Մարկ Էնդրյու Սփից (անգլ.՝ Mark Andrew Spitz, փետրվարի 10, 1950(1950-02-10)[1][2][3][…], Մոդեստո, Կալիֆոռնիա, ԱՄՆ), հրեական ծագմամբ ամերիկացի լողորդ մարզիկ, օլիմպիական խաղերի իննակի չեմպիոն։ Ամենահաջողակ մարզիկն է եղել 1972 թվականին Մյունխենում կայացած ամառային օլիմպիական խաղերում, որտեղ արժանացել է յոթ ոսկե մեդալի, ընդ որում՝ այդ մեդալներից յուրաքանչյուրը ձեռք է բերել համաշխարհային ռեկորդ սահմանելով։ Ռեկորդային ցուցանիշ էր նաև մեկ օլիմպիադայում յոթ ոսկե մեդալի նվաճումը, որը չգերազանցված մնաց 36 տարի՝ մինչև 2008 թվականի պեկինյան օլիմպիադան, որտեղ մեկ այլ ամերիկացի լողորդ՝ Մայքլ Ֆելփսը կարողացավ նվաճել ութ ոսկե մեդալ։

Մարկ Սփից
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Ամբողջական անուն՝անգլ.՝ Mark Andrew Spitz
Բնօրինակ անուն՝անգլ.՝ Mark Spitz
Մասնագիտացում՝լողորդ
Երկիր՝ ԱՄՆ
Ծննդյան ամսաթիվ՝փետրվարի 10, 1950(1950-02-10)[1][2][3][…] (74 տարեկան)
Ծննդավայր՝Մոդեստո, Կալիֆոռնիա, ԱՄՆ

Երկու օլիմպիադաներում (1968 և 1972 թվականների) միասին վերցրած՝ Սփիցը նաճել է ինը ոսկե, մեկական արծաթե և բրոնզե մեդալ։ Բացի այդ, նրա մարզական ավարում տեղ են գրավել համաամերիկյան խաղերի հինգ, սիրողական աթլետիկայի միության (Amateur Athletic Union, AAU) մրցումների 31, National Collegiate Athletic Association-ի (NCAA) առաջնությունների ութ, 1965 և 1969 թվականների Մաքաբիական խաղերի տասը ոսկե պարգևներ։ Մարզական իր կարիերայի ընթացքում Սփիցը սահմանել է 35 համաշխարհային ռեկորդ, որոնցից երկուսը հաշվի չեն առնվել մարզումների ժամանակ սահմանված լինելու պատճառով[4][5]։ Swimming World Magazine ամսագիրը 1969, 1971 և 1972 թվականներին նրան հռչակել է աշխարհի լավագույն լողորդ։

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1950 թվականի փետրվարի 10-ին, ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Մոդեստո քաղաքում։ Ընտանիքի երեք երեխաների ավագն էր[6]։ Մայրը՝ Լենոր Սիլվիա Սմիթը և հայրը՝ Առնոլդ Սփիցը հրեաներ էին. հայրը մանուկ հասակում ընտանիքով Ամերիկա էր եկել Հունգարիայից, մայրը՝ Ռուսաստանից[7][8][9]։ Մարկը վաղ մանկական հասակից Սակրամենտոյի լողի Arden Hills ակումբում դարձել է անվանի մարզիչ Շերմ Չավուրի սանը (այդ մարզիչը օլիմպիական յոթ մեդալակիր է աճեցրել)։

Տասը տարեկանում Սփիցն արդեն ազգային 17 և տարիքային մեկ ռեկորդ էր սահմանել[10]։ 1966 թվականին՝ 16 տարեկան հասակում, իր առաջին հաղթանակն է տոնել AAU-ի ազգային առաջնությունում, 100 մետր մրցատարածությունում (բաթերֆլայ ոճով)։ Հաջորդ տարում սահմանել է իր առաջին համաշխարհային ռեկորդը՝ 400 մետրը ազատ ոճով լողալով 4:10.60 ժամանակում[11]։

