Մարկուս Բաթլեր (անգլ.՝ Marcus Butlerդեկտեմբերի 18, 1991(1991-12-18), Shoreham-by-Sea, Արևմտյան Սասեքս, Անգլիա, Միացյալ Թագավորություն), ՅուԹյուբի վլոգեր, մոդել և հեղինակ Բրայթոնից, որը հայտնի է իր «Marcus Butler» (նախկինում «Marcus Butler TV») յութուբյան ալիքով։ Նրա երկորդ ալիքում («Just Marcus») կան ամենօրյա վլոգների, տարբեր արձագանքների և ապրանքների թեսթավորման տեսահոլովակներ։ Նա նաև ունի երրորդ ալիք («MarcusButlerGames»), որտեղ այլևս ոչինչ չի վերբեռնվում։ 2015 թվականի հուլիսին Բաթլերը հրապարակեց իր առաջին և միակ գիրքը, «Բարև կյանք» անունով (անգլ.՝ Hello Life!

Մարկուս Բաթլեր
Անձնական տվյալներ
Ծնվել էՄարկուս Լոյդ Բաթլեր
դեկտեմբերի 18, 1991 (32 տարեկան)
Նայսնա, ՀԱՀ
Հասակ1.86 մետր
ՊատկանելությունՄիացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
ԱշխատանքՅուԹյուբեր, հեղինակ, վլոգեր, ռեփեր, մոդել
ՅուԹյուբյան տվյալներ
Ալիքի անունButler Marcus Butler
Գործունեության տարիներ2010–ներկա
ԺանրԿատակերգություն, վլոգներ, արձագանքների վիդեոներ, ռեփ, տեսահոլովակներ
Բաժանորդներ4.4 մլն (հիմնական ալիք)
2 մլն (երկրորդ ալիք)
Դիտումներ395 մլն (հիմնական ալիք)
215 մլն (երկրորդ ալիք)

Կարիերա խմբագրել

Բաթլերը իր յութուբյան կարիերան սկսել է քոլեջում՝ ստեղծելով երաժշտական և տեսահոլովակների միքսեր, փոփոխված սպորտային տեսանյութեր[1][2]։

2010 թվականին, դիտորդների խնդրանքով, ստեղծել է իր յութուբյան ալիքը՝«Marcus Butler TV»[1][2]։ Նա համագործակցել է շատ այլ յութուբերների հետ, որոնցից են Ջիմ Չափմանըը, Ալֆի Դեյսը, Քասպեր Լին, Թայլեր Օքլին, Ջո Սագը, Զոի Սագը, Քոնոր Ֆրանտան, Լիլի Սինքը, Թրոյ Սիվանը, Ջոեյ Գրասեֆան, Լուիս Փեթլենդը, Քոնոր Մեյնարդը և այլք[3][4]։

Բաթլերի գիրքը, «Բարև կյանք» անվանումով, համարվում է կիսով չափ ինքնակենսագրություն և կիսով չափ ուղեցույց։ Այն Մեծ Բրիտանիայում հրատարակվել է 2015 թվականի հուլիսի 28֊ին, իսկ ԱՄՆ֊ում՝ 2015 թվականի նոյեմբերի 10֊ին։

2015 թվականի դեկտեմբերի տվյալներով Բաթլերի հիմնական յութուբյան ալիքը ուներ ավելի քան 4.6 միլիոն հետևորդ (4,629,822՝ 2017 թվականի փետրվարի 25֊ի տվյալներով), ավելի քան 379 միլիոն դիտում և ՅուԹուբի 336֊րդ ամենաշատ բաժանորդ ունեցող ալիքն է։ Նրա երկրորդ ալիքը («Just Marcus») ունի ավելի քան 2 միլիոն հետևորդ (2,022,063՝ 2017 թվականի փետրվարի 25֊ի տվյալներով) և ավելի քան 260 միլիոն դիտում[1][2][5][6][7]։

2013 թվականին The Daily Telegraph֊ը Բաթլերին անվանել է «Բրիտանիայի ամենաազդեցիկ Թվիթթերյան օգտատերերից» մեկը[8]։ 2017 թվականի հունվարի տվյալներով Բաթլերը Թվիթթերում ունի ավելի քան 3 միլիոն, իսկ Ինստագրամում՝ ավելի քան 3.6 միլիոն հետևորդ[1][5]։

