Մարիո Միտայ (ալբ․՝ Mario Mitaj, օգոստոսի 6, 2003(2003-08-06)[1], Աթենք, Հունաստան), ալբանացի ֆուտբոլիստ, Մոսկվայի «Լոկոմոտիվի» և Ալբանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի պաշտպան։

Մարիո Միտայ
Քաղաքացիությունը  Ալբանիա
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 6, 2003(2003-08-06)[1] (20 տարեկան)
Ծննդավայր Աթենք, Հունաստան
Հասակ 1,8 մետր
Դիրք պաշտպան

Ակումբային կարիերա խմբագրել

Մարիո Միտայը ծնվել է Աթենքում, հարցազրույցներից մեկի ժամանակ նշել է՝

  «Այն փաստը, որ ես ծնվել եմ Աթենքում, ինձ հույն չի դարձնում։ Ես այնտեղ շատ ընկերներ ունեմ, ես խոսում եմ հունարեն և սիրում եմ այդ երկիրը այն հնարավորությունների համար, որոնք նա տվել է ինձ և իմ ընտանիքին, բայց ես ավելի շատ եմ սիրում իմ հայրենի Ալբանիան»[2]։  

Եղել է հունական «ԱԵԿ» ակումբի սան։ 2018 թվականի օգոստոսին նա ստորագրել է իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրն ակումբի հետ[3]։ 2020 թվականի հոկտեմբերի 18-ին նա իր նորամուտը նշել է ԱԵԿ-ի հիմնական կազմում Հունաստանի Սուպերլիգայում «ՊԱՕԿ» ակումբի դեմ խաղում[4]։

2022 թվականի օգոստոսի 27-ին նա տեղափոխվել է Մոսկվայի «Լոկոմոտիվ» և կնքել հինգ տարվա պայմանագիր[5]։

Կարիերան ազգային հավաքականում խմբագրել

Նա հանդես է եկել Ալբանիայի մինչև 16, մինչև 17 և մինչև 21 տարեկանների հավաքականներում։ 2021 թվականի մարտի 31-ին նա իր նորամոիտը նշել է Ալբանիայի հիմնական հավաքականի կազմում Սան Մարինոյի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ խաղում[6]։ Իր առաջին խաղի ժամանակ նա եղել է 17 տարեկան 237 օրական և դարձել Ալբանիայի հավաքականի պատմության ամենաերիտասարդ խաղացողը[7]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://fbref.com/en/players/0bf123b6
  2. «Фанаты орали: «Вы играете как девочки! Если так продолжится, переломаем вам ноги!» Интервью легионера «Локомотива»
  3. «Επαγγελματίας με την ΑΕΚ ο Μάριο Μιτάι!» (հունարեն). aekfc.gr. 2020 թ․ սեպտեմբերի 12. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 3-ին.
  4. «AEK Athens vs. PAOK» (անգլերեն). Soccerway.com. 2020 թ․ հոկտեմբերի 18. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 3-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 3-ին.
  5. Пресс-служба ФК «Локомотив» (2022 թ․ օգոստոսի 27). «МАРИО МИТАЙ – НОВЫЙ ЗАЩИТНИК «ЛОКОМОТИВА»». Официальный сайт ФК «Локомотив Москва». Վերցված է 2024 թ․ հունվարի 7-ին.
  6. «San Marino vs. Albania» (անգլերեն). Soccerway.com. 2021 թ․ մարտի 31. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 3-ին.
  7. «ΑΕΚ: «Έκλεισε» στην Αλβανία ο Μιτάι και «έγραψε» ιστορία» (հունարեն). newsit.gr. 2021 թ․ ապրիլի 1. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 3-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիո Միտայ» հոդվածին։