Մարիոն Ջոնս

ամերիկացի կին ատլետ, սպրինտի և բասկետբոլի մրցույթների մասնակից

Մարիոն Ջոնս կամ Մարիոն Ջոնս-Թոմսոն (անգլ.՝ Marion Lois Jones-Thompson հոկտեմբերի 12, 1975(1975-10-12)[1][2][3][…], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի թեթև աթլետիկուհի, սպրինտի (կարճ տարածության մրցավազք) և երկար ցատկի վարպետ։

Մարիոն Ջոնս
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Բնօրինակ անուն՝անգլ.՝ Marion Jones-Thompson
Ազգություն՝աֆրոամերիկացի
Մասնագիտացում՝բասկետբոլիստ և վազորդ
Երկիր՝ ԱՄՆ և  Բելիզ
Ծննդյան ամսաթիվ՝հոկտեմբերի 12, 1975(1975-10-12)[1][2][3][…] (48 տարեկան)
Ծննդավայր՝Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Ակումբ՝Tulsa Shock? և North Carolina Tar Heels women's basketball?
178 սանտիմետր
Քաշ՝93 կիլոգրամ

Կենսագրություն խմբագրել

Մարիոն Ջոնսն ունի երկքաղաքացիություն. Ամերիկայի և Բելիզի քաղաքացի է, Մարիոնի մայրը արմատներով Բելիզից է։ 1988 թվականի հոկտեմբերի 3-ին Ջոնսն ամուսնացել է ամերիկացի ձեռնագնդորդ Սի Ջեյ Խանտերի հետ, իսկ 2002 թվականին նրանք ամուսնալուծվել են։ 2003 թվականի հունիսի 28-ին Ջոնսը հայտնի ամերիկացի սպրինտեր Թիմ Մոնտգոմերիից որդի է ունեցել։

2007 թվականի փետրվարի 24-ին Մարիոն Ջոնսն ամուսնացել է բարբադոսցի սպրինտեր Օբադել Թոմսոնի հետ[4]։ Նրանք ունեն երկու երեխա. որդի, որը ծնվել է 2007 թվականի հուլիսին և դուստր, որը ծնվել է 2009 թվականի հունիսին[5]։

Նվաճումներ խմբագրել

Մարիոն Ջոնսը 2000 թվականի Օլիմպիական խաղերի ժամանակ նվաճել է երեք ոսկե և երկու բրոնզե մեդալ, որոնցից զրկվել է, քանի որ 2007 թվականին ապացուցվել է, որ նա մրցումներից առաջ կանխամտածված դոպինգ է ընդունել։ 2008 թվականին դատապարտվել է իր սկանդալային դոպինգի վերաբերյալ կեղծ վկայություն տալու համար[6][7]։

Սպորտային գործունեություն խմբագրել

Ջոնսը 2010 թվականի մարտի 10-ին Թալսա քաղաքի «Crowne Plaza» հյուրանոցում ներկայացվել է որպես Dallas Wings կանանց բասկետբոլի ազգային ասոցացիայի ակումբի բասկետբոլիստ։ 2011 թվականի մարտի 10-ին լքել է թիմը՝ ունենալով 47 հանդիպում (միջին հաշվով յուրաքանչյուր խաղի համար վաստակելով 2,6 միավոր և 1,3 մոտեցում)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  3. 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. Cherry, Gene (2007 թ․ մարտի 7). «Sprinters Jones and Thompson married, says minister». Reuters.
  5. Michaelis, Vicki (2010 թ․ մայիսի 17). «Marion Jones hits ground running, starts fresh in WNBA». USA Today.
  6. «CNN Newsroom: Jones Doping Case; Tax Standoff Ends; Myanmar Crackdown». CNN Transcripts. 2007 թ․ հոկտեմբերի 5.
  7. «IOC chief says Hunter failed four drug tests». ESPN.com. Associated Press. 2000 թ․ սեպտեմբերի 25. Վերցված է 2008 թ․ փետրվարի 10-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիոն Ջոնս» հոդվածին։