Մարկո Պաշալիչ (խորվաթերեն՝ Marco Pašalić[2][3]. սեպտեմբերի 14, 2000(2000-09-14)[1], Կարլսրուե, Բադեն-Վյուրթեմբերգ, Գերմանիա), ծնունդով Գերմանիայից, ազգությամբ խորվաթ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, HNK Rijeka թիմի և Խորվաթիայի ազգային հավաքականի աջ եզրային հարձակվող[4]։

Մարկո Պաշալիչ
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 14, 2000(2000-09-14)[1] (23 տարեկան)
Ծննդավայր Կարլսրուե, Բադեն-Վյուրթեմբերգ, Գերմանիա
Հասակ 1,77 մետր
Դիրք կիսապաշտպան

Ակումբային կարիերա խմբագրել

Դորտմունդի «Բորուսիա». խմբագրել

2021 թվականի ամռանը Մարկոն տեղափոխվեց Դորտմունդի Բորուսիա II, որը նոր էր անցել 3-րդ լիգա՝ որպես Գերմանիայի Արևմուտքի չեմպիոն։ Նրա ունակությունները փորձարկվեցին առաջին թիմի ստուգողական խաղերում, որոնցում միակ գոլը խփեց Բոխումի VfL-ի դեմ խաղում (1:3)։ Այն բանից հետո, երբ նա երկու գոլ խփեց երրորդ դիվիզիոնի երեք խաղերում, մարզիչ Մարկո Ռոզեն հարձակվողին հրավիրեց թիմ՝ 2021 թվականի DFL-Supercup- ի եզրափակիչ խաղին մասնակցելու համար։ Պաշալիչը փոխարինման մտավ խաղի վերջնամասում, երբ չեմպիոնը՝ Մյունխենի «Բավարիան» հաղթում էր 3-1 հաշվով։ Թիմի կազմում իր 7-րդ խաղն անցկացնելիս նա լուրջ վնասվածք ստացավ և շարքից դուրս մնաց մինչև 2022 թվականի հունվարի վերջը։ Վերադառնալուց հետո Պաշալիչը հասցրեց մասնակցել վեց խաղի, և այս անգամ էլ ուսի վնասվածքը նրան ամիսներով շարքից դուրս թողեց։ Ապաքինումը տևեց մինչև հաջորդ մրցաշրջանի մեկնարկը։ Հարձակվողներ Սեբաստիեն Հալլերի և Ջեյմի Բայնո-Գիտենսի երկարատև բացակայության պայմաններում Պաշալիչը փոխարինման դուրս եկավ Բունդեսլիգայի՝ ձմեռային ընդմիջմանը նախորդած նախավերջին խաղում։

Ռիեկա խմբագրել

2023 թվականի ամռանը նա տեղափոխվեց Խորվաթիայի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնությունում հանդես եկող ՀՆԿ Ռիեկա, որի կազմում իր առաջին մրցելույթն ունեցավ հուլիսի 22-ին, «Ռեդուշ» թիմի դեմ խաղում[5]։ Այդ նույն տարվա օգոստոսի 3-ին ՈՒԵՖԱ-ի կոնֆերենցիաների լիգայի որակավորման փուլում Կոսովոյի «Դուկաջինի» թիմի հետ հանդիպման ժամանակ խփեց իր առաջին գոլը «Ռիեկա»-ի օգտին[6]։

Միջազգային կարիերա խմբագրել

2023 թվականի նոյեմբերի 18-ին Եվրոպայի 2024 թվականի առաջնության ընտրական փուլի Խորվաթիա-Լատվիա հանդիպման ժամանակ Մարկո Պաշալիչը նշեց իր նորամուտը Խորվաթիայի հավաքականում[7]։

Կարիերայի վիճակագրություն խմբագրել

Ակումբային խմբագրել

2024 թ. ապրիլի 7-ի -ի դրությամբ[8]
Խաղերն ու գոլերը ըստ ակումբի, մրցաշրջանի և մրցության
Ակումբը Մրցաշրջանը Լիգան Ազգային գավաթ Մայրցամաքային Այլ Ընդամենը
Դիվիզիոնը Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ
VfB Շտուտգարտ II 2020–21 Ռեգիոնալ լիգա 35 8 35 8
Դորտմունդի Բորուսիա II 2021–22 3-րդ լիգա 13 2 13 2
Դորտմունդի Բորուսիա II 2022–23 3-րդ լիգա 22 4 Մասնակցություն սուպերգավաթի խաղին՝ DFL-Supercup}-ին} 0 23 4
Բորուսիա Դորտմունդ 2022–23 Բունդեսլիգա 1 0 1 0
Ռիեկա 2023–24 1. HNL 26 6 3 0 6[Ն 1] 3 0 0 35 9
Career total 97 20 3 0 6 3 1 0 107 23
Նշումներ

[Ն 1]. Մասնակցություն ՈՒԵՖԱ-ի կոնֆերենցիաների լիգայի խաղերին

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://fbref.com/en/players/1866b0f1/
  2. «Mȃrko». Hrvatski jezični portal (խորվաթերեն). Վերցված է 2021 թ․ օգոստոսի 28-ին. «Mȃrko»
  3. «pȁša2». Hrvatski jezični portal (խորվաթերեն). Վերցված է 2021 թ․ օգոստոսի 28-ին. «Pašàlīć»
  4. Croatian Football Federation
  5. «Риека VS. Рудеш 4:0» (անգլերեն). soccerway.com. 2023 թ․ հուլիսի 22. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 26-ին.
  6. «Риека VS. Дукаджини 6:1» (անգլերեն). soccerway.com. 2023 թ․ օգոստոսի 3. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 26-ին.
  7. «Латвия VS. Хорватия 0:2» (անգլերեն). soccerway.com. 2023 թ․ նոյեմբերի 18.
  8. Ֆուտբոլիստի էջը soccerway.com կայքում(անգլ.)

Արտաքին հղումներ խմբագրել


Քաղվածելու սխալ՝ <ref> tags exist for a group named "Ն", but no corresponding <references group="Ն"/> tag was found