Մարի Նեյրատ (ծննդյան անունը՝ Ռեյդեմեյստեր, գերմ.՝ Marie Neurath (Reidemeister), մայիսի 27, 1898(1898-05-27)[1][2][3][…], Բրաունշվայգ, Գերմանական կայսրություն[1][4] - հոկտեմբերի 10, 1986(1986-10-10)[1][2][4], Լոնդոն, Միացյալ Թագավորություն[1][4]), ինֆոգրաֆիկայի վիեննական մեթոդը (գերմ.՝ Wiener Methode der Bildstatistik) մշակող թիմի անդամ, որը հետագայում վերանվանել է Իզոտիպ (նկարների լեզու)։ Երիտասարդ ընթերցողների համար գրել և ձևավորել է բազմաթիվ գրքեր։

Մարի Նեյրատ
Ծնվել էմայիսի 27, 1898(1898-05-27)[1][2][3][…]
Բրաունշվայգ, Գերմանական կայսրություն[1][4]
Մահացել էհոկտեմբերի 10, 1986(1986-10-10)[1][2][4] (88 տարեկան)
Լոնդոն, Միացյալ Թագավորություն[1][4]
Քաղաքացիություն Գերմանիա
Մասնագիտությունմանկավարժ, հասարակական գիտությունների ոլորտում գիտնական, գրող, գրաֆիկական դիզայներ, նկարազարդող և գծանկարիչ
Գործունեության ոլորտմանկավարժություն[5], հասարակագիտություն[5], ոչ վերբալ հաղորդակցություն[5], pictogram?[5] և մանկա-պատանեկան գրականություն[5]
Ալմա մատերԳյոթինգենի համալսարան
Տիրապետում է լեզուներինգերմաներեն[5][6] և անգլերեն[7]
Ամուսին(ներ)Օտտո Նեյրատ

Մաթեմատիկոս Կուրտ Ռեյդեմեյստերի քույրն է։

Կենսագրություն խմբագրել

Մարի Ռեյդեմեյստերը ծնվել է 1898 թվականին Գյոթինգենում։ 1917-1924 թվականներին Գյոթինգենում ուսանել է մաթեմատիկա և ֆիզիկա, 1919 թվականին տեղի նկարչական դպրոցում (գերմ.՝ Kunstschule) անհատական դասընթացներ է անցել։ Նախքան ուսումն ավարտելը հանդիպել է Օտտո Նեյրատին և տեղափոխվել Վիեննա։ 1925 թվականին աշխատել է Վիեննայի սոցիալ-տնտեսական թանգարանում (գերմ.՝ Gesellschafts- und Wirtschaftsmuseum)[8]։ Թանգարանը հիմնադրվել է հանրությանը քաղաքի սոցիալական բարեփոխումների ծրագրին տեղեկացնելու համար։ Թանգարանային այս պաշտոնը դարձավ նրա դիզայներական գործունեության սկիզբը Օտտո Նեյրատի թիմում. խումբը մշակել է սոցիալական տեղեկատվություն պարունակող գրաֆիկական պատկերներ, որը տեղեկատվական դիզայնի ամենավաղ ձևերից է[9][10][11]։

Նեյրատի խմբի հաջորդ կարևոր անդամը գերմանացի մոդեռն նկարիչ Գերդ Արնցն է, որը թիմին միացել է 1928 թվականին։ Մինչև 1934 թվական՝ Վիեննայում կարճատև քաղաքացիական պատերազմը, Մարի Ռեյդեմեյստերն աշխատել է Վիեննայի թանգարանում, այնուհետև ստիպված հեռացել է երկրից Նեյրատի (ակնհայտ սոցիալ-դեմոկրատ) և Արնցի (կապված է եղել ձախ ռադիկալների հետ) հետ։ Նրանք տեղափոխվել են Հաագա[12][10]։

Մինչ Օտտո Նեյրատը հավաքում էր տեղեկատվություն, Արնցը մշակում էր պիկտոգրամներ և գրաֆիկա, իսկ Մարի Ռեյդեմեյստերը հասանելի տեսողական ձևով տվյալները փոխակերպում էր՝ աշխատանքի մեջ ներգրավելով տեխնիկական փորձագետների, գրաֆիկական դիզայներների և թիրախային լսարանին։ Այդ դիրքորոշումը Օտտո Նեյրատն անվանում էր «հանրային խնամակալ»[13]։

Երկեր խմբագրել

  • Otto Neurath (ed. Marie Neurath and Robert S. Cohen), Empiricism and Sociology, Dordrecht։ Reidel, 1973.
  • Marie Neurath & Robin Kinross, The transformer։ principles of making Isotype charts. London։ Hyphen Press, 2009.

Գրականություն խմբագրել

  • McQuiston L. Women in Design։ A Contemporary View. - London։ Random House Incorporated, 1988. - 144 с. - ISBN 9780847809448.
  • Breuer G., Meer J. Women in Graphic Design (1890–2012) = Frauen und Grafik-Design. - Berlin։ Jovis, 2012. - 608 с. - ISBN 978-3-86859-153-8.
  • Twyman M. Graphic Communication Through Isotype։ Exhibition Catalogue. - University of Reading, 1975. - 47 с. - ISBN 9780704901476.
  • Black A., Luna P., Lund O., Walker S. Information Design։ Research and Practice. - Routledge, 2017. - 766 с. - ISBN 9781317125280.

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել