343 մետր
Հարաբերական
բարձրություն
2131 մետր
Մակերես2207,53 հեկտար և 577,953 հեկտար
Բարձրագույն գագաթPunta Penia?

Մարմոլադան միակ լեռնազանգվածն է Դոլոմիտներում, որի հյուսիսային լանջերին մնացել է մեծ սառցադաշտ։ Լեռը գտնվում է հյուսիսից` Սելա լեռնազանգվածի, և հարավից` Պալե դի Սան Մարտինոյի միջև։ Մարմոլադայի գագաթը բնական սահման է Իտալիայի երկու շրջանների՝ Տրենտինո Ալտո Ադիջեի և Վենետոյի միջև։

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ավստրո-հունգարացի զինվորները Մարմոլադայի սառցադաշտում կառուցեցին 8 կիլոմետր երկարությամբ թունելներ։ Նրանց նպատակն էր Մարմոլադայով հասնել իտալական դիրքերին՝ առանց թշնամու կողմից հրետակոծվելու։ «Սառցե քաղաքը» կառուցվել է 11 ամիսների ընթացքում՝ 1916 թվականի մայիսից մինչև 1917 թվականի ապրիլ ամիսը։ Ներսում կային սենյակներ, ճաշարաններ և զինամթերքի պահեստներ։ Այս «քաղաքի» գոյության հիմնական խնդիրը սառցադաշտի շարժումն էր։ 1918 թվականին «Սառցե քաղաքն» ամբողջովին անհետացավ։

Մարմոլադան լեռնադահուկային կենտրոն է, հեծանվավազքի և զբոսաշրջության վայր։ Այն ծածկված է վերհան մեքենաների և լեռնադահուկային ճանապարհների ցանցով։

2022 թվականի հուլիսի 3-ին ասռցադաշտը փլուզվել է, ինչը հանգեցրել է ավելի քան 200000 մ³ սառցաբեկորների սահքի։ Արդյունքում յոթ մարդ զոհվել է, ութ տուժած ծանր վիճակում հոսպիտալացվել է, իսկ առնվազն 13-ը անհետ կորել են ձնահյուսի տակ[1]։

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Italian glacier collapse kills seven». BBC News (բրիտանական անգլերեն). 2022 թ․ հուլիսի 3. Վերցված է 2022 թ․ հուլիսի 5-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարմոլադա» հոդվածին։