Մարկիզյան կղզիներ (ֆր.՝ Îles Marquises), կղզեխումբ Խաղաղ օվկիանոսի կենտրոնական մասում, Պոլինեզիայում։ Ֆրանսիական տիրույթ է («անդրծովյան տարածք»)։ Տարածությունը 1274 կմ2 է, բնակչությունը՝ 4, 8 հազար (1980), պոլինեզացիներ։ Վարչական կենտրոնը՝ Տաիոխաե։ Առավել խոշոր կղզիներ են Նուկուհիվան և Հիվա-Օան։ Բարձրությունը մինչև 1259 մետր է։ Ունեն հրաբխային ծագում։ Կազմված են բազալտներից, տուֆերից։ Կլիման արևադարձային է, պասսատային։ Տարածված են արևադարձային անտառներն ու թփուտային սավաննաները։ Կան կոկոսյան արմավենու, բամբակենու, բանանի, սուրճի պլանտացիաներ։ Զբաղվում են ձկնորսությամբ, մարգարիտի արդյունահանմամբ։ Զարգացած է զբոսաշրջությունը։ Հայտնագործել է իսպանացի ծովագնաց Ա․ Մենդանյա դե Նեյրան, 1595 թվականին։

Մարկիզյան կղզիներ
Îles Marquises

Մարկիզյան կղզիների քարտեզ
Կոորդինատներ 9°51′41″ հվ. լ. 139°07′06″ ամ. ե.HGЯO
Երկիր Ֆրանսիա Ֆրանսիա
Կղզիների քանակը 15
Ամենամեծ կղզին Նուկու-Հիվա
Ջրատարածություն Խաղաղ օվկիանոս
Բնակչություն (2007) 8632 մարդ
Բնակչության խտությունը 8,229 մարդ/կմ2
Մարկիզյան կղզիներ (Խաղաղ օվկիանոս)##
Մարկիզյան կղզիներ (Խաղաղ օվկիանոս)
Վիքիպահեստում


Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարկիզյան կղզիներ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 323