Մարկո Կրիժևչանին, Մարկո Կրիզին (խորվ.՝ Marko Križevčanin, 1589[1], Կրիժևցի, Koprivnica-Križevci County, Խորվաթիա - սեպտեմբերի 7, 1619(1619-09-07)[2], Կոշիցե, Abaúj county, Հունգարիայի թագավորություն[3]), Հռոմի կաթոլիկ եկեղեցու սուրբ, քահանա, նահատակ, աստվածաբանության պրոֆեսոր, միսիոներ։

Մարկո Կրիժևչանին
Sveti Marko Križevčanin.JPG
Ծնունդ1589[1]
ԾննդավայրԿրիժևցի, Koprivnica-Križevci County, Խորվաթիա
Վախճանսեպտեմբերի 7, 1619(1619-09-07)[2]
Վախճան վայրԿոշիցե, Abaúj county, Հունգարիայի թագավորություն[3]
Վախճան պատճառգլխատում
Թաղման վայրChurch of Saint Anne
ԵկեղեցիՀռոմի Կաթոլիկ եկեղեցի
Կռոնական կազմակերպությունԲենեդիկտյան միաբանություն
Սրբացված կարգServant of God?, venerable?, blessed? և կաթոլիկ սուրբ
Հիշատակության օրՍեպտեմբերի 7
Աշխատանքքահանա, Catholic theologian և միսիոներ
ԵրկիրԽորվաթիա
ԿրթությունԳրացի համալսարան և Collegium Germanicum et Hungaricum?

ԿենսագրությունԽմբագրել

Վաղ տարիներԽմբագրել

Մարկո Կրիզինը ծնվել է խորվաթական Կրիժևցի քաղաքում 1589 թվականին։ Նախնական կրթությունն ստացել է Վիեննայի ճիզվիտական ուսումնարանում, ապա Գրացի համալսարան, որտեղ էլ դարձել է փիլիսոփայության դոկտոր։ Դրանից հետո ընդունվել է Հռոմի գերմանալեզու «Collegium Germanicum et Hungaricum» սեմիարիան, որտեղ սովորել է 1611-1615 թվականներին։ Նա անձամբ իր ազգությունը փաստաթղթերում նշել է խորվաթ, ինչը պահպանված է սեմինարիայի արխիվներում[4]։

ԾառայությունԽմբագրել

Քահանա ձեռնադրվելուց հետո Մարկո Կրիզինը վերադարձել է Զագրեբի իր եպիսկոպոսություն, որտեղ մնացել է շատ կարճ ժամանակ։ Հունգարացի կարդինալ Պետեր Պազմանը հրավիրեց նրան Հունգարիա՝ ղեկավարելու Տրնավայի սեմինարիան։ Ավելի ուշ նրան աբբա նշանակեցին Կոշիցեից ոչ հեռու գտնվող բենեդիկտյան վանքում[5]։

ՆահատակությունԽմբագրել

Այդ ժամանակ Կոշիցեն հունգարական կալվինիզմի կենտրոնն էր։ Կաթոլիկ եկեղեցու դիրքերն ամրապնդելու համար քաղաքի քաղաքապետը հրավիրում է երկու ճիզվիտների՝ Շտեֆան Պոնգրացին և Մելխիոր Գրոդեցկուն, որպեսզի քաղաքում կաթոլիկություն դասավանդեն, ինչը կալվինիստների շրջանում անհանգստություն առաջացրեց։ Մարկո Կրիժևչանինը օգնեց ճիզվիտներին իրենց միսիոներական գործում։ 1619 թվականի հուլիսի 13-ին Կոշիցեում տեղի ունեցավ կալվինիստների ապստամբություն։ Կալվինիստների բանակի ղեկավար Յուրի Ռակոցին գրավեց Կոշիցեն, և 1619 թվականի սեպտեմբերի 3-ին Մարկո Կրիզինը և ճիզվիտները ձերբակալվեցին[5]։ Յուրի Ռակոցին քահանաներին խոստացավ պահպանել նրանց կյանքը, եթե նրանք հրաժարվեց կաթոլիկ հավատից և դառնան կալվինիստ։ Հոգևորականները հավատարիմ մնացին կաթոլիկությանը և ենթարկվեցին խոշտանգումների, ապա գլխատվեցին[6]։

ՍրբադասումԽմբագրել

Մարկո Կրիժևչանինին սրբերի շարքը դասել է Հռոմի պապ Պիոս X1905 թվականի հունվարի 15-ին և կանոնականացրել Հովհաննես Պողոս II1995 թվականի հուլիսի 2-ին[7]։ Սրբի մասունքները ներկայումս պահպանվում են Տրնավա քաղաքի Սուրբ Աննա կուսանոցում[8]։

Կաթոլիկ եկեղեցում սրբի հիշատակության օրը սեպտեմբերի 7-ն է։

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել