Մարիս Չակլայս
Չակլայս Մարիս Ալբերտի, (լատիշ․՝ Māris Čaklais, հունիսի 16, 1940[1], Սալդուս, Լատվիա[2] - դեկտեմբերի 13, 2003, Ռիգա, Լատվիա[2]), լատվիացի խորհրդային բանաստեղծ, թարգմանիչ։
Մարիս Չակլայս | |
---|---|
Ծնվել է | հունիսի 16, 1940[1] |
Ծննդավայր | Սալդուս, Լատվիա[2] |
Վախճանվել է | դեկտեմբերի 13, 2003 (63 տարեկան) |
Վախճանի վայր | Ռիգա, Լատվիա[2] |
Գերեզման | Անտառային գերեզմանատուն |
Մասնագիտություն | բանաստեղծ և լրագրող |
Քաղաքացիություն | Լատվիա |
Կրթություն | Լատվիայի համալսարան |
Պարգևներ | |
Ամուսին | Inta Čaklā? |
Զավակներ | Ingmārs Čaklais? |
Կենսագրություն
խմբագրելԱվարտել է Լատվիայի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետը 1964 թվականին։ Հրատարակվել են նրա «Երկուշաբթի» (1965), «Հետիոտն և հավիտենություն» (1967), «Խոտի օրը» (1971), «Անտառային աղավնու կանչը» (1979) և բանաստեղծությունների այլ ժողովածուներ։ Չակլայսի պոեզիան աչքի է ընկնում քաղաքացիական պաթոսով, կենսահաստատման ուրույն փիլիսոփայությամբ, նոր արտահայտչամիջոցների որոնումով։ Չակլայսը գրել է Հայաստանին նվիրված բանաստեղծությունների շարք («Հայաստանը անցորդին», «Խաչքարի ձայնը», «Մագաղաթի թերթիկների ձայնը», «Քամիներից է Փրկվել քարը»), «Վերադարձ դեպի Հայաստան» պոեմը, որոնց հայկական․ թարգմանությունները 1968—1974 թվականներին լույս են տեսել հայկական մամուլում։ Մասնակցել է «Սուրբ է. հողը քո» (1974) սովետահայ պոեզիայի անթոլոգիայի հրատարակությանը։ Չակլայսի թարգմանությամբ լույս են տեսել Գրիգոր Նարեկացու, Ավետիք Իսահակյանի, Եղիշե Չարենցի, Պարույր Սևակի, Գևորգ Էմինի, Զահրատի, Գրիգորյանի, Ա. Ավագյանի, Դ. Հովհաննեսի և ուրիշների ստեղծագործությունները։ Հանդես է եկել նաև հայ իրականության ու մշակույթի վերաբերյալ հոդվածներով ու ակնարկներով[3]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Deutsche Nationalbibliothek Record #122586352 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Վախճանվել Է հայ գրականության նվիրյալ բարեկամ, լատվիացի անվանի բանաստեղծ Մարիս Չակլայսը, 15 Հունվար, 2004
Արտաքին հղումներ
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 661)։ |