Ջոզեֆ Գրեհեմ «Ջո» Սագ (անգլ.՝ Joseph Graham "Joe" Sugg, սեպտեմբերի 8, 1991(1991-09-08)[2], Ուիլտշիր, Միացյալ Թագավորություն), բրիտանացի բլոգգեր, կինոռեժիսոր և գրող։ Հայտնի է իր ThatcherJoe, ThatcherJoeVlogs և ThatcherJoeGames ՅուԹյուբյան էջերի համար։

Ջո Սագ
Ջո Սագը 2014 թվականին
Անձնական տվյալներ
Ծնվել էJoseph Graham "Joe" Sugg
սեպտեմբերի 8, 1991 (32 տարեկան)[1]
Ուիլթշայր
Ազգությունբրիտանացի
ՊատկանելությունՄիացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
ՅուԹյուբյան տվյալներ
Ալիքի անունThatcherJoe
Գործունեության տարիներ2011–ներկա
Բաժանորդներ8.0 մլն․ (հիմնական), 3.5 մլն․ (վլոգներ), 1.8 մլն․ (խաղեր) (հունիսի 29, 2017)
Դիտումներ1.031 մլրդ․ (հիմնական), 521 մլն․ (վլոգներ), 198 մլն․ (խաղեր) (հունիսի 29, 2017)
ԿապվածԶոի Սագ (քույր)

Անձնական կյանք խմբագրել

Սագը Զոի Սագի փոքր եղբայրն է, որը նույնպես վլոգգեր է և հայտնի է ՅուԹյուբում «Զոելլա» անունով[3]։ Մինչ Յություբը իր հիմնական աշխատանքը սարքելը, նա աշխատում էր որպես ծղոտից տանիքներ պատրաստող[4]։ Մինչև 2016 թվականը Սագը ապրում էր Լոնդոնի բնակարանում՝ վլոգգեր Քասպեր Լիի հետ[4]։

Կարիերա խմբագրել

Սագը ստեղծել է իր ThatcherJoe ալիքը 2011 թվականի նոյեմբերին, և 2018 թվականի հունվարի տվյալներով՝ նա ունի 8,2 միլլիոնից ավել հետևորդ և մեկ միլիարդից ավել դիտում[5][6]։

Երաժշտություն խմբագրել

Սագը «Youtube Boyband»-ի մասնակիցներից էր, որը հավաքել էր գումար բարեգործական Comic Relief կազմակերպության համար և որի մասին գրել էին The Guardian-ում[6][7][8]։

2014 թվականին Սագը նաև մասնակցել էր «Do they know it's Christmas» երգի ստեղծմանը՝ որպես Band Aid 30-ի բարեգործական սուպերխմբի մաս, որը հավաքեց գումար Արևմտյան Աֆրիկաում Էբոլա վիրուսի համաճարակի դեմ պայքարելու համար[9][10][11]։

Ֆիլմեր խմբագրել

2015 թվականին Սագը «The SpongeBob Movie:Sponge Out Of Water» ֆիլմի[12] բրիտանական տարբերակում ծովաորորի ձայնն էր ձայնագրել՝ վլոգգեր Կասպար Լիի, կատակերգակ Ալան Կարի և երգչուհի Սթեյսի Սոլոմոնի հետ[13]։ Նույն տարում նա հայտնվեց «Joe And Caspar Hit The Road» ֆիլմում[14]։

Գրաֆիկ նովել խմբագրել

Սագը «Username:Evie» գրաֆիկ նովելի հեղինակն է, որը հրատարակվել էր Hodder and Stroughton-ի կողմից։ Գրքի վրա նաև աշխատել են Մեթ Ուայմանը, Ամիրիթ Բիրդին, Ջոաքին Պերեյրան և Մինդի Լոպկինը։ Պատմվածքը աղջկա մասին է, որը երազում է մի վայրի մասին, որտեղ կարող է ինքնավստահ լինել։ Իվիի անբուժելիորեն հիվանդ հայրը ստեղծում է վիրտուալ իրականություն նրա համար, բայց մահանում է առանց այն վերջացնելու։ Երբ նա թողնում է Իվիին ծրագիր, որը մուտքն է դեպի այդ վիրտուալ իրականություն, նա տեղափոխվում է մի աշխարհ, որտեղ իր անձնավորությունը ազդեցություն ունի ամբողջ աշխարհի վրա[15]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Draw My Life | Thatcher Joe. Youtube. 12 May 2013
  2. BD Gest' (ֆր.)
  3. Woods, Judith (2014 թ․ ապրիլի 3). «Zoella: The squeaky clean big sister no teen should be without». The Daily Telegraph. Վերցված է 2014 թ․ ապրիլի 7-ին.
  4. 4,0 4,1 De Grunwald, Tanya (2014 թ․ հունիսի 15). «Meet the YouTube big hitters: The bright young vloggers who have more fans than 1D». Daily Mail. Վերցված է 2014 թ․ հուլիսի 9-ին.
  5. «ThatcherJoe YouTube Channel Stats, Subscriber Statistics, Ranking». Vidstatsx.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 7-ին.
  6. 6,0 6,1 Dobbins, Amanda (2014 թ․ ապրիլի 21). «Meet the YouTube Boy Band». Vulture. Վերցված է 2014 թ․ մայիսի 9-ին.
  7. Dredge, Stuart (2014 թ․ մարտի 21). «YouTube Boy Band's cover version of It's All About You becomes viral hit | Music». theguardian.com. Վերցված է 2014 թ․ ապրիլի 21-ին.
  8. «Marcus Butler, Alfie Deyes, Joe Sugg, Jim Chapman and Caspar Lee are The YouTube Boyband for Sport Relief – VIDEO OF JOY». Sugarscape. Վերցված է 2014 թ․ ապրիլի 21-ին.
  9. Petridis, Alexis (2014 թ․ նոյեմբերի 16). «Do They Know It's Christmas review – in tune with non-musical times». The Guardian. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 1-ին.
  10. Butterly, Amelia (2014 թ․ նոյեմբերի 16). «Zoella talks 'surreal' experience of singing with Band Aid 30». BBC Newsbeat. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 1-ին.
  11. Pocklington, Rebecca (2014 թ․ նոյեմբերի 17). «Who's who in Band Aid 30? One Direction, Bono, vloggers and more». The Mirror. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 1-ին.
  12. http://www.imdb.com/name/nm6701825/
  13. Skulskyj, Lee (2015 թ․ փետրվարի 20). «Caspar Lee and Joe Sugg land mega roles in The Spongebob Movie: Sponge Out Of Water». Metro. Վերցված է 2015 թ․ ապրիլի 11-ին.
  14. Joe and Caspar Hit the Road(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
  15. Sugg, Joe, 2015, 'Username Evie', Hodder & Stoughton, London