Մարկ Սփիցի նվաճումները օլիմպիական խաղերում խմբագրել

Օլիմպիադան Մրցաձևը Գրաված տեղը
Մեխիկո 1968 լող 100 մետր, ազատ ոճով 3
Մեխիկո 1968 էստաֆետ 4 × 100, ազատ ոճով 1
Մեխիկո 1968 էստաֆետ 4 × 200, ազատ ոճով 1
Մեխիկո 1968 լող 100 մետր, բաթերֆլայ 2
Մեխիկո 1968 լող 200 մետր, բաթերֆլայ 8
Մյունխեն 1972 լող 100 մետր, ազատ ոճով 1
Մյունխեն 1972 լող 200 մետր, ազատ ոճով 1
Մյունխեն 1972 էստաֆետ 4 × 100, ազատ ոճով 1
Մյունխեն 1972 էստաֆետ 4 × 200, ազատ ոճով 1
Մյունխեն 1972 լող 100 մետր, բաթերֆլայ 1
Մյունխեն 1972 լող 200 մետր, բաթերֆլայ 1
Մյունխեն 1972 համալիր էստաֆետ, 4 × 100 1

Փառքի սրահ խմբագրել

  • Լողի միջազգային փառքի սրահ, ներառվել է 1977 թ.[12]
  • Միջազգային սպորտի հրեական փառքի սրահ, ներառվել է 1979 թ.[13]
  • Ամերիկայի Միացյալ Նահանգների օլիմպիական փառքի սրահ, ներառվել է 1983 թ.[14]
  • Հարավային Կալիֆոռնիայի սպորտի հրեական փառքի սրահ, ներառվել է 1990 թ.[15]
  • Սան Խոսեի մարզական փառքի սրահ, ներառվել է 2007 թ.[16][17]
  • Սպորտի հրեական ազգային թանգարանի փառքի սրահ, ներառվել է 2007 թ.[18]
  • Լոնգ Բիչի քաղաքային քոլեջի փառքի սրահ, ներառվել է 2007 թ.[19]
  • Ինդիանայի համալսարանի աթլետիկայի փառքի սրահ[20]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. «International Jewish Sports Hall of Fame». Jewishsports.net. 1950 թ․ փետրվարի 10. Վերցված է 2011 թ․ հունվարի 30-ին.
  5. «Mark Spitz». Doc Counsilman: Making Waves. Indiana University. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 30-ին.
  6. «Jewish Virtual Library. ', Spitz'». Jewishvirtuallibrary.org. Վերցված է 2011 թ․ հունվարի 30-ին.
  7. «Interview with Mark Spitz». CNN. 2012 թ․ հուլիսի 14.
  8. Foster, Richard J. (2008). Mark Spitz: The Extraordinary Life of an Olympic Champion. Santa Monica Press. էջ 15. ISBN 978-1-59580-999-5.
  9. Lajos, Szabó (January 2010) What are the reasons for the success of so many Hungarian Jewish Athletes. kaleidoscopehistory.hu
  10. Roberts, M. B. «Spitz lived up to enormous expectations». ESPN. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 25-ին.
  11. «Santa Clara Swim Club. Alumni: Spitz». Santaclaraswimclub.org. 2007 թ․ նոյեմբերի 14. Վերցված է 2011 թ․ հունվարի 30-ին.
  12. «International Swimming Hall of Fame». Ishof.org. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 15-ին.
  13. «Mark Spitz». Jewishsports.net. 1950 թ․ փետրվարի 10. Վերցված է 2011 թ․ հունվարի 30-ին.
  14. «Hof Polls, Team USA». U.S. Olympic Hall of Fame. 2009 թ․ հուլիսի 1. Վերցված է 2011 թ․ հունվարի 30-ին.(չաշխատող հղում)
  15. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 18-ին.
  16. «San Jose Sports Authority – [ Hall of Fame ]». Sjsa.org. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 30-ին.
  17. «Mark Spitz Update». Santa Clara Swim Club. 2007 թ․ նոյեմբերի 14. Վերցված է 2011 թ․ հունվարի 30-ին.
  18. Finn, Robin (2007 թ․ մայիսի 13). «A Joke Inspires a Hall of Fame That's No Joke». The New York Times. Վերցված է 2017 թ․ մայիսի 27-ին.
  19. «Long Beach City College Athletics». Athletics.lbcc.edu. 2007 թ․ հոկտեմբերի 11. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 30-ին.
  20. «Phi Kappa Psi:.:Indiana Beta». Indiana.edu. Վերցված է 2011 թ․ հունվարի 30-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարկ Սփից» հոդվածին։