Մարկ Ֆարեն

իռլանդացի ֆուտբոլիստ

Մարկ Ֆարեն (անգլ.՝ Mark Farren, մայիսի 1, 1982(1982-05-01)[1], Դոնեգոլ, County Donegal, Օլսթեր, Իռլանդիա - փետրվարի 3, 2016(2016-02-03)[2], Moville, County Donegal, Օլսթեր, Իռլանդիա[3][4][5][6]), իռլանդացի ֆուտբոլիստ, որը հանդես է եկել հարձակվողի դիրքում։

Մարկ Ֆարեն
Mark Farren
Անձնական տվյալներ
Ազգությունը իռլանդացի
Քաղաքացիությունը Իռլանդիա Իռլանդիա
Ծննդյան ամսաթիվ մայիսի 1, 1982(1982-05-01)[1]
Ծննդավայր Դոնեգոլ, County Donegal, Օլսթեր, Իռլանդիա
Մահվան ամսաթիվ փետրվարի 3, 2016(2016-02-03)[2] (33 տարեկան)
Մահվան վայր Moville, County Donegal, Օլսթեր, Իռլանդիա[3][4]
Հասակ 178 սմ
Քաշ 70 կիլոգրամ
Դիրք հարձակվող
Պատանեկան կարիերա
1998-1999 Անգլիա «Տրանմիր Ռովերս»
1999-2000 Անգլիա «Հադերսֆիլդ Թաուն»
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2000-2001 Իռլանդիա «Ֆին Հարփս» 1 (0)
2001-2003 Իռլանդիա «Մոնահան Յունայթեդ» 7 (1)
2003-2012 Իռլանդիա «Դերրի Սիթի» 209 (114)
2013-2014 Հյուսիսային Իռլանդիա «Գլենավոն» 15 (10)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ակումբային խմբագրել

Մարկ Ֆարենն իր ֆուտբոլային կարիերան սկսել է «Տրանմիր Ռովերս» ակումբում, որտեղ նա հաճախ վնասվածքներ է ստացել։ Հետո նա հանդես է եկել «Հադերսֆիլդ Թաունի» կազմում։ Պրոֆեսիոնալ մակարդակում իր դեբյուտը կատարել է 2000 թվականին «Ֆին Հարփս» ակումբում, որտեղ նա մասնակցել է միայն 1 խաղի։ Հաջորդ տարի նա տեղափոխվել է «Մոնահան Յունայթեդ»։ 2003 թվականին անվճար տեղափոխվել է «Դերրի Սիթի» ակումբ[7]։

Դերրի Սիթի խմբագրել

2005 թվականին, խուսափելով վնասվածքներից, 31 խաղերում դարձել է 8 գոլի հեղինակ և զբաղեցրել երկրորդ հորիզոնականն Իռլանդիայի առաջնության լավագույն ռմբարկուների ցուցակում։ Դրա համար նա արժանացել է Իռլանդիայի տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակին[8]։ Ֆարենայի հիմնական կազմում հայտնվելու հավանականությունը պակասեց, չնայած դրան, նա օգնեց ակումբին նվաճել երկրի ազգային գավաթը։

2012 թվականի օգոստոսին հայտարարվել է, որ հաջորդ տարվա հունվարից նա կդառնա «Գլենավոն» ակումբի խաղացողը[9]։

Հիշատակ խմբագրել

Մարկ Ֆարենի պատվին «Դերի Սիթի» հրաժարվել է 18 համարի  մարզաշապիկից, քանի որ ակումբում խաղալու ժամանակ դա իր համարն է եղել[10]։

Ձեռքբերումներ խմբագրել

Ակումբային խմբագրել

  • Իռլանդիայի գավաթի խաղարկության հաղթող – 2006[11], 2012[12]
  • Իռլանդիայի Լիգայի գավաթի դափնեկիր – 2005[13], 2006[14], 2007[15], 2008[16], 2011[17]
  • Առաջին դիվիզոնի հաղթող – 2010[18]

Անձնական խմբագրել

  • Իռլանդական Պրեմիեր Լիգայի լավագույն ռմբարկու – 2008 (16 գոլ)
  • Առաջին դիվիզոնի լավագույն ռմբարկու – 2010 (18 գոլ)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 2,2 http://www.donegalnow.com/news/devastating-news-as-derry-city-legend-mark-farren-passes-away/71830
  3. 3,0 3,1 3,2 http://www.highlandradio.com/obituaries_test/mark-farren-16-mill-glen-moville/
  4. 4,0 4,1 4,2 http://www.belfasttelegraph.co.uk/life/features/widow-of-derry-city-star-mark-farren-reveals-their-poignant-last-moments-he-was-the-most-positive-person-you-could-meet-so-he-wouldnt-want-me-to-be-miserable-34595518.html
  5. «Devastating news as Derry City legend Mark Farren passes away». Donegal Now. 2016 թ․ փետրվարի 3. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 31-ին.
  6. «Mark Farren: Derry City record goalscorer dies, aged 33». BBC Sport. 2016 թ․ փետրվարի 3. Վերցված է 2016 թ․ փետրվարի 3-ին.
  7. Derry City FC signs Mark Farren on a free transfer(չաշխատող հղում) Retrieved 23 August 2008
  8. Derry duo take Player of the Year honours RTÉ Sport, 28 November 2005. Retrieved 23 August 2008.
  9. «Derry City's Mark Farren agrees pre-contract deal with Glenavon». 2012 թ․ օգոստոսի 19. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 25-ին.
  10. O'Riordan, Neil (2016 թ․ փետրվարի 4). «Derry City retire no 18 jersey in Mark Farren's honour». The Irish Sun. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 31-ին.
  11. «2006 Cup Final voted Greatest Ever FAI Cup Final». Extra Time. 2013 թ․ հոկտեմբերի 28. Վերցված է 2016 թ․ փետրվարի 3-ին.
  12. «Derry City -v- St Patrick's Athletic». Extra Time. 2012 թ․ նոյեմբերի 3. Վերցված է 2016 թ․ փետրվարի 3-ին.
  13. «Ireland 2005». RSSSF. 2006 թ․ մարտի 14. Վերցված է 2016 թ․ փետրվարի 3-ին.
  14. «Ireland 2006». RSSSF. 2013 թ․ հունվարի 4. Վերցված է 2016 թ․ փետրվարի 3-ին.
  15. «Ireland League Cup 2007». RSSSF. 2007 թ․ նոյեմբերի 2. Վերցված է 2016 թ․ փետրվարի 3-ին.
  16. «Wexford Youths 1-6 Derry City». RTÉ Sport. 2008 թ․ սեպտեմբերի 28. Վերցված է 2016 թ․ փետրվարի 3-ին.
  17. «Derry City win EA Sports Cup». Extra Time. 2011 թ․ սեպտեմբերի 24. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 3-ին.
  18. «2010 SSE Airtricity First Division». Football Association of Ireland. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 3-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարկ Ֆարեն» հոդվածին։