Մարին Սոլժաչիկ (խորվ.՝ Marin Soljačić, փետրվարի 7, 1974(1974-02-07), Զագրեբ, Խորվաթիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ), ամերիկացի ֆիզիկոս և ինժեներ էլեկտրիկ, ծնված հարավսլավական Զագրեբում (այժմ՝ Խորվաթիա), հայտնի է էներգիայի անլար, առանց ճառագայթման փոխանցման ոլորտում, որպես հետազոտող[3][4][5]։ Պրոֆեսոր Սոլժաչիկի փորձերը և աշխատանքները էներգիայի անլար փոխանցման ոլորտում իրենց «ոգով» նման են Նիկոլա Տեսլայի գաղափարներին և փորձարկումներին, որոնք նա կատարում էր 20-րդ դարի սկզբին։ Արևային մարտկոցներում ֆոտոնային բյուրեղների օգտագործման բնագավառում Սոլժաչիկի հետազոտություններին օժանդակություն ցուցաբերեց ԱՄՆ էներգետիկայի նախարարությունը, որը այդ նպատակով հատկացրեց 20 միլիոն ԱՄՆ դոլարի չափով դրամաշնորհ։ «The New York Times» թերթը 2007 թվականին Սոլժաչիկին ընդգրկեց «բացառիկ և հանճարեղ գաղափարների» 70 հեղինակների ցուցակում։

Մարին Սոլժաչիկ
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 7, 1974(1974-02-07) (50 տարեկան)
ԾննդավայրԶագրեբ, Խորվաթիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ
Քաղաքացիություն Խորվաթիա
ԿրթությունXV Gymnasium?, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ և Փրինսթոնի համալսարան
Մասնագիտությունֆիզիկոս և համալսարանի դասախոս
ԱշխատավայրՄասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ
Պարգևներ և
մրցանակներ
Կայքrle.mit.edu/marin
 Marin Soljačić Վիքիպահեստում

Կենսագրություն և աշխատանքներ խմբագրել

Մարին Սոլժաչիկը ծնվել է հարավսլավական Զագրեբում (այժմ՝ Խորվաթիա) 1974 թվականին։ Նա ավարտել է Զագրեբի XVI գիմնազիան (MIOC) , որը մասնագիտացած էր մաթեմատիկայի և տեղեկատվության դասընթացների գծով և համարվում էր լավագույններից մեկը քաղաքում։ Այնուհետև նա սովորել է ԱՄՆ-ում Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում, որտեղ 1996 թվականին ստացել է բակալավրի աստիճան ֆիզիկայի և էլեկտրոտեխնիկայի բնագավառում։ 1998 թվականին Սոլժաչիկն ամերիկյան Պրինստոնի համալսարանում ստանում է մագիստրոսի աստիճան, իսկ 2000 թվականին ֆիզիկայի գծով դոկտորի աստիճան (Ph.D.): Հինգ տարի անց՝ 2005 թվականին, Մարին Սոլժաչիկը ստացավ ֆիզիկայի պրոֆեսորի կոչում Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում։ 2008 թվականի, որպես ԱՄՆ-ի ռեզիդենտ «ցուցաբերելով բացառիկ նվաճումներ և երկարատև ու բեղմնավոր ստեղծագործական աշխատանքի ներուժ», նա արժանացավ Մակ-Արթուրի կրթաթոշակի, որը հաճախ անվանում են «դրամաշնորհ հանճարների համար»։

2007 թվականին Մարին Սոլժաչիկը, իր օգնականների և գործընկերների հետ համատեղ հաջողությամբ իրականացրեց հզորության առաջին արդյունավետ առանց ճառագայթման փոխանցումը 2 մետր հեռավորության վրա։ Փորձարկման արդյունքում պետք է միացվեր 60 վատ հզորությամբ սովորական էլեկտրական լամպը։ Սոլժաչիկի կողմից առաջարկվող էներգիայի փոխանցման սխեման ուներ 40-% արդյունավետություն։

Պրոֆեսոր Սոլժաչիկի փորձերը և աշխատանքները էներգիայի անլար փոխանցման ոլորտում իրենց «ոգով» նման են Նիկոլա Տեսլայի գաղափարներին և փորձարկումներին, որոնք նա կատարում էր 20-րդ դարի սկզբին։ Միևնույն ժամանակ նրանք ունեն էական տարբերություններ, ի տարբերություն Կոլորադոյի էներգիայի երկարատև անլար փոխանցման, որով զբաղվում էր Տեսլան, Սոլժաչիկի խումբը կենտրոնանում է միայն «կարճ գործողությամբ» փոխանցմամբ։ Մյուս տարբերությունը համարվում է փոխանցման բազային ֆիզիկական սկզբունքը, ի տարբերություն Տեսլայի կոճերի, որոնք ռեզոնանսով փոխանցում էին հզորությունը էլեկտրական դաշտի միջոցով (որը «ուժեղ» փոխազդեցություն է ունենում այն միջավայրի հետ, որտեղ իրականացվում է փոխանցումը, մասնավորապես օդի հետ), Սոլժաչիկի առաջարկով հզորությունը հիմնականում փոխանցվում է մագնիսական դաշտի միջոցով։

Ներկայումս այս ոլորտում գործնական աշխատանքներն իրականացվում են Սոլժաչիկի հիմնադրած WiCricity ընկերությունում։ Ինքը հեղինակը գտնում է, որ փոքր հզորության տեխնոլոգիաների առևտրական նպատակներով կիրառումը, օրինակ բջջային հեռախոսների լիցքավորումը համարվում է առաջիկա մի քանի տարիների խնդիր։

Էներգիայի անլար փոխանցման հետ մեկտեղ, պրոֆեսոր Մարին Սոլժաչիկն աշխատում էր էլեկտրամագնիսականության բազմաթիվ խնդիրների վրա, նա ուսումնասիրում է այն նյութերի և համակարգերի հատկությունները, որոնց բնութագրական չափերը մոտ են նրանց վրա ընկնող ճառագայթների ալիքի երկարությանը, այնպիսիք, ինչպիսիք են միկրո և նանոկառուցվածքային նյութերը, ինֆրակարմիր և տեսանելի օպտիկական միջակայքերում։ Նրա հետաքրքրությունը տարածվում է ոչ գծային օպտիկական համակարգերի և կառուցվածքների, ինչպես նաև մակերեսային պլազմոնների վրա։ Արևային մարտկոցներում ֆոտոնային բյուրեղների օգտագործման բնագավառում նրա վերջին հետազոտություններին օժանդակություն ցուցաբերեց ԱՄՆ Էներգետիկայի նախարարությունը, որն այդ նպատակով հատկացրեց 20 միլիոն ԱՄՆ դոլարի չափով դրամաշնորհ։

Պարգևներ խմբագրել

2005 թվականին Մարին Սոլժաչիկը ստանում է «Adolph Lomb Medal» Ամերիկյան օպտիկական ընկերությունից (Optical Society of America), որն ամեն տարի շնորհվում է մինչև 35 տարեկան երիտասարդ գիտնականներին՝ աշխարհում օպտիկայի բնագավառում ամենակարևոր հայտնագործությունների համար։ 2006 թվականին Սոլժաչիկը դառնում է հեղինակավոր TR35 մրցանակի հաղթող, որը հանձնվում է մինչև 35 տարեկան նորարարներին, այս մրցանակը շնորհվում է «MIT Technology Review» ամսագրի կողմից։ 2007 թվականին «The New York Times» թերթը Սոլժաչիկին ընդգրկեց «բացառիկ և հանճարեղ գաղափարների» 70 հեղինակների ցուցակում, էներգիայի անլար փոխանցման հայեցակարգի համար, որն իրականացվել էր «WiTricity» ընկերության կողմից։

2008 թվականի սեպտեմբերի 23-ին Մարին Սոլժաչիկը հիշատակվեց 2008 թվականին Մակ-Արթուրի կրթաթոշակ ստացած 25 հաղթողների շարքում։ Բացի այդ նա համարվում է լավագույն երիտասարդ գիտնականների համար «Blavatnik Awards for Young Scientists» կողմից սահմանված ամերիկյան մրցանակի երեք հաղթողներից մեկը (42 տարեկան հասակում)։

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Marin Soljačić // The Handbook of Fashion Studies / Sandy Black, Amy de la Haye, Joanne Entwistle, Regina Root, Agnès Rocamora, Helen Thomas. — A&C Black, 2014. — 656 с. — ISBN 9781472577436
  • Andrew Herman, Jan Hadlaw, Thom Swiss Marin Soljačić // Theories of the Mobile Internet: Materialities and Imaginaries / Sandy Black, Amy de la Haye, Joanne Entwistle, Regina Root, Agnès Rocamora, Helen Thomas. — Routledge, 2014. — 272 с. — (Routledge Studies in New Media and Cyberculture). — ISBN 9781317911111
  • Kurs, André; Karalis, Aristeidis; Moffat, Robert; Joannopoulos, J. D.; Fisher, Peter; Soljačić, Marin Wireless power transfer via strongly coupled magnetic resonances // Science. — 2007. — В. 317. — № 5834. — С. 83–86. — doi:10.1126/science.1143254

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարին Սոլժաչիկ» հոդվածին։