Հեռուստատեսություն խմբագրել

Ջո Սագի և Ալֆի Դեյսի հետ միասին նկարահանվել է «Բաց թողեք շներին» հեռուստաշոուում։ Նրանց մասնակցությամբ էպիզոդը հեռարձակվել է 2017 թվականի մարտի 2֊ին[9]։ Նա, Էլֆի Դեյսի հետ միասին խաղացել է «Saturday Night Takeaway» հեռուստաշոուի շատ սերիաներում[10]։ 2016 թվականին մասնակցել է «Հայտնի խոհարար» շոուին, սակայն դուրս է մնացել քառորդ եզրափակչից։ 2017 թվականին Բաթլերը Լուիս Փեթլանդի հետ միասին մասնակցել է «Բարի Լույս Բրիտանիա» հեռուստաշոուին, որտեղ նրանք խորհուրդներ էին տալիս, թե ինչպես լինել հաջողակ յութուբեր։

2016 թվականի օգոստոսից մինչև 2017 թվականի նոյեմբերը նա համաներկայացրել է «CharliSJHDeeleyNat TV»֊ն, Էլֆի Դեյսի, Մեթ Վայնիի և Նաթալի Բրաունի հետ միասին։ 2017 թվականի նոյեմբերին Բաթլերը թողնում է այս հեռուստատեսությունը, որպեսզի կենտրոնանա իր վլոգների վրա։ Նրան փոխարինում է Էլիսոն Գոլդֆրափը։

2017 թվականի նոյեմբերի տվյալներով Բաթլերը Ինստագրամում ունի ավելի քան 3.6 միլիոն հետևորդ[11]։

Երաժշտություն խմբագրել

Բաթլերը եղել է «Յութուբի բոյբենդի» անդամ, (խմբում են եղել նաև Ջիմ Չափմանը, Ալֆի Դեյսը, Ջո Սագը և Քասպեր Լին), որոնք գումար են նվիրաբերել «Comic Relief»֊ին[12][13][14]։ 2016 թվականի հունվարի 22֊ին Բաթլերը Քոնոր Մեյնարդի հետ միասին թողարկել է «I'm Famous» երգը։ Երգը 2016 թվականի հունվարի 29֊ին UK Singles Chart֊ում զբաղեցրել է 34֊րդ հորիզոնականը[15]։

Սինգլեր խմբագրել

Անվանում Տարի Ամենաբարձր հորիզոնական iTunes֊ում ամենաբարձր հորիզոնական
ՄԹ
[15]
"I'm Famous"
(Քոնոր Մեյնարդի հետ)
2016 85 Չկա տվյալ 15

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 «Zoella, Tanya Burr and the UK's YouTube superstars». The Daily Telegraph. 2014 թ․ օգոստոսի 16. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 22-ին.
  2. 2,0 2,1 2,2 «Press play: meet YouTube's London stars». London Evening Standard. 2014 թ․ փետրվարի 7. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 22-ին.
  3. «Video bloggers taking internet by storm and earn £20,000 a MONTH for posts». The Daily Mail. 2014 թ․ ապրիլի 26. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 22-ին.
  4. «YouTuber of the Week: Marcus Butler». Fortitude Magazine. 2013 թ․ դեկտեմբերի 23. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 22-ին.
  5. 5,0 5,1 «Marcus Butler is famous on YouTube for Talking». Bustle. 2014 թ․ հունվարի 23. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 22-ին.
  6. «Marcus Butler YouTube Channel Stats». Vidstatsx.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 23-ին.
  7. «MoreMarcus YouTube Channel Stats». Vidstatsx.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 23-ին.
  8. «Britain's most influential tweeters». The Daily Telegraph. 2013 թ․ հոկտեմբերի 31. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 8-ին.
  9. http://www.tubefilter.com/2017/02/02/trailer-marcus-butler-alfie-deyes-joe-suggs-reality-tv/
  10. http://www.itv.com/saturdaynighttakeaway/extras/marcus-butler-alfie-deyes-visit-takeaway
  11. . instagram https://www.instagram.com/marcusbutler/?hl=en. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  12. «Meet the YouTube Boy Band». Vulture. 2014 թ․ ապրիլի 21. Վերցված է 2014 թ․ մայիսի 9-ին.
  13. «YouTube Boy Band's cover version of It's All About You becomes viral hit». The Guardian. 2014 թ․ մարտի 21. Վերցված է 2014 թ․ ապրիլի 21-ին.
  14. «Marcus Butler, Alfie Deyes, Joe Sugg, Jim Chapman and Caspar Lee are The YouTube Boyband for Sport Relief». Sugarscape. 2014 թ․ մարտի 10. Վերցված է 2014 թ․ ապրիլի 21-ին.
  15. 15,0 15,1 Peak positions in the United Kingdom:

Արտաքին հղումներ խմբագրել