Մարկո Բանիչ (անգլ.՝ Marko Banić, օգոստոսի 31, 1984(1984-08-31), Զադար, Խորվաթիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ), խորվաթ պրոֆեսիոնալ բասկետբոլիստ։ Ունի 2․06 մ․ հասակ և խաղացել է կենտրոնական և ծանր հարձակվողի դիրքերում։

Մարկո Բանիչ
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 31, 1984(1984-08-31) (39 տարեկան)
Ծննդավայր Զադար, Խորվաթիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ

Մասնագիտական կարիերա խմբագրել

Բանիչը խաղացել է «Զադար» և «Բիլբաո» ակումբներում։ Ընտրվել է որպես 2010 թվականի Եվրոգավաթակիր[1]։

2012 թվականի հունիսին եռամյա պայմանագիր է կնքել ռուսական «UNICS Kazan» ակումբի հետ[2], բայց լուծարել այն ծնկի վնասվածքի պատճառով[3]։

2013 թվականի սեպտեմբերին երկամյա պայմանագիր է կնքել իսպանական «Էստուդիանտես» ակումբի հետ[4]։ 2014 թվականի սեպտեմբերին հեռացել է «Էստուդիանտես» ակումբից և մեկամյա պայամանգիր կնքել գերմանական «Ալբա Բեռլին» ակումբի հետ[5][6]։

2015 թվականին վերադարձել է «UNICS Kazan» և կնքել 1+1-ամյա պայմանագիր[7]։

2017 թվականի դեկտեմբերի 13-ին պայմանագիր է կնքել թուրքական «Pınar Karşıyaka» ակումբի հետ[8]։

2018 թվականի նոյեմբերի 10-ին նա պայմանագիր է կնքել Խորվաթիայի չեմպիոն «Cedevita Zagreb» ակումբի հետ[9]։

Խորվաթիայի ազգային հավաքական խմբագրել

Բանիչը Խորվաթիայի բասկետբոլի ազգային հավաքականների կազմում մասնակցել է 2007 թվականի բասկետբոլի Եվրոպայի առաջնությանը, 2008 թվականի Օլիմպիական խաղերի բասկետբոլի մրցաշարին, 2009 թվականի բասկետբոլի Եվրոպայի առաջնությանը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 2009-10 Eurocup MVP: Marko Banic, Bizkaia Bilbao Basket.
  2. Unics bags star forward Banic
  3. Unics Kazan waived Marko Banic
  4. «Marko Banic firma por dos años con Estudiantes, donde se reencontrará con Txus». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 12-ին.
  5. «ALBA Berlin lands Marko Banic». eurobasket.com. 2014 թ․ սեպտեմբերի 23. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 23-ին.
  6. Alba Berlin signs big man Banic, guard Renfroe
  7. Марко Банич снова в УНИКСе Արխիվացված 2016-08-07 Wayback Machine (ru)
  8. Marko Banic signs with Pinar Karsiyaka
  9. «Cedevita se okrenula domaćim snagama: Iskusni centar i mladi bek umjesto stranih pojačanja». gol.dnevnik.hr (Croatian). 2018 թ․ նոյեմբերի 10. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 10-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներs խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարկո Բանիչ» հոդվածին։